Jump to content

Ջեյսոն Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Ալեքսանդր
անգլ.՝ Jason Alexander
Ծնվել էսեպտեմբերի 23, 1959(1959-09-23)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Livingston High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, ձեռնածու-աճպարար, հնչյունավորող, պոկեր խաղացող և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ջեյ Սքոթ Գրինսպեն[3][4][5], (սեպտեմբերի 23,1959)[4], հայտնի որպես Ջեյսոն Ալեքսանդր, ամերիկացի դերասան և կատագերգու։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է «Էմմի» և «Թոնի» մրցանակներին։ Առաջադրվել է չորս «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Նա հայտնի է դարձել NBC–ի Սայնֆելդ սիթքոմում (1989–1998) Ջորջ Կոստանզա դերով,որի համար արժանացել է «Կինոդերասանների գիլդիայի» մրցանակին ՝ կատակերգական սերիալի լավագույն դերասան լինելու համար։ Յոթ անգամ անընդմեջ առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի ` կատակերգական սերիալում լավագույն երկրորդ պլանի դերասան լինելու համար, ինչպես նաև չորս «Ոսկե գլոբուս» մրցանակի ՝ հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում։

Ալեքսանդրն իր առաջին ելույթն ունեցել է Բրոդվեյում 1981 թվականին ՝ խաղալով Ջոյի դերը Սթիվեն Սոնդհայմի «Մենք զվարճանում ենք առաջ գլորվելով» մյուզիքլում։ Նա շարունակեց ակտիվորեն ելույթ ունենալ Բրոդվեյում ՝ 1984 թվականին խաղալով «Սահադաշտը», 1985 թվականին ՝ «Անձնավորություններ» մյուզիքլներում, և 1986 թվականին Նիլ Սայմոնի «Բրոդվեյի սահմանը »պիեսում։ Այնուհետև 1989 թվականին նկարահանվել է Ջերոմ Ռոբինսի «Բրոդվեյ» ներկայացման մեջ, որի համար արժանացավ «Թոնի» մրցանակի ՝ մյուզիքլում լավագույն դերասան անվանակարգում։ Նա հանդես է եկել Մել Բրուքսի «Պրոդյուսերները» Լոս Անջելեսի արտադրությունում։ Նա եղել «Կրկնել! Բրոդվեյը լավագույնն է Լոս Անջելեսում»–ի գեղարվեստական ղեկավար, որտեղ բեմադրել է մյուզիքլներ։

Նրա կինոդերերի թվում են՝«Սիրունիկը»(1990),«Կոնաձև գլուխներ» (1993), «Հյուսիս» (1994), «Վերջին ընթրիք» (1995), «Դանսթոնը մուտք է գործում» (1996),«Ժխտում» (1998), «Մակերեսային Հալ» (2001) և «Ջոկեր քարտ» (2015) ֆիլմերը։ Նա հնչյունավորել է գարգոյլ Հյուգոյին Դիսնեի «Կուզիկը Նոտր Դամից»(1996) մուլտֆիլմում, և գլխավոր դերը «Դաքմեն» (1994–1997) ֆիլմում։ «Երազիր» (1994) ֆիլմում իր դերի համար առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի ՝ որպես կատակերգագան սերիալի ականավոր հյուր դերասան։ Նա նաև խաղացել է «Զսպեք Ձեր խանդավառությունը» (2001,2009) և «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» (2019) ֆիլմերում։

Վաղ կյանք ու կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոն Ալեքսանդրը Լիվինգսթոնի ավագ դպրոցում 1977 թվականին

Գրինսպենը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում,հրեական ընտանիքում, բուժքույր և առողջապահական համակարգի ադմինիստրատոր Ռութ Մինիի (ծնված Սայմոն) և հաշվապահական հաշվառման մենեջեր Ալեքսանդր Բ.Գրինսպենի ընտանիքում։ Հետագայում Գրինսպենը վերցրել է իր հոր անունը (Jason Alexander[3]) իր բեմական անվան համար։

Ալեքսանդրը մեծացել է Մեյփլվուդում և Լիվինգսթոնում, Նյու Ջերսիում, և 1997 թվականին ավարտել է Լիվինգսթոնի ավագ դպրոցը[6]։ Վաղ տարիքից հետաքրքրված լինելով մոգությամբ ՝ նա սկզբում հույս ուներ դառնալ աճպարար, բայց մոգական ճամբար գնալիս նրան ասացին, որ նրա ձեռքերը չափազանց փոքր են թղթախաղի համար։ Նա սկսեց հետաքրքրվել թատրոնով, և ի վերջո հասկացավ․ «Մի րոպե,ամբողջը պատրանք է։ Այստեղ ոչինց իրական չէ», և այդ թատրոնն ինքնին «կախարդական հնարք էր»։ Հետո նա որոշեց զբաղվել թատերական կարիերայով[7]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա սովորեց թատերական արվեստ Բոստոնի համալսարանում։ Նա ցանկանում էր զբաղվել դասական դերասանությամբ, բայց պրոֆեսորը,ով ուշադրություն եր դարձնում նրա կազմվածքին, նրան կենտրոնացրեց կատակերգության վրա՝նշելով. «Ես գիտեմ,որ սրտով ու հոգով դու Համլետ ես,բայց երբեք չես խաղա Համլետ[8][9]։ Ալեքսանդրը երրորդ կուրսից հետո թողեց Բոստոնի համալսարանը առանց դիպլոմի ՝ Նյու Յորքում դերասանի լրիվ դրույքով աշխատանքի համար։ 1995 թվականին համալսարանը նրան շնորհեց պատվավոր կոչում։

1980–1999․Բրոդվեի առաջին քայլեր և Սայնֆելդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրն իր դերասանական կարիերան սկսել է Նյու Յորքի բեմից, և կայացած երգիչ ու պարող է։ Ալեքսանդրը կինոյում իր առաջին քայլերն է կատարել 1981 թվականին ամառային ճամբարում «Այրումը» սլեշեր ֆիլմում։Բրոդվեյում նա հայտնվեց 1981 թվականին Սթիվեն Սոնդհայմի,«Մենք զվարճանում ենք առաջ գլորվելով» 1984 թվականին Քանդերի և Էբբի «Սահադաշտը», 1986 թվականին Նիլ Սայմոնի,«Բրոդվեյի սահմանը » 1990 թվականին «Հանցակից», 1989 թվականին Ջերոմ Ռոբինսի «Բրոդվեյ» ներկայացումներում,որի համար 1990թվականին արթանացավ «Թոնի» մրցանակի ՝ մյուզիքլի լավագույն դերասան անվանակարգում։ «Նյու Յորք Թայմս»–ից Ֆրենկ Ռիչը իր ելույթի մասին գրել է․ «Ջեյսոն Ալեքսանդրը, երեկոյի հիասքանչ պատմողը, կատարում է անհնարին թվացողը․ նա մոռացության է մատնում Զիրո Մոստելի հիշատակը ՝ «Մի զվարճալի դեպք ՝ Ֆորումի ճանապարհին»[10] ներկայացման Պսևդոլուսի դերում»։

Բացի 1990 թվականին «Սիրունիկը» ֆիլմում անզգայուն, փողի կարիք ունեցող փաստաբանի դեր ունենալուց, Ալեքսանդրը 1990 թվականին նաև նկարահանվել «Յակոբի սանդուղքը», 1993 թվականին «Կոնաձև գլուխներ», 1994 թվականին «Թուղթը» և «Հյուսիս», 1995 թվականին «Վերջին ընթրիք», 1996 թվականին,«Դանսթոնը մուտք է գործում» 1997 թվականին Սեր! Քաջություն! Կարեկցանք, 1998 թվականին «Ժխտում», 1999 թվականին «Սեր և գործողություն Չիկագոյում» ֆիլմերում։ 1980–ական թվականներին Ալեքսանդրը նկարահանվել է մի շարք գովազդներում։ Դրանց թվում էին Հերշիզ Քիսիսի գովազդները, Դելտա Գոլդ չիփսերը, Միլլեր Լայթ գարեջուրը, ՄաքԴոնալդսի համբուրգերը, Փաբսթ Բլու Ռիբբոն գարեջուրը, Լիվայս 501 ջինսը, Սոնի Վոչմեն հեռուստացույցը և Վեսթերն Յունիոն դրամական փոխանցումները[11]։ Սայնֆելդից առաջ Ալեքսանդրը նկարահանվել է Ջոն Դիրի ու ՄաքԴոնալդսի գովազդային հոլովակներում, ինչպես նաև CBS–ի կարճատև «Ամեն ինչ հարաբերական է» (1987) սիթքոմում։

Ալեքսանդրը հայտնի է որպես «Սայնֆելդ» սիթքոմի առանցքային դերասաններից մեկը ՝ մարմնավորելով Ջորջ Կոստանզային (Ջերի Սաենֆելդի հերոսի մանկության լավագույն ընկերոջը)։ Այդ դերի համար նա յոթ անգամ առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» և չորս «Ոսկե գլոբուս» մրցանակների, բայց չի շահել որևէ մեկը այն պատճառով, որ նրա խաղընկեր Մայքլ Ռիչարդսը բազմիցս հաղթել է Կոսմո Քրեյհեմի դերի համար։ Սակայն, 1995 թվականին ստացել է «Կինոդերասանների գիլդիայի» մրցանակ ՝ կատակերգական սերիալում լավագույն տղամարդ դերասան լինելու համար[12][13]։

