Ջեյմս Ռենդել Հարրիս
Ջեյմս Ռենդել Հարրիս James Rendel Harris | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 27, 1852[1] Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | մարտի 1, 1941[2] (89 տարեկան) Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | ավետարանական եկեղեցի |
| Մասնագիտություն | հնագետ, համալսարանի դասախոս, Protestant theologian, աստվածաշնչագետ և ֆոնդապահ |
| Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան և Լեյդենի համալսարան[2] |
| Գործունեության ոլորտ | Protestant theology?[4] և biblical studies?[4] |
| Անդամակցություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
| Ալմա մատեր | Քլեր քոլեջ |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][4] |
| Պարգևներ | |
Ջեյմս Ռենդել Հարրիս (անգլ.՝ James Rendel Harris, հունվարի 27, 1852[1], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1941[2], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ։ 1896 թ.-ի մարտին անգլիական «Բարեկամների ընկերությունը» Հարրիսին կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-1896 թվականների հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ «Նա նամակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897 թ.) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անգլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլիական ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի. 1894 թ.-ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հարրիսը ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի գործուն անդամներից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia, L, 1897.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #104228393 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռենդել Հարրիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |