Ջեյմս Ռենդի
Ջեյմս Ռենդի անգլ.՝ James Randi | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Randall James Hamilton Zwinge |
Ծնվել է | օգոստոսի 7, 1928[1] |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 2020[2][3] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | փիլիսոփա, ձեռնածու-աճպարար և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գրական ուղղություններ | աթեիզմ |
Անդամակցություն | Brights movement? |
Պարգևներ | ՄակԱրթուրի կրթաթոշակ[4] Ռիչարդ Դոքինզի անվան մրցանակ և Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ |
Ամուսին | Deyvi Orangel Peña Arteaga? |
![]() | |
Կայք | randi.org |
Ջեյմս Ռենդի Վիքիքաղվածքում | |
James Randi Վիքիպահեստում |
Ջեյմս Ռենդի ծնունդով՝ Ռենդալլ Ջեյմս Հեմիլտոն Ցվինգե (անգլ.՝ James Randi, Randall James Hamilton Zwinge, օգոստոսի 7, 1928[1], Տորոնտո, Կանադա - հոկտեմբերի 20, 2020[2][3], Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կանադա-ամերիկյան[5] իլյուզիոնիստ և գիտական սկեպտիկ[6][7][8]։ «Պարանորմալ երևույթների մասին հայտարարությունների գիտական հետաքննության կոմիտեի» (CSICOP) հիմնադիրներից մեկն է և Ջեյմս Ռենդի կրթական հիմնադրամի հիմնադիրը (անգլ.՝ JREF), Բրայթս շարժման հայտնի մասնակից[9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Ռենդին ծնվել է 1928 թվականի օգոստոսի 7–ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում և եղել է ընտանիքի երեք երեխաներից ամենամեծը։ Հեծանվով վթարի ենթարկվելուց հետո տղան 13 ամիս գիպսի մեջ է անցկացրել, և չնայած բժիշկները պնդում էին, թե նա երբեք չի կարող քայլել, բայց նա ապաքինվել է՝ հերքելով բոլոր հոռետեսական կանխատեսումները։ Ռենդին վնասվածքներից ապաքինման ընթացքում, կարդացել է շատ գրականություն և հետաքրքրվել է իլյուզիոնիզմով։
17 տարեկան հասակում Ջեյմս Ռենդին թողել է ուսումը և սկսել է աճպարարություն անել փողոցային ներկայացումների ժամանակ։ Ավելի ուշ, աշխատելով ֆիլիպինյան գիշերային ակումբներում և Ճապոնիայում, Ռենդին ականատես է եղել բազմաթիվ հնարքների, որոնք իլյուզիոնիստները ներկայացնում էին որպես հրաշք։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին Ջեյմս Ռենդին սկսել է իր՝ իլյուզիոնիստի մասնագիտական գործունեությունը։ Սկզբնական շրջանում նա հանդես է եկել որպես Ռենդալ Ցվինգե, այնուհետև սկսել է աշխատել Ամազինգ Ռենդի (The Amazing Randi, բառացի՝ ապշեցուցիչ Ռենդի) բեմական կեղծանվամբ։
1956 թվականին նա հայտնվել է «Այսօրվա շոու» (The Today Show) հաղորդման թողարկումներից մեկում, իսկ 1960-ականների կեսերին «Ռենդիի զարմանալի շոու» (The Amazing Randi Show) հաղորդումը վարել է նյույորքյան ռադիոյում։ Արդեն 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների առաջին կեսին նա հանդես է եկել ամերիկյան հեռուստահաղորդումներում՝ որպես իլյուզիոնիստ։ Էլիս Քուփերի 1973-1974 թվականների շրջագայության ժամանակ Ռենդին կատարել է ատամնաբույժի և դահիճի դեր, ինչպես նաև հանդես է եկել բեմական ռեկվիզիտի մի մասի, այդ թվում գիլիոտինի ստեղծողը։
Պարանորմալ բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներից Ռենդին զբաղվել է պարանորմալ երևույթների, հրաշքների, հոգեկան ունակությունների մասին հաղորդումների հրապարակային բացահայտմամբ։ Առավել մեծ հնչեղություն ստացածներից է 1972 թվականի պատմությունը, երբ Ռենդին դեմ է արտահայտվել այդ պահին փառքի գագաթնակետին գտնվող Ուրի Գելլերին, որի խաղացանկի ամենահջողված համարը հայացքի ուժով գդալի ծռելն էր։ Ռենդին հայտարարել է, որ համարը սովորական հնարք է, և խորհուրդ է տվել հեռուստաստուդիայի անձնակազմին, որտեղ ելույթ էր ունենալու Գելլերը, ինչպես բացառել խաբեության հնարավորությունը։ Հետագայում Ռենդին բազմիցս հանդես է եկել Գելլերի դեմ՝ բացահայտելով նրան որպես շառլատանի։ Գելլերը 19 անգամ հրապարակայնորեն սպառնացել է Ռենդիին դատական հայցով, վեց դեպքերում հայցերն իսկապես ներկայացվել են և հասել դատարան, բայց ոչ մի դեպքում Գելլերին չի հաջողվել Ռենդիից փոխհատուցում կամ թեկուզ փոքր գումար ստանալ։
1970-ական թվականներին Ջեյմս Ռենդին ընդունել է «Պարանորմալ երևույթների վերաբերյալ հայտարարությունների գիտական հետաքննության կոմիտեի» կազմակերպմանն ու աշխատանքին մասնակցելու հրավերը[10]։