Սայնֆելդի դերին զուգահեռ նա նկարահանվել է ABC–ի «Դինոզավրեր» սիթքոմում ՝ որպես Ալ «սեքսուալ» Հարիս (ով հաճախ է սեռական ոտնձգություններ անում), ինչպես նաև այլ դերերում 1991–1994 թվականները։ 1994 թվականին «Երազել» սերիալի դերի համար առաջադրվել է Պրայմ թայմ Էմմի մրցանակի ՝ կատակերգական սերիալում լավագույն դերասանի անվանակարգում։ Նա հնչյունավորել է գլխավոր կերպարին «Դաքմեն» (1994–1997) անիմացիոն ֆիլմում, և ձայնավորել Քաթբերտի մարդկային ռեսուրսների չար տնօրենին,կարճամետրաժ անիմացիոն «Դիլբերտ» սերիալում(1999–2000),որը հիմնված էր այն ժամանակ հայտնի կոմիքսի վրա[14][15]։ 1995 թվականի հունվարին նկարահանվել է Ռոլդ Գոլդ պրետզելների գովազդում, որը հեռարձակվել է Սուպերբոուլի ժամանակ։ Գովազդում նա պատկերված է «Ֆրեյզեր»–ի Էդդի շան հետ, որը օդանավից պարաշյուտով ցատկում է մարզադաշտի վրայով։ Գովազդային հոլովակից հետո հանդիսատեսը վերադառնում է մարզադաշտի ուղիղ հեռարձակմանը ՝ լսելով զարմացած սպորտային մեկնաբաններին, թե ինչպես են Ալեքսանդրը և շունը վայրէջք են կատարում խաղադաշտում բուռն ցափահարությունների ներքո։

1995 թվականին Ալեքսանդրը հայտնվեց Բրոդվեյի «Ցտեսություն,թռչուն» մյուզիքլի հեռուստատեսային տարբերակում ՝ որպես Կոնրադ Բիրդիի գործակալ Ալբերտ Պետերսոն։ 1996թվականին նկարահանվել է «Մափեթները այսօր»[16] էստրադային շոուի ութերորդ դրվագում։ Նա հնչյունավորել է գարգոյլ Հյուգոյին 1996 թվականին Դիսնեյի «Կուզիկը Նոտր Դամից» անիմացիոն ֆիլմում և դրա շարունակությունը ՝ «Կուզիկը Նոտր Դամից 2»–ը։ Ալեքսանդրը հնչյունավորել է Աբիս Մալի կերպարը 1994 թվականին նկարահանված «Ջաֆարի վերադարձը» ֆիլմում և 1994–1995 թվականների հեռուստասերիալում, որը հիմնված է 1992 թվականի «Ալադին» մուլտֆիլմի վրա։

1997 թվականին նա հայտնվել է «Մոխրոտը» ֆիլմում՝Ռոջերսի և Համերսթայնի Մոխրոտը ռեմեյքում, Ուիթնի Հյուսթոնի, Բրենդի Նորվուդի, և Վուպի Գոլդբերգի կողքին։ Դիսնեյում նրա ձայնային այլ աշխատանքներից են 2001թվականի «Մկան տունը» և 2012 թվականի «Քինգդոմ Հարթս 3D։ Երազային անկման հեռավորությունը» [17]” տեսախաղը։ Նա զբաղվել է ռեժիսուրայով, սկսած 1996 թվականի «Լավ կամ վատ» և 1999 թվականի «Պարզապես նայում եմ» ֆիլմերից։ 1999 թվականին Ալեքսանդրը նախագահում էր Նյու Յորքի Ֆրայրս ակումբի «Ռոուսթ» միջոցառումը, որը նվիռված էր Ջերի Սթիլերին, ով մարմնավորել էր իր հոր դերը «Սայնֆելդ»–ում։ Դրան մասնակցել են նաև Քևին Ջեյմսը և Փեթոն Օսվալթը ՝ Սթիլերի «Քուինսի թագավորը» ֆիլմի գործընկերները։ Ալեքսանդրը 1999 թվականին հայտնվեց «Աստղային ճանապարհորդություն։ Ուխտավոր» սերիալի «Մտքի կենտրոն» էպիզոդում ` մարմնավորելով Կուրոսին ՝ հանճարեղ այլմոլորակայինին, որը փորձում էր ձեռք բերել «Իննից յոթ»–ին իր նավի ծառայության համար։

2000–2009․ Անհատական սիթքոմներ և վերադարձ թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կինոյի և թատրոնի հաջող կարիերային, Ալեքսանդրը չկարողացավ կրկնել Սայնֆելդի հաջողությունը հեռուստատեսությունում։ 2001 թվականին նա նկարահանվեց «Մակերեսային Հալ» ֆիլմում ՝ մարմնավորելով անպիտան կնամոլ Մաուրիսոյին։ Նրա առաջին վերադարձը Սայնֆելդից հետո Պրայմ թայմ հեռուստատեսություն եղավ ABC–ի «Բոբ Փաթերսոն» սիթքոմում, որը լայնորեն գովազդվեց, բայց ընդամենը հինգ էպիզոդից հետո փակվեց։ Ալեքսանդրը մասամբ այս ձախողումը կապում է Սեպտեմբերի 11–ի ահաբեկչական հարձակումների[18] հետևանքով երկրում տիրող իրավիճակի հետ։ 2001 թվականին Ալեքսանդրը հանդես է եկել «Զսպեք Ձեր խանդավառությունը» սերալի երկրորդ սեզոնում ՝ իր կամեո դերով, իսկ յոթերորդ եթերաշրջանում նա հայտնվեց «Սայնֆելդ»–ի իր երեք գլխավոր գործընկերների հետ[19]։ Նույն թվականին նա խաղաց «Ընկերներ» հեռուստասերիալի «Այն մեկը,որտեղ մահանում է Ռոզիտան» դրվագում ՝ մարմնավորելով Էրլին ՝ մատակարարման մենեջերին, ով ինքնասպան է լինում։ Ֆիբի Բուֆեյը զանգահարում է նրան ՝ փորձելով տոներ վաճառել, բայց իմանում է նրա խնդրի մասին և փորձում համոզել, որ ինքնասպան չլինի։ Սա հիշատակվում է «Մայքոլմը կենտրոնում» դրվագում, որտեղ Ալեքսանդրը մարմնավորում է Լեոնարդին ՝ նևորոտիկ ու քննադատող մենակյացին։ Նա ներկայացնում է իրեն որպես «ազատ մարդ» և ասում, որ ապրում է «հեռախոսով տոներ վաճառելով»։ Սերիալի ընթացքում նա շարունակաբար ենթարկվում է Ջորջ անունով մի մարդու ոտնձգություններին։

Նա հայտնվեց «Մի գիշեր ողորմության ժամանակ» ֆիլմում, որը 2002 թվականի «Մթնշաղի գոտի» սերիալի կարճատև վերաթողարկման առաջին դրվագն էր, որտեղ էլ նա մարմնավորեց «Մահվան» կերպարը։ Նույն թվականին մարմնավորեց խաղալիքագործ Ալֆրեդ Գիլբերտին «Մարդը,ով փրկեց Սուրբ Ծնունդը» ֆիլմում։ 2002 թվականին նա նկարահանվեց Kentucky Fried Chicken (KFC)–ի գովազդներում, այդ թվում ՝ մեկում «Սան Ֆրանցիսկոյի հսկաններ»–ի Բերի Բոնդսի, իսկ մյուսում «Բեչլորեթ»–ի Թրիստա Ռենի հետ։ Լուրեր էին տարածվել, թե նա դադարեցրել է KFC–ի գովազդներում նկարահանվելը ՝ ընկերության մատակարարների և սպանդանոցների կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով, սակայն «Ըզվիք»–ին տված հարցազրույցում նա հերքել է դա ասելով ՝ «Դա PETA–ի անհեթեթությունն է։ Ես սիրում էի աշխատել KFC–ի համար։ PETA–ն փորձեց ինձ ներգրավել իրենց գործարքի մեջ, բայց ես կարծում եմ, որ KFC–ն իսկապես լուրջ քայլեր ձեռնարկեց, իսկ PETA–ն ՝ ոչ։ 2007 թվականին Ալեքսանդրը նկարահանվեց ASPCA–ի գովազդում, որը ցուցադրվում էր տարբեր հեռուստաալիքներով[20]։ 2018 թվականին նա մարմնավորեց Գնդապետ Սանդերսին KFC–ի գովազդներում ՝ վերադառնալով 2002 թվականի իր դերին[21]։

2003 թվականին Ալեքսանդրը Մարտին Շորթի հետ նկարահանվեց Լոս Անջելեսում բեմադրված Մել Բրուքսի «Պրոդյուսերները»[22] մյուզիքլում։ 2004 թվականին նա հանդես եկավ Քելսի Գրեմերի հետ Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգ» երաժշտական ադապտացիայում ՝ մարմնավորելով Ջեյքոբ Մառլիին։ Նույն թվականին Ալեքսանդրը կրկին գլխավոր դեր ստացավ հեռուստասեսությունում ՝ նկարահանվելով CBS–ի «Լսիր» (2004–05) սիթքոմում, սակայն սերիալը չունեցավ երկրորդ սեզոն։ Ալեքսանդրը սերիալի գլխավոր գործադիր պրոդյուսերն էր։ Այն հիմնված էր հայտնի սպորտային լրագրող Թոնի Կորնհայզերի կյանքի վրա։ 2005 թվականին նա հանդես եկավ «Ընտանիքի տղա,ով ապրում է Վեգասում» երաժշտական ալբոմում։ Ալեքսանդրը շարունակում էր ելույթ ունենալ կենդանի բեմադրություններում, այդ թվում Բարբրա Ստրեյզանդի հիշարժան ծննդյան երեկույթին, որը նվիրված էր Սթիվեն Սոնդհեյմին և անցկացվեց «Հոլիվուդ Բոուլ»–ում։ Այստեղ նա հանդես եկավ Անժելա Լենսբերիի[23] հետ ՝ կատարելով հատվածներ «Սուինի Թոդ.Ֆլիթ Սթրիթի դև վարսավիրը» մյուզիքլից։ 2005 թվականին նա նաև նկարահանվեց «Մոնք» սերիալի «Միստր Մոնք և մյուս դետեկտիվը» էպիզոդում ՝ մարմնավորելով Մոնքի մրցակից Մարտի Իլսին։

