Ջեյմս Միլլ
Ջեյմս Միլլ անգլ.՝ James Mill | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 23, 1836[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Ազդվել է | Դավիթ Հարթլի, Դուգալդ Ստյուարտ և Ջերեմի Բենթամ |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, տնտեսագետ, լեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, ակնարկագիր, խմբագիր, գրող, գրական քննադատ, քաղաքական գործիչ և քաղաքագետ |
Երեխաներ | Ջոն Ստյուարտ Միլ[5] |
![]() |
Ջեյմս Միլլ (ծնունդով՝ Ջեյմս Միլն, ապրիլի 6, 1773[1][2][3][…], Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 23, 1836[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), շոտլանդացի պատմաբան, տնտեսագետ, քաղաքական տեսաբան և փիլիսոփա: Նա համարվում է Ռիկարդիական տնտեսական դպրոցի հիմնադիրներից մեկը[6]։ Նա նաև գրել է «Բրիտանական Հնդկաստանի պատմությունը» (անգլ.՝ The History of British India 1817 թվական) և եղել է գաղութատիրական մոտեցումներ ունեցող պատմաբան[7]։ Նա առաջին գրողն էր, ով Հնդկաստանի պատմությունը բաժանել է երեք մասի՝ Հինդուական, Մուսուլմանական, Բրիտանական[8][9], որոնք էլ հսկայական ազդեցություն են թողել հնդկական պատմագիտական ուսումնասիրությունների ոլորտում:
Ջեյմս Միլը Ջոն Ստյուարտ Միլի հայրն էր, ով լիբերալիզմի և օգտապաշտության նշանավոր փիլիսոփա էր, ինչպես նաև Արևելահնդկական ընկերության գաղութային ադմինիստրատոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Միլնը, ով հետագայում հայտնի է դարձել որպես Ջեյմս Միլլ, ծնվել է Շոտլանդիայի Անգուս շրջանի, Լոգի Փերթ վարչական շրջանի Նորթուոթեր Բրիջ գյուղում՝ կոշկակար և փոքր ֆերմեր Ջեյմս Միլնի ընտանիքում: Նրա մայրը՝ Իզաբել Ֆենթոնը, Ստյուարտների ապստամբությունից տուժած ընտանիքներից մեկի դուստ էր:
Միլլի ընտանիքը որոշել է, որ նա պետք է ստանա բարձրագույն կրթություն, և ծխական դպրոցից հետո նրան ուղարկել են Մոնտրոզի ակադեմիա, որտեղ նա սովորել է մինչև 17 տարեկան: Այնուհետև Միլլն ընդունվել է Էդինբուրգի համալսարան, որտեղ առանձնացել է որպես հնարենի ականավոր գիտակ[9]։
1789 թվականի հոկտեմբերին Միլլը ձեռնադրվել է որպես Շոտլանդական եկեղեցու հովիվ, սակայն հետագա հաջողություններ չի ունեցել: Ջոն Ստյուարտ Միլի «Ինքնակենսագրության» համաձայն՝ նրա հայրը, թեև «դաստիարակվել էր շոտլանդական պրեսբիտերականության հավատով», բայց իր սեփական ուսումնասիրությունների և մտորումների շնորհիվ վաղ հասակում մերժել էր ոչ միայն Հայտնությունը, այլև այն հիմքերը, որոնք կոչվում են Բնական կրոն[10]։
1790-ից 1802 թվականներին, մասնակցել է տարբեր դասախոսությունների, ինչպես նաև զբաղվել է տարբեր պատմական և փիլիսոփայական ուսումնասիրություններով: Շոտլանդիայում կարիերայի քիչ հեռանկար ունենալով՝ 1802 թվականին նա գնացել է Լոնդոն, Ֆեթերքայրյանի Սըր Ջոն Ստուարտի աջակցությամբ, ով այդ ժամանակ Կինքարդինշիրի պատգամավոր էր, և ամբողջությամբ նվիրվել իր աշխատանքին:
