Ջեյմս Քլարկ Ռոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Քլարկ Ռոսս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրAylesbury, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանԲաքինհեմշիր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկերThe zoology of the voyage of the H.M.S. Erebus & Terror?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և բնագետ
ԱմուսինAnne Coulman?
Ծնողներհայր՝ George Ross?[5], մայր՝ Christian Clark?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[6] Հիմնադրի մեդալ[7] և Հետազոտությունների Մեծ ոսկե մեդալ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[8]
ԵրեխաներJames Coulman Ross?[5]
James Clark Ross Վիքիպահեստում

Ջեյմս Քլարկ Ռոսս (անգլ.՝ James Clark Ross, ապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…], Aylesbury, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանական զինվորական նավաստի, բևեռային շրջանների հետազոտող, 1848 թվականից Թագավորական աշխարհագրական ընկերության անդամ (անգլ.՝ Fellow of the Royal Society):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1800 թվականի ապրիլի 15-ին Լոնդոնում: Ծագումով շոտլանդացի է:

Նավատորմ է մտել դեռևս տասներկու տարեկան հասակում՝ հայտնվելով իր հորեղբոր՝ կապիտան Ջոն Ռոսսի նավի վրա: 18 տարեկանում նա հորեղբոր հետ «Իզաբելլա» նավով կատարել է իր առաջին ուղևորությունը դեպի Արկտիկա՝ Բաֆինի երկրի շրջան: 1820-ական թվականներին մասնակցել է Ու. Է. Պարրիի գլխավորությամբ հյուսիսային երեք արշավախմբերին, որոնք իրականացրել են Հյուսիս-Արևմտյան անցման ուսումնասիրությանը: 1829 - 1833 թվականներին կրկին ուսումնասիրել է Արկտիկական շրջանները իր հորեղբայր Ջոն Ռոսսի գլխավորությամբ: 1831 թվականին նրանց կողմից հայտնաբերվեց Հյուսիսային մագնիսական բևեռը:

1839-1843 թվականներին «Էրեբուս» և «Թերոր» նավերով նախաձեռնել է այդ ժամանակաշրջանում Անտարկտիդայի մեծագույն ուսումնասիրությունը՝ հայտնաբերելով իր պատվին անվանված ծովն ու ամենամեծ շելֆային սառցադաշտը: 1841 թվականին Ջեյմս Ռոսսը հայտնաբերել է Էրեբուս և Թերրոր հրաբուխները, որոնք նա անվանել է իր նավերի անուններով[9]: 1842 թվականին Ռոսսն առաջին մարդն էր, ով հատել էր հարավային լայնության 78° զուգահեռականը:

Ճանապարհորդության ընթացքում հետախուզվել էին Վիկտորիայի երկիր տարածքի ափերը Անտարկտիդայում: Սակայն հայտնաբերված տարածքները Ռոսսը համարում էր կղզիներ, ոչ թե մայրցամաք: Բացի այդ կոնկրետ Անտարկտիդայում նա չի իջել:

Անտարկտիկայից վերադառնալուց հետո Ռոսսը ստացել է ասպետի տիտղոս և ազնվականի, իսկ Ֆրանսիայում ներկայացվել է Պատվո լեգեոնի շքանշանի: 1847 թվականին իր ուսումնասիրությունների մասին գիրք՝ «A Voyage of Discovery and Research to Southern and Antarctic Regions»:

1848—1849 թվականներին «Էնթերպրայզ» նավով Ռոսսը ղեկավարել է Ջոն Ֆրանկլինին որոնող արշավախումբը, որը հաջողությամբ չի պսակվել:

Ջեյմս Ռոսսը մահացել է 1862 թվականին Էյլսբերիում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսն ամուսնացած է եղել լեդի Էնն Կոուլմանի հետ, որը մահացել էր նրանից հինգ տարի առաջ:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտներ ի պատիվ Ռոսսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսի անունով բացի Ռոսսի ծովից և Ռոսսի շելֆային սառցադաշտից բացի անվանվել են երկու կղզիներ Արկտիկայում (Ռոսսի կղզին и Ջեյմս Ռոսսի կղզին), փոկի տեսակ, թիթեռ, Արկտիկայում Նոր Զելանդիայի տարածքային պահանջների ոլորտը, նավ, խառնարան Լուսնի վրա, քաղաք Կալիֆորնիայում, լեռ Կերգելեն կղզում և այլն:

Պատկերված է բրիտանական փոստային 1972 թվականի դրոշմանիշի վրա:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]