Ալեքսանդրը 2006 թվականին

2006 թվականին Ալեքսանդրը մասնակցեց «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում» շոուին, որտեղ ցուցադրեց մի քանի ինքնապաշտպանության տեխնիկա։ Նույն թվականին նա վարեց PBS–ի «Չորրորդ Կապիտոլիում» տոնակատարությունը Վաշինգտոնում, որտեղ հանդես եկավ երգով, պարով և թմբուկ նվագելով։ Ալեքսանդրը նկարահանվել է որպես մշտական դերասան «Բոլորն ատում են Քրիսին» սերիալի երկրորդ սեզոնում։ Նա վարել է Ուիլյամ Շաթների «Քոմեդի Սենթրալ Ռոուսթ» հումորային շոուն։ 2007 թվականին նա դարձավ Լոս Անջելեսի Ռեպրիզ թատերական ընկերութան գեղարվեստական ղեկավար և այդ պաշտոնում աշխատեց մինչև 2013[24] թվականը, մինչ այն փակվեց։ Նախկինում այստեղ նա ղեկավարել է «Կիրակի Ջորջի հետ այգում» մյուզիքլը,իսկ 2007 թվականին ՝ նրա «Անիծյալ Յանկիներ»[25] վերաթողարկումը։ 2007 թվականին Ալեքսանդրը հրավիրված դերակատար էր «Փառք Աստծո ՝ դու այստեղ ես» իմպրովիզացիոն հումորային շոուի երրորդ էպիզոդում։

Նա հաճախ եղել է հյուր և քննարկման մասնակից Բիլ Մարի «Քաղաքականապես սխալ» շոուում 1995, 1997 և 2000[26] թվականներին, ինչպես նաև «Իրական ժամանակ» շոուում 2006, 2009 and 2012[27] թվականներին։ Նա հայտնվել է նաև «Հոլիվուդյան քառակուսիներ»–ում 1999, 2002 and 2004[28] թվականներին, «Ուշ շոու» շոուում 2003, 2012, 2014 և 2015 թվականներին ` Քրեյգ Կիլբորնի, Քրեյգ Ֆերգյուսոնի և Ջեյմս Քորդենի[29][30][31] հետ։ Ալեքսանդրը մասնակցել է նաև «Ուշ շոու Դեյվիդ Լեթերմանի հետ» շոուին 1989, 2000, և 2002 թվականներին, «Ուշ շոու Սթիվեն Քոլբերթի հետ» շոուին 2015[32] թվականին, և Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուին 2015[33][34] թվականին։ 2008 թվականին նա հյուր դերակատարում ունեցավ CBS–ի «Մտածել ինչպես հանցագործը» սերիալի չորրորդ սեզոնի «Գլուխգործոց» էպիզոդում ՝ մարմնավորելով պրոֆեսոր Ռոտշիլդին[35][36], որը բարձր կրթություն ունեցող սերիական մարդասպան էր, տարված Ֆիբոնաչիի հաջորդականությամբ, և ստիպում էր թիմին պայքարել ժամանակի դեմ ՝ փրկելու իր վերջին զոհերին[37]։ Նույն սեզոնում նա վերադարձավ որպես ռեժիսոր, բենադրելով «Հակասական» էպիզոդը, որտեղ հանդես էր գալիս դերասան Ջեքսոն Ռետբոունը։

2008 թվականին Ալեքսանդրը վարեց Լոլ Սադբերի հումորային փառատոնի բացման գալա երեկոն Սադբերիում (Օնտարիո,Կանադա)։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվեց Կանադայի 60 Սինեպլեքս կինոթատրոններում, ինչը դարձավ առաջին նմանատիպ իրադարձությունը հումորային փառատոնի պատմության մեջ։ Նա հնչյունավորել է «Մթնշաղի գոտու ռադիո դրամաներ» աուդիո շոուի մի քանի էպիզոդներում։ 2008 և 2009 թվականներին Ալեքսանդրը Ավստրալիայում հանդես եկավ «Ջեյսոն Ալեքսանդրի կատակերգական հրաշալի շոու» ներկայացմամբ, որը ներառում էր ստենդափ, իմպրովիզացիա և երաժշտական կատարումներ։ Նմանատիպ շոու նա առաջին անգամ ներկայացրել էր 2006 թվականին ՝ «Ջեյսոն Ալեքսանդրի Սուրբ Ծննդյան կատակերգություն» ծրագրով։ 2010 թվականի փետրվար–մարտ ամիսներին Ալեքսանդրը հանդես եկավ Լաս Վեգասում Պլանեթ Հոլիվուդ Ռեզորթում ՝ «Դոնի Քլեյի փորձը» շոուում։ Դոնննի Քլեյը ինքնօգնության «գուրու» կերպար է, որը նման է Ալեքսանդրի նախկին Բոբ Փաթերսոնի դերին։ Նա այս կերպարով շրջագայել է ԱՄՆ–ի դարբեր քաղաքներում և Օրիլիա քաղաքում (Օնտարիո,Կանադա)։ 2009 թվականին նա մարմնավորեց Ջոսեֆին «Խոստման խոսքը» աուդիո Աստվածաշնչի նախագծում, որը ստեղծվել էր Թոմաս Նելսոն հրատարակչության կողմից։ Այս նախագծում ընդգծված էին բազմաթիվ դերասաններ, այդ թվում ՝ Ջեյմս Քևիզելը, Լուիս Գոսեթ Կրտսերը, Ջոն Ռիս Դևիսը, Ջոն Վոյթը, Հարի Սինիսը, Քրիստոֆեր ՄաքԴոնալդը, Մարիսա Թոմեյը և Ջոն Շնայդերը[38][39]։ 2009 թվականին Ալեքսանդրը փոքր դեր ունեցավ «Հաչիկո՝մի շան պատմություն»–ում, որտեղ մարմնավորում էր երկաթուղային կայարանի կառավարչի դեր։

2010 թվականից մինչ այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրը Ալան Ֆ.Հորնի հետ 2010 թվականի մայիսին

2011 թվականին Ալեքսանդրը գլխավոր դերով հանդես եկավ «Բավականին տարօինակ ֆիլմ. Մեծացի՛ր, Թիմի Թըրնր» մարտաֆիլմում,որտեղ մարմնավորել է Կոսմոյին։ 2011 Ալեքսանդրը հյուր դերասան էր Harry’s Law սերիալի մեկ էպիզոդում ՝ մարմնավորելով ավագ դպրոցի ուսուցչին, ով հայց էր ներկայացրել աննօրինական աշխատանքից ազատվելու համար[40][41]։ 2015 նա փոխարինեց Լոուրենս Դեյվիդին «Ձուկը մթության մեջ»[42] Բրոդվեյյան ներկայացման գլխավոր դերում։ 2017 թվականին նա խաղաց Շերի Ռենե Սքոթի կողքին ՝ Ջոն Պատրիկ Շենլիի «Պորտուգալացի երեխան» պիեսի համաշխարհային պրիմիերային Մանհեթենի թատերական ակումբում[43]։ 2018 թվականին նա մարմնավորեց բարմեն Օլիքսին «Օրվիլը»[44][45] սերիալում։ Նույն թվականին նա խաղաց դրամատիկական ուսուցիչ Ջին Լանդիի դերը Young Sheldon սերիալի երկու էպիզոդներում։ 2020, 2021 և 2022 թվականներին նա կրկնեց Ջին Լանդիի դերը մեկ էպիզոդում։

2019 թվականին Ալեքսանդրը հանդես եկավ «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» սերիալում ՝ մարմնավորելով Էշեր Ֆրիդմանի դերը ՝ Բրոդվեյի սև ցուցակում ընդգծված դրամատուրգ, որը Միջ Մեյզելի հոր ՝ Էյբ Վայսմանի[46] հին ընկերն էր։ 2020 թվականին նա Դեյթայմ «Էմմի» մրցանակի արժանացավ «Բացառիկ օրիգինալ երգ» անվանակարգում ՝ «Մուլտֆիլմերով ուղեղալցված» (2020) նախագծում «Վատ տղանե՞րը» երգի համար։ Նույն թվականին նա վարեց «Շաբաթ երեկոյան Սեդեր» միջոցառումը ՝ առցանց «Պասեքի Սեդեր»–ը, որին մասնակցում էին բազմաթիվ հայտնի մարդիկ։ Այն նպատակ ուներ աջակցել CDC հիմնադրամին։