1803-1806 թվականներին նա խմբագրել է «Literary Journal» կոչված պարբերականում։ Այդ պարբերականը նպատակ ուներ մարդկանց ներկայացնել կարևորագույն գիտելիքների համառոտ բնութագիրը: Այս ընթացքում նա նաև խմբագրել է «St James's Chronicle» թերթում, որը հրապարակում էր նույն սեփականատերը: 1804 թվականին նա գրել է մի բրոշուր, որը վերաբերում էր հացահատիկի առևտրին։ Այս բրոշուրում նա դեմ էր խոսում հացահատիկի արտահանման մաքսավճարի կամ «պարգևավճարի» մասին։ 1805 թվականին նա հրատարակել է թարգմանություն (մեկնաբանություններով և մեջբերումներով) Շարլ դե Վիլերիի «Էսսե Լյութերի ռեֆորմացիայի ոգու և ազդեցության մասին» (անգլ.՝ An Essay on the Spirit and Influence of the Reformation of Luther) գործից, որը «հարձակում էր» պապական համակարգի ենթադրյալ արատների վրա: Նույն տարվա վերջում նա սկսել է աշխատել «Բրիտանական Հնդկաստանի պատմությունը» (անգլ.՝ The History of British India) գրքի վրա, որը խլել է նրանից տասներկու տարի, երեք կամ չորս տարվա փոխարեն, ինչպես նա ակնկալում էր[9]։
Նույն տարում նա ամուսնացել է Հարիեթ Բարոուի հետ, ում մայրը՝ այրի կին, Հոքսթոնում ղեկավարում էր այն ժամանակ «Խելագարների հաստատություն» կոչվող տունը։ Նրանք բնակություն են հաստատել Փենտոնվիլում, որտեղ 1806 թվականին ծնվել է նրանց ավագ որդին՝ Ջոն Ստյուարտ Միլը[9]։

1808 թվականին Միլլը ծանոթացել է Ջերեմի Բենթհամի հետ, ով իրենից քսանհինգ տարով մեծ էր։ Ջերեմի Բենթհամը դարձել է նրա գլխավոր ուղեկիցն ու դաշնակիցը։ Նա ամբողջությամբ ընդունել է Բենթհամի սկզբունքները և որոշել իր բոլոր ջանքերն ուղղել դրանց իրականացնանը։ 1806-1818 թվականներին նա գրել է «Anti-Jacobin Review», «British Review», «The Eclectic Review» ամսագրերի համար, սակայն նրա գրառումները չեն պահպանվել։ 1808 թվականից մինչև 1813 թվականը նա աշխատել է «Edinburgh Review» թերթի խմբագրությունում։ Նրա առաջին հայտնի հոդվածը «Money and Exchange» թեմայով էր։ Նա նաև գրել է Իսպանական Ամերիկայի, Չինաստանի, Ֆրանցիսկո դե Միրանդայի մասին, ինչպես նաև Արևելահնդկական ընկերության և մամուլի ազատության մասին։
«Annual Review»-ի 1808 թվականի համարում նրան վերագրվում են երկու հոդված՝ «Review of Fox's History» և «Bentham's Law Reforms»։ Վերջինս, հավանաբար Բենթհամի մասին նրա առաջին հրապարակված դիտարկումն էր։ 1811 թվականին նա «Philanthropist» ամսագրի համար համագործակցեց Ուիլյամ Ալենի (1770–1843 թվականներ) հետ, ով քվակեր և քիմիկոսի էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր ամեն համարին՝ հիմնականում անդրադառնալով կրթությանը, մամուլի ազատությանը և բանտային կարգապահությանը (որն էլ ներկայացնում էր Բենթհամի «Panopticon» հայեցակարգը)։ Նա լուրջ հարձակումներ է իրականացրել եկեղեցու դեմ՝ կապված Բելլի և Լանքաստերի վեճերի հետ։ Միլլը մասնակցել է այն քննարկումներին, որոնք 1825 թվականին հանգեցրել են Լոնդոնի համալսարանի հիմնադրմանը։ 1814 թվականին գրել է հոդվածներ, որոնք հիմնականում պարունակում էին օգտապաշտության գաղափարներ։ Այդ հոդվածներից «Jurisprudence» «Prisons» «Government»[9] և «Law of Nations» դարձել են Բրիտանիկա հանրագիտարանի հինգերորդ հրատարակության հոդվածներ։
«Բրիտանական Հնդկաստանի պատմությունը» (անգլ.՝ The History of British India) տպագրվել է 1818 թվականին և միանգամից ձեռք է բերել մեծ ճանաչում[12]։ Այն բերեց կարևոր փոփոխություն հեղինակի կյանքում։ Հաջորդ տարի նրան նշանակեցին պաշտոնյա Հնդկաստանի Տան կարևոր բաժիններից մեկում՝ Հնդկական նամակագրության փորձագետի բաժնում: Նա աստիճանաբար ունեցավ պաշտոնի բարձրացում, իսկ1830 թվականին նշանակվեց բաժնի ղեկավար՝ տարեկան 1900 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որն էլ 1836 թվականին բարձրացվեց մինչև 2000 ֆունտ ստերլինգ: Նրա տնտեսագիտության կարևոր աշխատանքը՝ «Elements of Political Economy», հրատարակվեց 1821 թվականին, իսկ երրորդ և վերանայված հրատարակությունը եղել է 1825 թվականին[9][13]։