1983 թվականին Ռենդին հրապարակավ հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ իր երկու գործընկերները՝ պրոֆեսիոնալ իլյուզիոնիստները, ներթափանցել են Վաշինթոնի Սենտ Լուիս համալսարանի այսպես կոչված «պսի-լաբորատորիա»՝ որպես փորձարարներ, այնտեղ ստուգումներ են անցել և նրանց երևակայական էքստրասենսորային ունակություններն իսկական են ճանաչվել[11][12]։ Բազմամիլիոնանոց բյուջե ունեցող լաբորատորիան իրականցրել է տելեկինեզի, հեռուստահաղորդման և պարանորմալ ունակությունների հետազոտության նախագիծ, հետազոտողները պնդում էին, որ թեստավորման մեթոդիկան կատարյալ է և անհնար է խաբել։ Ռենդին ծաղրել է «գիտնականներին», ովքեր չեն կարողացել տարբերել կեղծ աճպարարներին էքստրասենսներից[13]։ Այդ սկանդալից հետո ԱՄՆ–ում փակվել են պարանորմալ հետազոտությունների ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր[14][15][16]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ռենդին մի քանի գրքերի հեղինակ է։ Այսպես, 1982 թվականի իր «Ճշմարտությունը Ուրի Գելլերի մասին» (The Truth About Uri Geller) գրքում նա կասկածի է ենթարկում Ուրի Գելլերի պարանորմալ ունակությունները և պնդում է, որ գդալի ճկմամբ հնարքը կարող է կատարել ցանկացած աճպարար՝ օգտագործելով որոշակի մանիպուլիացաներ։
1992 թվականին լույս է տեսել նրա «Կախարդանք» (Conjured) աշխատանքը, որն իր մեջ ներառում է մի քանի հայտնի իլյուզիոնիստների կենսագրություններ։
Ջեյմս Ռենդին հիվանդ էր քաղցքեղով․ 2009 թվականի հունիսին նրան ախտորոշվել է հաստ աղիքի չարորակ նորագոյացություն[17]։ 2010 թվականին նա հայտարարել է, որ բուժումը հաջող է անցել և ինքն այժմ առողջ է[18]։
2010 թվականի մարտին դիտելով «Հարվի Միլք» ֆիլմը՝ կատարել է քամինգ աութ՝ որպես բաց գեյ։
Ջեյմս Ռենդին մի շարք գրքերի հեղինակ է՝ այդ թվում նաև «Ոգեհարցության և գերբնականության առեղծվածայնացման նկրտումների, խարդախությունների և մոլորեցումների հանրագիտարան» տեղեկագիրքը (An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural)[19]։
Ջեյմս Ռենդի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին, արդեն նախկին իլյուզիոնիստը հիմնադրել է Ջեյմս Ռենդի կրթական հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդների աշխարհայացքի ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերին, հրատարակում է գրականություն, օգնում՝ ուսումնական ծրագրերի ստեղծմանը։ Հիմնադրամը տարեկան մի քանի հազար ԱՄՆ դոլարի ընդհանուր չափով պարգևավճարներ է վճարում ամերիկացի աշակերտներին լավագույն աշխատանքների համար, որոնք ցույց են տալիս այդ աշխատանքի հեղինակի գիտական ներուժը՝ ընտրված գիտական ուղղության քննադատական մոտեցման հետ միասին[20]։
Հիմնադրամն զբաղվում է նաև պարանորմալ երևույթների մասին հաղորդումների ուսումնասիրությամբ և ստուգմամբ։ Այն մեկ միլիոն դոլարի չափով մրցանակ է երաշխավորում յուրաքանչյուրին, ով կկարողանա ցուցադրել էքստրասենսորային, պարանորմալ կամ գերբնական բնույթի ցանկացած հմտություն լաբորատոր հսկողության պայմաններում[21]։ Այսօրվա դրությամբ ոչ մեկին չի հաջողվել մրցանակ ստանալ[22]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Բլաքը «Էքստրասենսերի բոլոր գաղտնիքները» գրքում նշել է․
Մեդիում Ռոզմարի Ալտեյը CNN–ին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ մրցանակային ֆոնդն ընդհանրապես գոյություն ունի, ինչը նշանակում է, որ նույնիսկ հաղթանակի դեպքում գումարը չի վճարվի[23]։
Ստյուարդ Գորդոնն իր «Պարանորմալ երևույթների հանրագիտարան» գրքի 377 էջում նշել է․
Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Ռենդիի պատվին աստերոիդը անվանվել է (3163) Ռենդի - 3163 Randi (1981 QM)[24]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 The Amazing Randi, Famed Magician and Escapologist, Dies at 92 // The Hollywood Reporter / J. Min — LA: Prometheus Global Media, 1930. — ISSN 0018-3660
- ↑ 3,0 3,1 3,2 James Randi obituary (բրիտ․ անգլ.) // The Guardian / A. Rusbridger, K. Viner — United Kingdom: 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077; 1354-4322; 1756-3224
- ↑ https://www.macfound.org/fellows/284/
- ↑ Натурализованный гражданин США с 1987 года.