2023 թվականի փետրվարից նա համահեղինակեց «Իրո՞ք։ Ոչ,իրո՞ք» շաբաթական փոդքասթը ՝ Փիթեր Թիլդենի հետ, որտեղ իրենք և իրենց հյուրերը փորձում էին գտնել պատասխաններ «կյանքի ամենամռայլ,հետաքրքրական,շփոթեցնող և նյարդայնացնող հարցերին[47]»։ 2023 թվականի հուլիսին Ալեքսանդրը իր Բրոդվեյյան ռեժիսորական դեբյուտն ունեցավ ՝ բեմադրելով Սենդի Ռաստինի «Ամառանոցը» կատակերգությունը։ Ներկայացման դերասանական կազմում էին Էրիկ ՄաքՔորմաքը, Լորա Բել Բանդին և Լիլի Կուպերը[48]։ 2023 թվականի դեկտեմբերի 21–ին CBS–ի հատուկ թողարկման ՝ «Դիք Վան Դայք. 98 տարվա կախարդանքը» հեռարձակման ընթացքում Ալեքսանդրը կատարեց երկու երաժշտական համար, ապա եզրափակեց երեկոն ՝ Դիք Վան Դայքին[49] նվիված խոսքերով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ամուսնացել է Դինա Ի.Թայթլի հետ 1982[4][50][51] թվականի մայիսի 31–ին։ Դինան ռեժիսոր Սթեյսի Թայթլի զարմուհին է։ Զույգն ունի ըրկու որդի ՝ Գաբրիել[51][52] և Նոա[51]։

2006 թվականի ապրիլի 24–30–ը Ալեքսանդրը մենտալիզմի և մոգության շոու է ներկայացրել Կախարդական ամրոցում (Հոլիվուդ,Կալիֆորնիա)։ Այս ներկայացման համար նրան շնորհվել է «Կախարդական արվեստների ակադեմիայի տարվա աճպարար» մրցանակը։ 1989[53] թվականին նա ստացել է «Կախարդական արվեստների ակատեմիայի պատանեկան նվաճումներ» մրցանակը։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը եղել է Սկլերոդերմիայի հիմնադրամի ազգային խոսնակը, որը զբաղվում է հիվանդության վերաբերյալ իրազեկմամբ և աջակցում է տուժածներին[54]։ 2005 թվականի ամռանը նա հանդես է եկել Լի Յակոկայի հետ ԴայմլերՔրայսելերի գովազդներում։ Յակոկան այդ գովազդներում նկարահանվել է Դենիզ Ֆաուստմանի Աուտոիմունության[55] հետազոտությունների համար միջոցներ հավաքելու նպատակով, քանի որ նրանք երկուսն էլ ունեն մերձավորներ, որոնց կյանքը խաթավել է այդ հիվանդությունների պատճառով։

Ալեքսանդրը մասնակցել է Հեռուստատեսային պոկերի շոուների և մրցաշարերի։ Նա երկու անգամ հանդես է եկել «Բրավո»–ի «Հայտնիների պոկերի մրցույթ» շոուում և հաղթել 8–րդ սեզոնի եզրափակիչ սեղանին։ Նա շահել է 500,000 դոլար, որը նվիրաբերել է «Ամերիկայի միասնական ուղի» բարեգործական կազմակերպությանը ՝ Նոր Օռլեանի բնակիչներին օգնելու համար։ 2007 թվականին նա մասնակցել է «Պոկերի համաշխարհային շարք» գլխավոր իրադարձությանը, բայց դուրս է մնացել երկրորդ օրը։ 2009 թվականին նա վերադարձել է և հասել երրորդ օրվան ՝ զբաղեցնելով դաշտի լավագույն 30%–ը։ Ալեքսանդրը մասնակցել է NBC–ի շոուի «Հայտնիներ և մենթորներ» թողարկմանը, որտեղ զբաղեցրել է 6–րդ տեղը ՝ պարտվելով պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Գևին Սմիթին։ Նա պայմանագիր է կնքել ՊոկերՍթարի հետ և խաղում է Ջ. Ալեքսանդր անվան տակ։ 2021 թվականին նա մասնակցել է «Մանկական ուռուցքների հիմնադրամ»–ի կողմից կազմակերպված վիրտուալ Ազգային պոկեր մրցաշարին, որի նպատակն էր նվիրատվություններ հավաքել Նեյրոֆիբրոմատոզի հետազոտությունների համար։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը եղել է «Մեկ ձայն» նախաձեռնության ակտիվ աջակիցներից մեկը, որը ձգտում է ներգրավել չափավոր իսրայելցիների և պաղեստինցիների ՝ փոխադարձ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Նա նշել է, որ բազմիցս այցելել է Իսրայել և տեսել խաղաղության ուղղությամբ որոշակի առաջընթաց։

2012 թվականի դեկտեմբերի 6–ին Ալեքսանդրը երրորդ անգամ[56] վարել է «Իսրայելի պաշտպանության բանակի բարեկամներ» բարեգործական կազմակերպության գալա միջոցառումը, որը ֆինանսավորում է Իսրայելի պաշտպանության բանակի[56] կրթական, մշակութային և ժամանցային ծրագրերը։ Միջոցառմանը նախատեսված էր նաև Սթիվի Ուանդերի ելույթը,որը,սակայն, չեղարկվեց ՝ ՄԱԿ[56]–ի առաջարկությամբ և «Բոյկոտ, օտարում և պատժամիջոցներ» շարժման հանրային խնդրագրի ազդեցությամբ։ Ալեքսանդրը, ով միջոցառման ժամանակ հարցազրույց է տվել «Հրեական նորությունների սինդիկատ»–ին, հայտնել է, որ աջակցում է «Մեկ ձայն» շարժմանը,ընդունում է Պաղեստինի օկուպացիայի փաստը և կողմ է երկու պետության լուծմանը[56]։ Սակայն, նրա այս դիրքորոշումը քննադատության է արժանացել «Կանգնիր մեր կողքին»[56] կազմակերպության գործադիր տնօրեն Ռոզ Ռոթշտեյնի կողմից։ Երբ հարցրին Իսրայելի պաշտպանության բանակի մասին Ալեքսանդրը հայտարարեց, որ նրանք «հումանիստ և ազնիվ» զինվորներ են ՝ նշելով. «Նրանք ամենաբարի, ամենամարդասիրական, ամենահիասքանչ և ամենահումանիստ զինվորներից են, որոնց երբևէ հանդիպել եմ։ Երբեք չի կարող կասկած լինել, որ ես նույնպես Իսրայելի[56] կողմնակիցն եմ։ Երբ Ալեքսանդրին հարցրել են, թե ինչու է բազմիցս վարել այդ միջոցառումը,նա պատասխանել է. «Նրանք նախևառաջ չեն հասկանում, թե ինչ է [FIDF]–ը և դա դիտարկում են որպես միայն իսրայելական բանակի աջակցության միջոց, և նրանք չեն հասկանում, թե ինչպես կարող եմ ես հայտարարել, որ պաշտպանում եմ երկու կողմերին էլ։ Հաշվի առնելով, որ այս երեկո շատերի ուշադրությունն է այս իրադարձության վրա, ես կարևոր համարեցի բարձրանալ բեմ և ասել. «Ահա թե ինչու կարող եմ պաշտպանել Իսրայելը,բայց ես չեմ անտեսում, որ մենք հակամարտության մեջ ենք, և ես բոլորին հավասարապես պատասխանատու եմ համարում, ինչպես նաև բոլորին հավասարապես իմ սրտում[56]»։ 2015 թվականի նոյեմբերի 6–ին նա կրկին վարեց միջոցառում Կալիֆոռնիայում ՝ Բևերլի Հիլթոն հյուրանոցում, որի ընթացքում հավաքեց 31 միլիոն դոլար ՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների[57] կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր ու հնարավորություններ ապահովելու համար։