1824-ից 1826 թվականներին Միլլը մի շարք հոդվածներ հրապարակեց «The Westminster Review» ամսագրում, որը հանդիսանում էր Ռադիկալ կուսակցության թերթը: Այդ հոդվածներում նա քննադատեց «Edinburgh Review», «Quarterly Review» թերթերը և եկեղեցական հաստատությունները: 1829 թվականին լույս տեսավ նրա «Analysis of the Phenomena of the Human Mind» աշխատությունը:
1831-ից 1833 թվականներին Միլը մեծապես զբաղված էր Արևելահնդկական ընկերության պաշտպանությամբ՝ կապված դրա կանոնադրության վերանորոգման շուրջ ընթացող վեճերի հետ։ Իր պաշտոնի շնորհիվ նա ընկերության տնօրենների խորհրդի խոսնակն էր:
1834 թվականին Սըր Ուիլյամ Մոլսվորթի կողմից հիմնադրված «The London Review» թերթի համար համար Միլլը գրել է մի կարևոր հոդված՝ «The Church and its Reform» վերնագրով, որը ժամանակի համար չափազանց ազդեցիկ էր և վնաս հասցրեց «The Westminster Review» թերեի հեղինակությանը: Միլլը ինքն իրեն աթեիստ էր համարում[14]։ Նրա վերջին հրապարակված գիրքը «Fragment on Mackintosh»-ն էր, որը լույս է տեսել 1835 թվականին[9]։
Մտավոր ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելահնդկական ընկերության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլը բրիտանական իմպերիալիզմի կողմնակից էր, որ հիմնավորում էի օգտապաշտության սկզբունքներով[15]։ Նա համարում էր, որ իմպերիալիզմը Բրիտանիայի քաղաքակրթական առաքելության մասն է՝ Հնդկաստանում իր իշխանությունը հաստատելու համար[15]։ Նա իր գործունեությունը Արևելահնդկական ընկերությունում համարում էր կարևոր[15]։ Միլլը հնդկական հասարակությունը նկարագրել է որպես բարոյապես անկում ապրած հասարակություն և պնդել, որ հնդիկները երբեք չեն ունեցել «բարձր քաղաքակրթություն»[16]։
Միլլը սոցիալական թեմաներին մոտենում էր տեսական մեթոդով, քան այդ ժամանակաշրջանում տարածված էմպիրիկ մեթոդով։ Նրա ամենահայտնի գրական գործը «Բրիտանական Հնդկաստանի պատմությունն» (անգլ.՝ The History of British India) է, որտեղ նա նկարագրում է Հնդկական կայսրության ձեռքբերումը Անգլիայի և ավելի ուշ՝ Միացյալ Թագավորության կողմից։ Այս աշխատության մեջ նա հնդկական հասարակությունը բնորոշում է որպես բարբարոսական, իսկ հնդիկներին՝ ինքնակառավարման անկարող հասարակություն[15]։ Նա քաղաքական տեսությունը ներգրավել է հինդու քաղաքակրթության ուրվագծման մեջ և խիստ քննադատել Հնդկաստանի նվաճման և կառավարման տարբեր փուլերի վարքագիծը։ Այդ գործը, ինչպես նաև հեղինակի պաշտոնական կապը Հնդկաստանի հետ, կյանքի վերջին տասնյոթ տարիների ընթացքում, ամբողջությամբ փոխեցին Հնդկաստանի կառավարման ողջ համակարգը[9]։ Միլլը երբեք չի այցելել Հնդկաստան, այլ միայն օգտվել է փաստաթղթերից և արխիվային նյութերից իր աշխատանքը կատարելու ժամանակ։ Նշանավոր տնտեսագետ Ամարտյա Սենը բուռն քննադատել Է «Բրիտանական Հնդկաստանի պատմություն» (անգլ.՝ The History of British India) աշխատությունը, նրա Հնդկաստան չայցելելու փաստի պատճառով[17]։