- ↑ Higginbotham Adam (2014-11-07)։ «The Unbelievable Skepticism of the Amazing Randi» (en-US)։ Վերցված է 2020-08-08
- ↑ Sullivan Walter (1988-07-27)։ «Water That Has a Memory? Skeptics Win Second Round» (en-US)։ Վերցված է 2020-08-08
- ↑ Cohen Patricia (2001-02-17)։ «Poof! You're a Skeptic: The Amazing Randi's Vanishing Humbug» (en-US)։ Վերցված է 2020-08-08
- ↑ Биография Д. Рэнди на русскоязычном сайте Движения Брайтс
- ↑ Официальный сайт CSICOP. С 2006 года название комитета изменено на Committee for Skeptical Inquiry (CSI).
- ↑ «James Randi: The Project Alpha Experiment : Free Download, Borrow, and Streaming»։ Internet Archive (անգլերեն)։ Վերցված է 2020-08-08
- ↑ Randi James։ «The Project Alpha Experiment: Part 1 The First Two Years»։ Internet Archive։ Internet Archive։ Վերցված է October 18, 2019
- ↑ Thalbourne Michael (October 1995)։ «Science Versus Showmanship: A History of the Randi Hoax»։ Journal of the American Society for Psychical Research 8: 348 – via Internet Archive
- ↑ Gardner Martin (Summer 1983)։ «Notes of a Psi Watcher: Lessons of a Landmark PK Hoax»։ Skeptical Inquirer 7: 16–19
- ↑ RandomPosts։ James Randi and Project Alpha (video)։ YouTube։ Վերցված է 12 November 2019
- ↑ Truzzi Marcello (1987)։ «Reflections on "Project Alpha": Scientific Experiment or Conjuror's Illusion?»։ Zetetic Scholar: 73–98 – via Internet Archive
- ↑ «Randi On (and Off) Chemotherapy»։ archive.randi.org։ Վերցված է 2020-08-08
- ↑ «"James Randi Speaks Homeopathy Week 2010" on YouTube»
- ↑ «An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural»։ James Randi Educational Foundation։ 2006։ Վերցված է 2007-03-28
- ↑ «Home»։ JREF (անգլերեն)։ Վերցված է 2020-08-08
- ↑ Staff WIRED (2007-01-12)։ «Skeptic Revamps $1M Psychic Prize»։ Վերցված է 2020-08-08
- ↑ «Если вы маг, экстрасенс, телепат, - получите $1,000,000»։ www.skeptik.net։ Վերցված է 2020-08-08
- ↑ «CNN.com - Transcripts»։ transcripts.cnn.com։ Վերցված է 2020-08-08
- ↑ «JPL Small-Body Database Browser»։ ssd.jpl.nasa.gov։ Վերցված է 2020-08-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- {{{1}}} Ջեյմս Ռենդի պաշտոնական կայք
- James Randi Skeptic's Dictionary կայքում
- James Randi Internet Movie Database կայքում
- Works by or about Ջեյմս Ռենդի in libraries (WorldCat catalog)
Մեդիա
- James Randi interview (մայիս 2009) MagicNewswire.com կայքում, որտեղ Ռենդին խոսում է իր մոգության գործունեության մասին, Ուրի Գելլերի և մյուսներին հակադրվելու մասին
- James Randi interview (նոյեմբեր 2007) BSAlert.com կայքում ռադիո-շոու, որտեղ Ռենդին քննարկում է NBC ռադիոյում Phenomenon TV շոուն, Ուրի Գելլերի ներկայիս կարգավիճակը և արտահայտում է իր կարծիքը, թե որքան սնահավատ է հասարակությունը:
- «Homeopathy: The Test – webchat with James Randi»։ BBC։ November 26, 2002
- "20 Major Aspects of Liars, Cheats, and Frauds" by James Randi"
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյմս Ռենդի կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Տորոնտո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 20 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի աթեիստներ
- Կրոնական թերահավատներ
- Ամերիկացի թերահավատներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հումանիստներ
- Գիտական թերահավատություն
- ԼԳԲՏ անձինք
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