Ալեքսանդրը Դեմոկրատական կուսակցության[58] կողմնակից էր։ Նա աջակցում է նույնասեռ ամուսնություններին[59] և հրազենի վրա սահմանափակումներ դնելու նախաձեռնություններին[60]։ 2020 թվականին նա քարոզարշավ է անցկացրել Տեխասի դեմոկրատների համար ՝ իր նախկին Seinfeld–ի գործընկերների ՝ Ջուլիա Լուի–Դրեյֆուսի և Լարի Դեյվիդի հետ[61] միասին։ Նա 2012[62] թվականին աջակցել է Բարաք Օբամային, իսկ 2020[58] թվականին ՝ Ջո Բայդենին։ Ալեքսանդրը եղել է նաև Թրամփի վարչակազմի[58][63] բացահայտ քննադատը և հաճախ ծաղրել է Դոնալդ Թրամփի պարային շարժումները[64]։ Նա Հանրապետական սենատոր Թեդ Քրուզին անվանել է «հիմարների խանութ»–ից դուրս եկած ապուշ՝նկատի ունենալով «Սայնֆելդ»[65]–ում արված կատակը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Նշումներ Հղում
1981 Այրումը Դեյվ
1986 Մոծակների ափը Գործավար
Բրայթոնի լողափի հուշերը Բիլիարդ խաղացող
1990 Սիրունիկը Ֆիլիպ Ստաքի
Սպիտակ պալատ Նիլ
Յակոբի սանդուղքը Պրն․Գիրի
1992 Ես այլևս չեմ գնում համբույրներ Բերնի Ֆիշբայն
1993 Սեռական բուժում Ֆրենկ Կարճամետրաժ ֆիլմ
Կոնաձև գլուխներ Լարի Ֆարբեր
Հանուն բարության VCR հաճախորդ Կարճամետրաժ ֆիլմ
1994 Թուղթը Մարիոն Սանդուսկի
Հյուսիս Նորդի հայրը
Ջաֆարի վերադարձը Աբիս Մալ Ձայն,ուղիղ հեռարձակում
Դատարկախոս Լարի Սթոն
1995 Լավ կամ վատ Մայքլ Մեյքշիֆտ Նաև ռեժիսոր
Վերջին ընթրիք Միջավայրի դեմ պայքարող
1996 Դանսթոնը մուտք է գործում Ռոբերտ Գրանտ
Կուզիկը Նոտր Դամից Հյուգո Ձայն [66]
1997 Սեր! Քաջություն! Կարեկցանք Բազ Հաուզեր
1998 Ժխտում Արտ Վից
1999 Մադլենը ` կորած Փարիզում Հենրի/քեռի Հորսթ Ձայն,ուղիղ հեռարձակում [66]
Սեր և գործողություն Չիկագոյում Ֆրենկ Բոններ
Պարզապես նայում եմ Ռադիո հաղորդավար Ձայն,անվանապես չնշված,նաև ռեժիսոր
2000 Ռոքիի և Բուլվինքլի արկածները Բորիս Բադենով
Եկեք խոսենք հրդեհային անվտանգության մասին Ծխի դետեկտոր Ձայն,կարճամետրաժ ֆիլմ [66]
2001 Կարապի շեփորը Հայր Ձայն [66]
Եզրին Զամբոնի Ֆիլ
Մակերեսային Հալ Մաուրիսիո Ուիլսոն
2002 Կուզիկը Նոտր Դամից 2 Հյուգո Ձայն,ուղիղ հեռարձակում [66]
2003 101 դալմատիններ 2 Պաչտի արկածները Լոնդոնում Լիլ' Լայթնինգ Ձայն,ուղիղ հեռարձակում [66]
2006 Իրա և Էբի Դոկտոր Մորիս Սապերսթեյն
Սառսափի թաղամաս Բրիտանական ռեկորդային մագնատ
Ինչպես գնալ ժամադրության Քուինսում Ջոնի
Պինգվինների ֆարսը Պինգվին՝որովայնի վրա Ձայն,ուղիղ հեռարձակում
2007 Մեծը Դոկտոր Յակով Ահմեդ
2009 Ռոք Սլայդ Փոստատար Ստեն
Հաչիկո՝մի շան պատմություն Կարլ Բոլլինս
2010 Քվանտային որոնում. Կասինիի տիեզերական ոդիսականը Մայոր Մորոն Ձայն [66]
2011 Երիտասարդ բժիշկ Դուլիթլի ճանապարհորդությունները Յուջին Ձայն,ուղիղ հեռարձակում
2012 Աստղերը կարճամետրաժ ֆիլմերում Սիդ Ռոզենթալ
Դելիի սաֆարին Արու ֆլամինգո,բորենի խոհարար Ձայն,անգլերեն կրկնօրինակում [66]
2014 Հաջողակ Սթիֆ Վիննի ԴիՌուցիո
2015 Վայրի քարտ Փինչուս "Փինկի" Ցիոն
Լարի Գեյ. ապստամբ տղամարդ բորտուղեկցորդ Պրն.Գեյ
2016 Թոմն ու Ջերին. վերադարձ Օզ Պրն. Բիբ/Նոմերի թագավոր Ձայն,ուղիղ հեռարձակում [66]
Լավագույն վատ բանը, որ կարող էր երբև պատահել Կամեո Վավերագրական ֆիլմ
2020 Իմ ընկերոջ դեղերը Դոկտոր Սթերնբախ
Հավատով հիմնված Նիքի Սթիլ
2023 Լեո Ջեյդայի հայր Ձայն [67]
2024 Գողանալով «Քրեական ընթերցվածքը» Դոկտոր Մենդելբաում
2025 Էլեկտրական նահանգ Թեդ