Համաձայն Թոմաս Տրաուտմանի, Ջեյմս Միլլի ազդեցիկ «Բրիտանական Հնդկաստանի պատմությունն» (անգլ.՝ The History of British India) գործը, հատկապես երկար էսսեն «Հնդիկներ մասին» (որը ներառում է 10 գլուխ), հանդիսանում է բրիտանական ինդոֆոբիայի և արևելագիտության հանդեպ թշնամանքի միակ ամենակարևոր աղբյուր[18]։ «Հնդիկների մասին» էսսեի գլխավոր գլխում Միլլը գրել է. «Հնդիկի փառահեղ արտաքինի տակ գտնվում է խաբելու և դավաճանելու պատրաստակամություն»[19]։ Ըստ Միլլի «նույն ապստամբությունը, ստախոսությունը և դավաճանությունը, նույն անտարբերությունը մյուսների զգացմունքների նկատմամբ, նույն մարմնապղծությունը և ագահությունն» էին այն առանձնահատկությունները, որոնք ընդգծված էին ինչպես հնդիկների, այնպես էլ մուսուլմանների մոտ։ Սակայն մուսուլմաններն, ունեին մեծահարուստներ, ովքեր սիրում էին ծախսել ու տրվել հաճույքներին, իսկ հնդիկները գրեթե միշտ աղքատ ու խստակյաց էին։ Նա գրում է. «Անկեղծ ասած, հնդիկը՝ ինչպես էունուխը, գերազանցում է ստրկության հատկանիշները»։ Դեռ ավելին,ինչպես չինացիները, այնպես էլ հնդիկները, ըստ Միլլի, «խարդախ, դավաճան, ստախոս էին, որը գերազանցում էր նույնիսկ մշակված հասարակության սովորական չափանիշները»։ Չինացիներն ու հնդիկները «կմտածեին ավելորդ չափով ամեն ինչի մասին, ինչը վերաբերում է իրենց»։ Նույնպես նրանք «դավաճան էին և անզգա»։ Նրանցից երկուսն էլ «ամենաբարձր աստիճանի գոռոզ էին իրենց նկատմամբ և լի արհամարհանքով մյուսների հանդեպ»։ Եվ երկուսն էլ «ֆիզիկական առումով կեղտոտ էին մարմիններով, և կեղտոտ տան հարցերում»[20]։
Մաքս Մյուլլերը հակադրվել է այն կարծիքին, թե հնդիկները «նվաստացված ռասա» են, ոչ միայն այն պատճառով, որ նման տեսակետը սխալ է, այլ նաև որովհետև դա բրիտանացու կյանքը Հնդկաստանում դարձնում է «բարոյական խստաշարժություն»։ Այս սխալ համոզմունքներից և «վնասակար» գաղափարներից մեկը եղել է և դեռ մնում է Միլլի «Բրիտանական Հնդկաստանի պատմությունը» (անգլ.՝ The History of British India), ինչը կրում էր Հնդկաստանում տեղի ունեցած ամենամեծ դժբախտությունների պատասխանատվությունը։ Մաքս Մյուլլերը պնդում էր, որ նրանք, ովքեր գնում էին Հնդկաստանում իշխելու, պետք է հրաժարվեին ազգային նախապաշարմունքներից, որոնք կարող են դառնալ «մոլորություն»։
Բրիտանական քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլը նաև մեծ դեր է խաղացել Բրիտանական քաղաքականությունում և կարևոր գործառույթ ունեցել նոր շարժման հիմնադրման գործում, որը կոչվում էր «փիլիսոփայական ռադիկալիզմ»։ Նրա գրությունները կառավարության վերաբերյալ և իր անձնական ազդեցությունը ժամանակի լիբերալ քաղաքական գործիչների շրջանում, բերել է կարծիքի այն փոփոխության, որ Ֆրանսիական հեղափոխության տեսություններից, որոնք հիմնված էին մարդու իրավունքների և մարդկանց բացարձակ հավասարության վրա, լավ կառավարման ապահովման համար անհրաժեշտ է ընդլայնել ընտրական իրավունքները։
Նրա «Political Economy» աշխատությունը հաջորդել է իր ընկեր Դավիդ Ռիկարդոյի գաղափարներին։ Բրիտանիկա հանրագիտարանը 1911 թվականին այդ աշխատությունը նկարագրել է հիմնականում պատմական հետաքրքրություն ունեցող աշխատություն, որտեղ «ճշգրիտ ամփոփվում են այն տեսակետները, որոնք այժմ մեծամասամբ դուրս են մղվել»[9]։ Դրանց մեջ կարևորներիցղ էին[9].
