Ջեյն Ջեքոբս
Ջեյն Ջեքոբս անգլ.՝ Jane Jacobs | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 25, 2006[4][1][5][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Տորոնտո, Կանադա[6][7] |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքաշինարար, գրող, սոցիոլոգ, հեղինակ և տնտեսագետ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Scranton High School? և Columbia University School of General Studies? |
Ուշագրավ աշխատանքներ | The Death and Life of Great American Cities? |
Աշխատավայր | Amerika? և Architectural Forum? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
![]() |
Ջեյն Ջեքոբս (անգլ.՝ Jane Jacobs, մայիսի 4, 1916[1][2][3][…], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 25, 2006[4][1][5][…], Տորոնտո, Կանադա[6][7]), կանադացի-ամերիկացի գրող, ակտիվիստ, քաղաքաշինության տեսաբան և քաղաքաշինության նոր շարժման հիմնադիրներից մեկը։ Հայտնի է որպես «Ամերիկյան մեծ քաղաքների մահը և կյանքը» գրքի հեղինակ[9][10]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաքում, մայրը՝ Բես Ռոբիսոն Բուցները եղել է ուսուցչուհի և բուժքույր, իսկ հայրը՝ Ջոն Դեքեր Բուտցները, աշխատել է որպես բժիշկ։ Նրանք բողոքական ընտանիք էին խիստ կաթոլիկ քաղաքում[11]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջոն Դեքեր Բուցները, ծառայել է որպես դատավոր Միացյալ Նահանգների չորրորդ շրջանի Վերաքննիչ դատարանում։ «Scranton High School»-ը ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է «Scranton Tribune» ամսագրումորպես աղջիկների համար սյունակի խմբագրի օգնական-կամավոր ։
Նյու Յորք
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին՝ Մեծ ճգնաժամի ժամանակ քրոջ՝ Բեթիի հետ տեղափոխվել է Նյու Յորք[12]։ Ջեյն Բուզներն անմիջապես սիրահարվել է Մանհեթենի Գրինվիչ գյուղին, որը չէր համապատասխանում քաղաքային ցանցի կառուցվածքին։ Քույրերը շուտով Բրուքլինից տեղափոխվել են այնտեղ[13][14]։
Կյանքի առաջին տարիներին Ջեքոբսն աշխատել է որպես սղազրիչ և ֆրիլանսեր գրող, գրել է քաղաքի աշխատանքային շրջանների մասին։ Նրա առաջին գործը եղել է առևտրի ամսագրում՝ որպես քարտուղար, այնուհետև որպես խմբագիր։ Նա իր հոդվածները վաճառել է «Sunday Herald Tribune», «Cue» և «Vogue» ամսագրերին[15]։
Կրթություն է ստացել Կոլումբիայի ընդհանուր ուսումնասիրությունների դպրոցում (անգլ.՝ Columbia University School of General Studies), Կոլումբիայի համալսարանում երկու տարի շարունակ՝ ուսումնասիրել է երկրաբանություն, կենդանաբանություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն[12][16]:
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքների տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գրքում Ջեքոբսը նկարագրում է քաղաքների տնտեսական գործունեության հիմնական սկզբունքները և սահմանում է քաղաքային ներմուծման փոխարինման սկզբունքը։ Ջեքոբսը պնդում է, որ նեոլիթի ժամանակներից ի վեր հենց քաղաքներն են եղել մարդկության գիտատեխնիկական զարգացման շարժիչ ուժը, և որ քաղաքում, այլ ոչ թե գյուղում առաջին անգամ կարող էին նախադրյալներ ստեղծվել կենդանիների և հացահատիկային բույսերի ընտելացումը սկսելու համար։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյն Ջեքոբս Ամերիկյան մեծ քաղաքների մահը և կյանքը = The Death and Life of Great American Cities / пер. Леонид Мотылев. — М.: Новое издательство, 2011. — 460 с. — ISBN 978-5-98379-149-7
- The Economy of Cities (1969) ISBN 0-394-70584-X
- Джекобс Джейн Экономика городов = The Economy of Cities / под ред. канд. экон. наук О. Н. Лугового. — Новосибирск: Культурное наследие, 2008. — 294 с. — ISBN 978-5-903718-01-6
- The Question of Separatism: Quebec and the Struggle over Sovereignty (1980 Random House and 2011 Baraka Books) ISBN 978-1-926824-06-2
- Cities and the Wealth of Nations (1985) ISBN 0-394-72911-0
- Джекобс Джейн Города и богатство наций: Принципы экономической жизни = Cities and the Wealth of Nations / под ред. канд. экон. наук О. Н. Лугового. Пер. с англ. Д. А. Ананьев. — Новосибирск: Культурное наследие, 2009. — 332 с. — ISBN 978-5-903718-02-3
- Systems of Survival: A Dialogue on the Moral Foundations of Commerce and Politics (1992) ISBN 0-679-74816-4
- The Nature of Economies (2000) New York: Random House, The Modern Library. ISBN 0-679-60340-9
- Джекобс Джейн Закат Америки = Dark Age Ahead / пер. [Вячеслава Глазычева]. — М.: ЕВРОПА, 2006. — 264 с. — ISBN 5-9739-0071-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20060430115928/http://www.theglobeandmail.com:80/servlet/story/RTGAM.20060425.wjanejacobs0425/BNStory/National/home
- ↑ 5,0 5,1 5,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2006-04-29
- ↑ 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/display.php?weekof=2006-04-29
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/09654310600779444
- ↑ https://www.hillmanfoundation.org/hillman-prizes/us/honorees
- ↑ Douglas, Martin (2006 թ․ ապրիլի 26). «Jane Jacobs, Urban Activist, Is Dead at 89». The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Jacobs, Jane The Death and Life of Great American Cities. — С. 138.. — «If self-government in the place is to work, underlying any float of population must be a continuity of people who have forged neighborhood networks. These networks are a city's irreplaceable social capital. Whenever the capital is lost, from whatever cause, the income from it disappears, never to return until and unless new capital is slowly and chancily accumulated.».
- ↑ Alexiou, 2006, էջ 9
- ↑ 12,0 12,1 Alexiou, 2006
- ↑ Alexiou, 2006, էջեր 20–21
- ↑ Flint, 2009, էջեր 3–5
- ↑ Alexiou, 2006, էջեր 22–23
- ↑ Allen, 1997
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ջեքոբս» հոդվածին։ |
|