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Նշումներ Ծան.
1981 Ավագ դպրոցի ուղևորություն Փիթ Հեռուստատեսային ֆիլմ
1984–1985 Շտապ օգնություն Հարոլդ Սթիքլի 15 էպիզոդ
1986 Օրորոցային Լեյտենանտ Էռնեստ Ֆոյ Հեռուստատեսային ֆիլմ
1987 Ամեն ինչ հարաբերական է Ջուլիան Բիբի 10 էպիզոդ
1988 Նյուհարթ Ռեմինգ էպիզոդ ` Մոտեցող աղետ
1989–1998 Սայնֆելդ Ջորջ Կոստանզա Գլխավոր դեր, 178 էպիզոդ
1992–1993 Դինոզավրեր Տարբեր ձայներ Կրկնվող դեր,7 էպիզոդ
1993 Երազիր Ռենդալ Թաունսենդ Էպիզոդ ` Օրալ սեքս, սուտ և տեսատիպ
1993–1998 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Կամեո 2 էպիզոդ
1994–1997 Դաքմեն Էրիկ Դաքման (ձայն) Գլխավոր դեր, 70 էպիզոդ
1994, 1998 Լարի Սանդերսի շոուն Կամեո 2 էպիզոդդ
1994 Ալադին Աբիս Մալ (ձայն) Կրկնվող դեր, 14 էպիզոդ
1995 Ցտեսություն, թռչուն Ալբերտ Փիթերսոն Հեռուստատեսային ֆիլմ
47–րդ Փրամ թայմ Էմմի մրցանակաբաշխություն Կամեո (հաղորդավար) Հատուկ հեռուսահաղորդում
1996 Մափեթները այսօր Կամեո Էպիզոդ ՝ Ջեյսոն Ալեքսանդր
Դայակը Ջեք Էպիզոդ ՝ Կարկանդակ ՝ բարի սրտով
քնջութի փողոց Կամեո Էպիզոդ՝ 3557
1997 Հիշիր Wenn–ը Ալան Բելինջեր Էպիզոդ ՝
Մոխրոտը Լայոնել Հեռուստատեսային ֆիլմ
1998–1999 Հերկուլես Պոսեյդոն (ձայն) Կրկնվող դեր, 7 էպիզոդ
1999 Զանգակներ Էլֆ Ձայն, հեռուստատեսային ֆիլմ
Վերջնական արշավ․ Աստղային ճանապարհի լավագույն պահերը Կապիտան Ջեյմս Թ.Քըրք Հատուկ հեռուստահաղորդում
Աստղային ճանապարհորդություն․ Ուխտավոր Քուռոս Էպիզոդ ՝ Մտքի կենտրոն
1999–2000 Դիլբերտ Քեթբերթ (ձայն) Գլխավոր դեր,9 էպիզոդ
2001, 2009 Զսպեք Ձեր խանդավառությունը Կամեո Կրկնվող դեր, 5 էպիզոդ
2001 Ընկերներ Էրլ Էպիզոդ ՝ Այն մեկը, որում մահանում է Ռոզիտան
Բոբ Փաթերսոն Բոբ Փաթերսոն Գլխավոր դեր, 10 էպիզոդ,նաև գործադիր պրոդյուսեր
Տարզանի լեգենդը Զուտո Ձայն, էպիզոդ ՝ Տարզանը և անցյալի դեմքը
2002 Լողափի որդին Թեքս Ֆինքլշտեյն Էպիզոդ ՝ Ներթափանցման կղզի
Մկան տունը Հյուգո Ձայն,էպիզոդ ՝ Դոնալդը ցանկանում է թռչել
Մթնշաղի գոտի Մահվան կերպար Էպիզոդ ՝ Մի գիշեր ողորմության ժամանակ
Մարդը, ով փրկեց Սուրբ Ծնունդը Ալֆրեդ Գիլբերթ Հեռուստատեսային ֆիլմ
2003 Մալքոլմը կենտրոնում Լեոնարդ Էպիզոդ ՝ Ապագա Մալքոլմ
2004–2005 Լսիր Թոնի Քլայնման Գլխավոր դեր,նաև պրոդյուսեր
2004 Սուրբ Ծննդյան երգ Յակոբ Մարլի Հեռուստատեսային ֆիլմ
2005 Մոնք Մարթի Իլս Էպիզոդ ՝ Միստր Մոնք և մյուս դետեկտիվը
2006 Տարօրինակ Ջոբ Ջեք Դոն Ձայն,էպիզոդ ՝ Քսանմեկ, դու մեռսած ես
Քեմփուսի տիկնայք Պրոֆեսոր Էպիզոդ ՝ Շատ հատուկ էպիզոդ
2006–2007 Բոլորն ատում են Քրիսին Տնօրեն Էդվարդս 2 էպիզոդ
2008 Ծեր Քրիստինայի նոր արկածները Դոկտոր Ֆալմեր Էպիզոդ ՝ Մեկ ու կես տղամարդ
Մտածել ինչպես հանցագործը Պրոֆեսոր Ռոթչայլդ Էպիզոդ ՝ Գլոգխգործոց
2009 Մետեոր Դոկտոր Չեթուին 2 էպիզոդ
2010–2013 Ձկան կարթեր Պրն. Նիբլզ Ձայն,3 էպիզոդ [66]
Քլիվլենդի շոուն Սաուլ Ֆրիդման Ձայն,2 էպիզոդ
2010, 2023 Ամերիկացի հայրիկ Սալ/պրն. Օռլանդո Ձայն, 2 էպիզոդ
2011 Գլեն Մարտին, ատամնաբույժ Բրենդոն Ձայն,էպիզոդ ՝ Գլենհոգի օր
Ֆրանկլին և Բաշ Քարթեր Լանգ Էպիզոդ ՝ Մեծ ձուկ
Հարիի օրենքը Ռիչարդ Քրոս Էպիզոդ ՝ Վատից դեպի ավելի վատ
Չինաստան, Իլինոյս Հարոլդ Ձայն, 2 էպիզոդ
Տարօրինակ ֆիլմ․ մեծացիր, Թիմի Թըրնր Մարդ Կոսմո Հեռուստատեսային ֆիլմ
2011–2012 Ճանապարհորդ Դորան Բու Ձայն,3 էպիզոդ [66]
2012 Երկուսուկես տղամարդ Դոկտոր Գուդման Էպիզոդ ՝ Ծղոտը Դոնաթ Հոլում
Կադրամոլներ Պատմող Ձայն,գլխավոր դեր
2013 Համայնք Լեռնային մարդ Էպիսոդ՝ Ներածություն ՝ զգալու փոխնակ մայրությունը
2014 Կատակերգուները մեքենաներում սուրճ խմելիս Ջորջ Կոստանզա Էպիզոդ ՝ Ջորջ Կոստանզա. չափից արտահայտիչ ցնծություն
Քիրսթի Ստենֆորդ Թեմփլ Էպիզոդ ՝ Մեդիի գործակալը
Կատակերգություն Բենգ Բենգ Տեսուչ Գանտլեթ Էպիզոդ ՝ Ջեննա Ֆիշերը հագել է ծաղկավոր բլուզ և սև բարձրակրունկներ
Ինչպես Մյուրեյը փրկեց Սուրբ Ծնունդը Դոկ Հոլիդեյ Ձայն, հեռուստատեսային ֆիլմ
2014–2017 Թոմ և Ջերի շոու Ռիկ(ձայն) Ձայն, 11 էպիզոդ [66]
2015 Մեծ հաջողություն Հոլիվուդում, Ֆլորիդա Կամեո Էպիզոդ՝ Սնող ձեռքը
Պեն Զիրո ՝ կես դրույքով հերոս Մարզիչ Ուոլես Ձայն, էպիզոդ ՝ Ուլտրահիպերբոլ [66]
Հարբած պատմություն Ուիլյամ Բոս” Թվիդ Էպիզոդ ՝ Լրագրություն
Լեգենդների լիգա Videogamedunkey–ի հետ Կամեո Էպիզոդ ՝ Բրյուսեր Զին Զոու
2015–2016 Աղացը Քլիֆ Բեմիս 4 էպիզոդ
ԹրիփԹանք Տարբեր ձայներ 6 էպիզոդ [66]
2016 Մարկ Լեմբեքի տեխնիկան Մարկ Լեմբեք Օդաչու
2017 Կենդանիներ Ջրիմուռ Ձայն, էպիզոդ ՝ Առնետներ [66]
Սիմփսոնները Բուրբոն Վերլանդեր Ձայն, էպիզոդ՝ Սրամիտ որս
Ճանապարհ ընկիր Քեն Սվոլո Գլխավոր դեր, նաև համահեղինակ,գրող և գործադիր պրոդյուսեր
2017–2018 Կոդի Կապոու Գոջի Ձայն,կրկնվող դեր
2017, 2019 Ռոբոտ հավ Կրամպուս Ձայն, 2 էպիզոդ
2018–2022 Երիտասարդ Շելդոն Ջին Լանդի 5 էպիզոդ
2018 Բրոդվեյ. Ոսկե դարից այնկողմ Կամեո Վավերագրական ֆիլմ
2018–2019 Օրվիլը Օլիքս 2 էպիզոդ
2019 Միջատների օրագիրը Ցիկադա Ձայն,էպիզոդ ՝ Որդի նոր բույնը
Ռիչարդ Լավլի Պրն.Մուկ Ձայն,օդաչու
Փինկի Մալինկի Քաղաքապետ Հոփ Ձայն,կրկնվող դեր [66]
Խելագարված քեզնով Կամեո Էպիզոդ ՝ Անշարժ գույք սկսնակների համար
2019–present Հարլի Քուին Սայ Բորգման Ձայն,13 էպիզոդ [66]
2019–2022 Զարմանահրաշ տիկին Մեյզելը Աշեր Ֆրիդման 4 էպիզոդ
2021 Քոններները Հոգևորական Ֆիլ 2 էպիզոդ
Խնդիրը Ջոն Ստյուարտի հետ Ջեֆ Բեզոս Էպիզոդ ՝ Աշխատավոր դասակարգի տնտեսությունը
2022 Գրասենյակից դուրս Էլիզայի հայր Հեռուստատեսային ֆիլմ
2022–2024 Աստղային ճանապարհորդություն. Հրաշք Դոկտոր Նում Ձայն, 23 էպիզոդ
2023 Աշխարհի պատմությունը, մաս 2–րդ Մորիս Չիքս Էպիզոդ ՝ Վեց
2024 Քար, թուղթ, մկրատ Ջոնաթան Ֆարթջոք ՁԱյն,էպիզոդ՝ Կարտոֆիլ/ Ֆարթ–կատակ բանավեճ
Գիշերային ուրվականները Կառլ Լեմլե 4 էպիզոդ
Տարի Վերնագիր Դեր Վայր Հղում
1981 Մենք զվարճանում ենք առաջ գլորվելով Ջո Ջոզեֆսոն Neil Simon Theatre, Broadway [68]
1982 Արգելված Բրոդվեյ Գործիչ Stage 72, Off-Broadway [69]
1984 Սահադաշտը Լինո/Լենի/Պանկ/Քեռի Ֆաուստո Al Hirschfeld Theatre, Broadway [70]
1985–1986 Անձնական տվյալներ Լուիս/Մյուսները Minetta Lane Theatre, Off-Broadway [71]
1986–1988 Բրոդվեյի սահմանը Ստենլի Ջերոմ Broadhurst Theatre, Broadway [72]
1989–1990 Ջերոմ Ռոբինսի Բրոդվեյը Պատմող Imperial Theatre, Broadway [73]
1990 Հանցակից Գործիչ Richard Rodgers Theater, Broadway [74]
Լուսավորիր երկինքը Սիդնի Բլեք Union Square Theatre, Off-Broadway [75]
2000 Պղծված Հարի Մենդելսոն Geffen Playhouse, Los Angeles [76]
2003–2004 Պրոդյուսերները Մաքս Բիալիստոկ National Tour [77]
2006 Դժողքի Աստվածը Միայն տնօրեն Geffen Playhouse, Los Angeles [78]
2008 Տարօրինակ զույգը Օսկար Մեդիսոն Stage Reading [79]
2013 Գտնելով Նևերլենդը Չարլզ Ֆրոհման Workshop [80]
Բրոդվեյի սահմանը Միայն ռեժիսոր Odyssey Theatre [69]
2015 Ձուկը մթության մեջ Նորման Դրեքսել (փոխարինող) Cort Theatre, Broadway [69]
2017 Պորտուգալացի երեխան Բարի Դրագոնետտի Manhattan Theatre Club [69]
2019 Վերջին հինգ տարիները Միայն ռեժիսոր Syracuse Stage [81]
2023 Արհեստանոցը Helen Hayes Theater, Broadway [82]
Գուտենբերգ, Մյուզիքլ Պրոդյուսեր (միայն մեկ գիշեր) James Earl Jones Theatre, Broadway [83]
2024 Դատաստանի օր Սեմի Կամպո Chicago Shakespeare Theater [84]
Ջութակահարը տանիքին Թեվե La Mirada Theatre for the Performing Arts [85]

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Արվեստագետ Դեր Հղում
2007 Հանրաճանաչություն Բրեդ Փեյսլի Կամեո [86]
2007 Առցանց Գիք,նաև ռեժիսոր
2012 Փորձելով չսիրել քեզ Նիքելբեք Բադ
2021 Սինդրելլա Մեդլի Թոդրիք Հոլ և Բրենդի Լայոնել [87]
Տարի Վերնագիր Ձայնային դեր Հղում
1996 Դիսնեյի անիմացիոն հեքիաթների գիրք. Կուզիկը Նոտր Դամից Հյուգո [66]
Կուզիկը Նոտր Դամից. Խառնաշփոթ խաղեր Հյուգո [66]
2012 Թագավորության սրտեր 3D. Երազային ընկնող հեռավորություն Հյուգո [66]
Տարի Վերնագիր Նշումներ
1992 Սայնֆելդ Էպիզոդ ՝ Բարի սամարացին
2006 Կամպուսի տիկնայք Էպիզոդ ՝ Շատ առանձնահատուկ էպիզոդ
2007–2008 Բոլորն ատում են Քրիսին 2 էպիզոդ
2009 Մտածել ինչպես հանցագործ Էպիզոդ ՝ Հակասական
2010 Մինչև մահ Էպիզոդ ՝ Քունը կորցրածը
2012 Ֆրանկլին և Բաշ Էպիզոդ ՝ Վերջին պար
Մայք և Մոլի Էպիզոդ ՝ Վինսը լոգանք է ընդունում
2023 Երիտասարդ Շելդոն Էպիզոդ ՝ Ուսանողական խնջույք, գիշերային հավաքույթ, և բոլոր կոշտուկների մայր

Պարգևներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ասոցացիա Կատեգորիա Ներկայացում Արդյունք Նշում
2020 ԴեյԹայմ Էմմի մրցանակ Լավագույն բնօրինակ երգ Brainwashed By Toons| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ [88]
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
1986 Դրամա Դեսկ Երաժշտական ներկայացման լավագույն հրավիրված դերասան Personals| style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված [89]
1989 Երաժշտական ներկայացման լավագույն դերասան Jerome Robbins' Broadway| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ
1992 Պրամ թայմ Էմմի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասան Seinfeld (episode: "The Note" + "The Tape") Առաջադրված [90]
1993 Seinfeld (episode: "The Contest" + "The Outing") Առաջադրված [91]
1994 Seinfeld (episode: "The Hamptons" + "The Opposite") Առաջադրված [92]
Կատակերգական սերիալի լավագույն հյուր դերասան Dream On (episode: "Oral Sex, Lies, and Videotape") Առաջադրված
1995 Կատակերգական սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասան Seinfeld (episode: "The Gymnast" + "The Race") Առաջադրված [93]
1996 Seinfeld (episode: "The Pool Guy" + "The Invitations") Առաջադրված [94]
1997 Seinfeld (episode: "The Comeback") Առաջադրված [95]
1998 Seinfeld (episode: "The Strike") Առաջադրված [96]
1992 Ոսկե գլոբուս Լավագույն երկրորդ պլանի դերասան (հեռուստատեսություն) Seinfeld (season 3) Առաջադրված [88]
1993 Seinfeld (season 4) Առաջադրված
1994 Seinfeld (season 5) Առաջադրված
1997 Seinfeld (season 8) Առաջադրված
1994 Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Seinfeld Հաղթանակ [97]
Կատակերգական սերիալի լավագույն դերասան Հաղթանակ
1995 Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Առաջադրված [98]
Կատակերգական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
1996 Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ [99]
Կատակերգական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
1997 Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ Հաղթանակ [100]
Կատակերգական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
1998 Կատակերգական սերիալի լավագույն դերասան Առաջադրված [101]
1989 Թոնի մրցանակ Երաժշտական ներկայացման լավագույն դերասան Jerome Robbins' Broadway| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ [102]
  1. Internet Broadway Database — 2000.
  2. https://njhalloffame.org/hall-of-famers/2018-inductees/jason-alexander/
  3. 3,0 3,1 kevinpollakschatshow (January 13, 2015), KPCS: Jason Alexander #86, Արխիվացված օրիգինալից 2021-12-11-ին, Վերցված է October 9, 2017-ին
  4. 4,0 4,1 4,2 «Jason Alexander Biography: Film Actor, Theater Actor, Television Actor, Comedian (1959–)». Biography.com (FYI / A&E Networks). September 23, 1959. Արխիվացված է օրիգինալից March 21, 2019-ին. Վերցված է February 13, 2011-ին.
  5. «Jason Alexander». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից January 14, 2012-ին.
  6. Weinraub, Bernard. "At the Movies" Արխիվացված Մայիս 2, 2020 Wayback Machine, The New York Times, October 22, 1999. Retrieved February 24, 2011. "I was born in 1959 and grew up in Livingston, New Jersey, but I felt I knew these people very well"
  7. «Jason Alexander discusses how he got into acting and his early career- EMMYTVLEGENDS.ORG». Արխիվացված օրիգինալից 2021-12-11-ին – via YouTube.
  8. Laskowski, Amy (February 2015). «Seinfeld's Costanza Gives Master Class in Acting at CFA». Bostonia. Boston University: 4.
  9. Master Class with Alumnus Jason Alexander (անգլերեն), October 9, 2014, Արխիվացված օրիգինալից July 17, 2023-ին, Վերցված է 2023-07-17-ին
  10. Rich, Frank (February 27, 1989). «Review/Theater; From Jerome Robbins, 20 Years of Broadway the Way It Was». The New York Times. Վերցված է June 8, 2024-ին.
  11. Efrem, Maia (July 27, 2016). «Jason Alexander Had Hair When He Starred in These 8 Hilarious '80's Commercials». Արխիվացված օրիգինալից July 16, 2020-ին. Վերցված է July 15, 2020-ին – via Forward.com.
  12. «The Inaugural Screen Actors Guild Awards | Screen Actors Guild Awards». sagawards.org. Արխիվացված օրիգինալից July 27, 2011-ին. Վերցված է August 18, 2022-ին.
  13. «Screen Actors Guild Awards (1995)». IMDb. Արխիվացված օրիգինալից August 18, 2020-ին. Վերցված է March 28, 2020-ին.
  14. «Dilbert (1999-2000) Full Cast & Crew». IMDb. Արխիվացված օրիգինալից November 12, 2020-ին. Վերցված է June 20, 2020-ին.
  15. «Catbert». Behind The Voice Actors (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից October 4, 2021-ին. Վերցված է 2021-10-04-ին.
  16. «Muppets Tonight». Metacritic. Արխիվացված օրիգինալից August 18, 2022-ին. Վերցված է August 18, 2022-ին.
  17. «Jason Alexander to debut in Kingdom Hearts». I.imgur.com. Արխիվացված օրիգինալից November 10, 2012-ին. Վերցված է February 20, 2013-ին.
  18. «In Step With: Jason Alexander». Parade Magazine. April 3, 2005. Արխիվացված է օրիգինալից March 22, 2006-ին.
  19. Rice, Lynette (March 5, 2009). «Exclusive: 'Seinfeld' cast to appear on 'Curb Your Enthusiasm'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից July 3, 2009-ին. Վերցված է July 26, 2009-ին.
  20. «Logan, a victim of animal cruelty». Արխիվացված օրիգինալից July 30, 2013-ին. Վերցված է December 30, 2010-ին – via YouTube.
  21. Haring, Bruce (August 7, 2018). «Jason Alexander Is Latest KFC Celebrity Col. Sanders Imitator in New Ads». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից August 28, 2018-ին. Վերցված է September 3, 2018-ին.
  22. Jones, Kenneth (July 17, 2002). «Mel Brooks Gets Jason Alexander and Martin Short for L.A. Producers, Starting May 2, 2003». Playbill. Արխիվացված օրիգինալից April 2, 2022-ին. Վերցված է April 1, 2022-ին.
  23. Gallo, Phil (2005-07-10). «Stephen Sondheim's 75th: The Concert». Variety. Վերցված է 2024-01-12-ին.
  24. Ng, David (2013-06-28). «Jason Alexander on the end of Reprise Theatre Company». Los Angeles Times. Վերցված է 2024-01-12-ին.
  25. Gans, Andrew (2007-11-06). «Reprise! Damn Yankees, with Derricks, Gillentine, Page, Taylor and White, Begins Nov. 6». Playbill. Արխիվացված օրիգինալից August 9, 2020-ին. Վերցված է 2021-01-02-ին.
  26. Mann, Bill (1997-01-01). «Maher makes the correct move». SFGATE. Վերցված է 2024-01-12-ին.
  27. Guthrie, Marisa (2012-09-05). «HBO's Bill Maher Pulls in Largest Audience in Eight Years Amid Presidential Conventions». The Hollywood Reporter. Վերցված է 2024-01-12-ին.
  28. Wang, Jessica (2022-04-12). «Jason Alexander, Jon Stewart, Jennifer Tilly, and more remember Gilbert Gottfried: 'What a gift'». Yahoo News. Վերցված է 2024-01-12-ին.
  29. «Talk Show Watch: "Camp" on "Letterman," Jason Alexander on "Kilborn," Melanie Griffith on "The View"». Playbill. 2003-08-03. Վերցված է 2024-01-12-ին.
  30. Rahman, Ray (2012-06-03). «Jason Alexander apologizes for calling cricket a 'gay sport' on 'The Late Late Show'». EW.com. Վերցված է 2024-01-12-ին.
  31. Levin, Sydney (2014-02-12). «Jason Alexander defends his very obvious toupee». Yahoo News. Վերցված է 2024-01-12-ին.
  32. Fierberg, Ruthie (2017-10-03). «Jason Alexander Shares the Time He Got in Trouble With Stephen Sondheim». Playbill. Վերցված է 2024-01-12-ին.
  33. Gorenstein, Colin (2015-06-09). «Watch Larry David and Jason Alexander gang up on Jimmy Fallon during "Tonight Show" appearance». Salon. Վերցված է 2024-01-12-ին.
  34. Fox, Jesse David (June 9, 2015). «Larry David and Jason Alexander Appeared on Fallon Together: Imagine Seinfeld With Two Georges». Vulture. Վերցված է January 31, 2024-ին.
  35. «"Criminal Minds" Masterpiece». IMDb. 2008. Արխիվացված օրիգինալից April 30, 2015-ին. Վերցված է March 8, 2015-ին.
  36. «Criminal Minds Episode Guide 2008 Season 4 – Masterpiece, Episode 8». TV Guide. Արխիվացված օրիգինալից March 3, 2011-ին. Վերցված է February 13, 2011-ին.
  37. Selzer, Jillian. «21 celebrities you forgot guest starred on 'Criminal Minds'». Insider. Արխիվացված օրիգինալից August 11, 2023-ին. Վերցված է August 18, 2022-ին.
  38. «The Official Resource Site For WORD OF PROMISE». Արխիվացված է օրիգինալից October 29, 2014-ին.
  39. Groves, Martha (November 16, 2009). «BELIEFS: Stars lined up for elaborate audio Bible: Michael York, Jason Alexander and many others gave voice to a 79-CD reading of Old and New Testaments». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից February 14, 2017-ին. Վերցված է April 1, 2022-ին.
  40. «Harry's Law». IMDb. Արխիվացված օրիգինալից April 3, 2016-ին. Վերցված է March 8, 2015-ին.
  41. Masters, Megan (August 25, 2011). «TVLine Items: Seinfeld Vet to Harry's Law, Tim Allen Meets Elvira, Y&R Star to Ringer and More». Արխիվացված օրիգինալից August 18, 2022-ին. Վերցված է August 18, 2022-ին.
  42. «Jason Alexander Will Succeed Larry David in 'Fish in the Dark'». The New York Times. March 26, 2015. Վերցված է June 8, 2024-ին.
  43. «Manhattan Theatre Club – 2017–18 Season». Manhattan Theatre Club. Արխիվացված օրիգինալից May 5, 2020-ին. Վերցված է September 28, 2017-ին.
  44. «"The Orville" Ja'loja (TV Episode 2018)». IMDb. Արխիվացված օրիգինալից March 29, 2019-ին. Վերցված է December 31, 2018-ին.
  45. «The wild and interesting guest stars of 'The Orville'». Guide. January 11, 2019. Արխիվացված օրիգինալից August 18, 2022-ին. Վերցված է August 18, 2022-ին.
  46. Smail, Gretchen (December 6, 2019). «'Marvelous Mrs. Maisel' Season 3 Includes A Surprising Cameo From A 'Seinfeld' Favorite». Bustle (անգլերեն). Արխիվացված օրիգինալից December 7, 2019-ին. Վերցված է 2020-02-17-ին.
  47. «Curb stars to make a new podcast about the show». Chortle. 30 November 2022. Արխիվացված օրիգինալից December 20, 2022-ին. Վերցված է 20 December 2022-ին.
  48. «Jason Alexander Sets Broadway Directing Debut With 'The Cottage' Starring Eric McCormack, Laura Bell Bundy & Lilli Cooper». Deadline. 16 February 2023. Արխիվացված օրիգինալից March 6, 2023-ին. Վերցված է 6 March 2023-ին.
  49. Solzman, Danielle (December 21, 2023). «dick-van-dyke-98-years-of-magic-airs-on-cbs». Արխիվացված է օրիգինալից December 28, 2023-ին. Վերցված է December 28, 2023-ին.
  50. Wallace, Amy (May 14, 2019). «Director Stacy Title's Mission to Make 'Walking Time Bomb'». Vulture. Արխիվացված օրիգինալից May 14, 2019-ին. Վերցված է May 25, 2019-ին.
  51. 51,0 51,1 51,2 «Jason Alexander Biography – Facts, Birthday, Life Story – Biography.com». The Biography Channel. Արխիվացված է օրիգինալից March 21, 2019-ին. Վերցված է April 17, 2014-ին.
  52. «Alexander's Son Unimpressed With Seinfeld». Contactmusic.com. November 26, 2004. Վերցված է May 24, 2012-ին.
  53. «Hall of Fame». The Academy of Magical Arts. July 2, 2014. Արխիվացված օրիգինալից September 23, 2015-ին. Վերցված է January 11, 2018-ին.
  54. DiNunno, Gina (January 6, 2010). «Jason Alexander Becomes Jenny Craig Spokesperson». TV Guide. Արխիվացված օրիգինալից April 2, 2022-ին. Վերցված է April 1, 2022-ին.
  55. «faustmanlab.org». faustmanlab.org. Արխիվացված օրիգինալից March 29, 2013-ին. Վերցված է February 20, 2013-ին.
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 56,6 Kamaras, Jacob (October 12, 2012). «Millions raised, Stevie Wonder absence, Jason Alexander encore mark IDF gala». Jewish News Syndicate. Արխիվացված օրիգինալից 4 October 2024-ին. Վերցված է 5 October 2024-ին.
  57. «IN PICTURES: Star-studded LA fundraiser rakes in $31 million for IDF». The Jerusalem Post | JPost.com (անգլերեն). 2015-11-07. Վերցված է 2024-10-04-ին.
  58. 58,0 58,1 58,2 Alexander, Jason [@ijasonalexander] (October 8, 2020). «Once again, I am proud to stand with Joe Biden and Kamala Harris and the slate of Democratic candidates for House and Senate. The lies, the cheating, the corruption and the destruction of our nation, institutions and citizens must end.#VoteBlueToSaveAmerica» (Թվիթ). Վերցված է June 22, 2023-ին – via Թվիթթեր.
  59. «New York Gay Marriage Ruling: What Hollywood Is Saying on Twitter». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). 2011-06-24. Արխիվացված օրիգինալից January 30, 2023-ին. Վերցված է 2023-01-30-ին.
  60. «Jason Alexander's amazing gun rant». Salon (անգլերեն). 2012-07-23. Արխիվացված օրիգինալից January 30, 2023-ին. Վերցված է 2023-01-30-ին.
  61. Strause, Jackie (2020-10-20). «A 'Fundraiser About Something': 'Seinfeld' Stars to Reunite for Texas Democrats». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից April 26, 2022-ին. Վերցված է 2022-04-26-ին.
  62. «Obama Receives a Celebrity Endorsement at FSU». 2019-03-21. Արխիվացված է օրիգինալից 21 March 2019-ին. Վերցված է 2022-04-26-ին.
  63. «'Seinfeld' Alum Jason Alexander Spars With Trump Supporters Over Gen. McMaster's George Costanza Reference» (ամերիկյան անգլերեն). 2017-02-22. Արխիվացված օրիգինալից April 26, 2022-ին. Վերցված է 2022-04-26-ին.
  64. Parker, Ryan (2020-10-18). «Jason Alexander Compares Trump's Dance Moves to Those of Elaine Benes». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից April 26, 2022-ին. Վերցված է 2022-04-26-ին.
  65. «Seinfeld Actor Jason Alexander Slams 'Jerk' Ted Cruz in 2020 Presidential Burn». CCN.com. May 7, 2019. Արխիվացված օրիգինալից November 8, 2020-ին. Վերցված է November 24, 2020-ին.
  66. 66,00 66,01 66,02 66,03 66,04 66,05 66,06 66,07 66,08 66,09 66,10 66,11 66,12 66,13 66,14 66,15 66,16 66,17 66,18 66,19 «Jason Alexander (visual voices guide)». Behind The Voice Actors. Վերցված է November 17, 2023-ին. A green check mark indicates that a role has been confirmed using a screenshot (or collage of screenshots) of a title's list of voice actors and their respective characters found in its credits or other reliable sources of information.
  67. «Everything You Need to Know About Leo». Tudum (անգլերեն). August 23, 2023. Վերցված է 2023-10-12-ին.
  68. «Merrily We Roll Along (Broadway, 1981)». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  69. 69,0 69,1 69,2 69,3 «Jason Alexander Theatre Broadway and Theatre Credits». broadwayworld. Արխիվացված օրիգինալից December 18, 2019-ին. Վերցված է January 25, 2020-ին.
  70. «The Rink (Broadway, 1984)». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  71. «Personals». IOBDB. Վերցված է June 8, 2024-ին.
  72. «Broadway Bound (Broadway, 1986)». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  73. «Jerome Robbins' Broadway». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  74. «Accomplice (Broadway, 1990)». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  75. «Light Up the Sky». IOBDB. Վերցված է June 8, 2024-ին.
  76. «Jason Alexander and Peter Falk To Be Defiled in Geffen World Preem May 23». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  77. «Mel Brooks Gets Jason Alexander and Martin Short for L.A. Producers, Starting May 2, 2003». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  78. «TV Stars Head L.A. Debut of The God of Hell Directed by Jason Alexander, June 20». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  79. «Reprise! May Do Odd Couple Reading with Jason Alexander». Playbill. Վերցված է June 8, 2024-ին.
  80. Healy, Patrick. "Weinstein Lands a Big-Name Executive Producer for ‘Finding Neverland’ " Արխիվացված Մարտ 28, 2014 Wayback Machine The New York Times (artsbeat.blogs), 4 September 2013
  81. Lowen, Linda (June 2, 2019). «'Last Five Years' at Syracuse Stage a unique, gorgeous and innovative production (Review)». Syracuse Post-Standard. Արխիվացված օրիգինալից June 7, 2019-ին. Վերցված է June 15, 2019-ին.
  82. Fox5NY Alexander Directs Արխիվացված Հուլիս 24, 2023 Wayback Machineaccessed 07/24/23
  83. Levy, Matt (2023-12-18). «Surprise celebrity appearances at 'Gutenberg' on Broadway: Get tickets» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-07-ին.
  84. «Jason Alexander stars in 'Judgment Day' at the Chicago Shakespeare Theater». ABC7. May 9, 2024. Վերցված է June 8, 2024-ին.
  85. Reilly, Jennifer (2022-05-27). «Fiddler on the Roof». La Mirada Theatre (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-18-ին.
  86. «Jason Alexander». IMVDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից January 25, 2020-ին. Վերցված է 2020-02-17-ին.
  87. «Watch Todrick Hall Join Brandy & More to Pay Tribute to Cinderella with Delightful Medley». Broadway.com (անգլերեն). Վերցված է 2025-02-07-ին.
  88. 88,0 88,1 «Jason Alexander». IMDb. Արխիվացված օրիգինալից September 20, 2020-ին. Վերցված է 2020-02-17-ին.
  89. «Jason Alexander». Playbill.
  90. «Nominees / Winners 1992 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  91. «Nominees / Winners 1993 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  92. «Nominees / Winners 1994 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  93. «Nominees / Winners 1995 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  94. «Nominees / Winners 1996 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  95. «Nominees / Winners 1997 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  96. «Nominees / Winners 1998 Emmy Awards». Television Academy. Վերցված է June 8, 2024-ին.
  97. «1st Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards - sagawards.org. Վերցված է June 8, 2024-ին.
  98. «2nd Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards - sagawards.org. Վերցված է June 8, 2024-ին.
  99. «3rd Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards - sagawards.org. Վերցված է June 8, 2024-ին.
  100. «4th Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards - sagawards.org. Վերցված է June 8, 2024-ին.
  101. «5th Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards - sagawards.org. Վերցված է June 8, 2024-ին.
  102. «Jason Alexander Tony Awards Info - Browse by Nominee». broadwayworld. Արխիվացված օրիգինալից June 11, 2022-ին. Վերցված է January 25, 2020-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Ալեքսանդր» հոդվածին։