- Գործնական բարեփոխիչների հիմնական խնդիրը բնակչության աճի սահմանափակումն է, ենթադրելով, որ կապիտալը բնականաբար չի ավելանում նույն արագությամբ, ինչ բնակչությունը (ii. § 2, հոդված 3):
- Իրի արժեքն ամբողջությամբ կախված է այն աշխատանքի քանակից, որը ներդրվել է այն ստանալու համար:
- Այն, ինչն այժմ հայտնի է որպես հողի «չվաստակված եկամուտ», պատշաճ առարկա է հարկման համար։
Այլ ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր «Analysis of the Phenomena of the Human Mind» և «Fragment on Mackintosh» աշխատանքներով Միլլը կարևոր տեղ զբաղեցրեց հոգեբանության և էթիկայի պատմության մեջ։ Նա ուսումնասիրեց մտքի խնդիրները հիմնականում Շոտլանդական լուսավորության ոճով։ Մտքի խնդիրները հիմնականում ներկայացնում էին Թոմաս Ռիդը, Դուգալդ Ստյուարտը և Թոմաս Բրաունը։ Նա նոր սկիզբ է դրել մասամբ Դեյվիդ Հարթլիի մտածողության ազդեցությամբ, բայց առավելապես իր անկախ մտածողությամբ։
Միլլը գործադրել է ասոցիացիայի սկզբունքը բարդ էմոցիոնալ վիճակների վերլուծության համար, ինչպիսիք են զգացմունքները, էսթետիկական էմոցիաները և բարոյական զգացողությունը, որոնք նա փորձել է բացատրել հաճելի և տհաճ զգացումների հիման վրա։ Սակայն «Analysis»-ի հիմնական արժանիքն այն էր, որ այնտեղ մշտապես ներկայացված էր տերմինների հստակ սահմանումը և դոկտրինների պարզ ձևակերպումը։
Նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանց Բրենթանոյի վրա, ով իր սեփական փորձառական հոգեբանության մեջ քննարկել է Միլլի վերլուծությունը։[21] «Fragment on Mackintosh» աշխատությունում Միլլը խիստ քննադատում է Սըր Ջեյմս Մակինտոշի «Dissertation on the Progress of Ethical Philosophy» (1830 թվական) աշխատության ենթադրյալ թույլ կողմերն ու սխալ ներկայացումները և քննարկում է բարոյագիտության հիմքերը հեղինակի ուտիլիտարիստական տեսանկյունից։.[22]
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- An essay of the impolicy of a bounty on the exportation of grain, 1804.
- "Lord Lauderdale on Public Wealth", 1804, Literary Journal Vol. IV, No. 1[23]
- Commerce Defended, 1808.
- "Thomas Smith on Money and Exchange", 1808, Edinburgh Review no. XXV, pp. 35–68[24]
- The History of British India, 3 vols., 1817 (and many later editions)
- "Government", 1820, Encyclopædia Britannica
- Elements of Political Economy, 1821
- "Liberty of the Press", 1825, Encyclopædia Britannica
- Essays on Government, Jurisprudence, Liberty of the Press, Education, and Prisons and Prison Discipline, 1823.
- Analysis of the Phenomena of the Human Mind, 2 vols., 1829.[25] Revised edn, 2 vols, 1869.[26]
- Essay on the Ballot [27] and Fragment on Mackintosh [28], 1830.
- "Whether Political Economy is Useful", 1836, London Review, vol. II, pp. 553–572.
- The Principles of Toleration, 1837.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Милль Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Keynes, John Maynard. «The General Theory». The General Theory of Employment, Interest and Money. Վերցված է 4 April 2018-ին.
- ↑ Ahir, Rajiv (2018). A Brief History of Modern India (անգլերեն). Spectrum Books (P) Limited. էջ 14. ISBN 978-8179306888.
- ↑ «Explained: Who was Prithviraj Chauhan, the fearless hero of folk legend?». The Indian Express (անգլերեն). 25 May 2022. Վերցված է 26 May 2022-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Chisholm, 1911, էջ 453
- ↑ «AUTO Chapter 2, John Stuart Mill, Autobiography».
- ↑ Stephen, 1894, էջ 32
- ↑ Mill, James (1817), The History of British India (1 ed.), London: Baldwin, Cradock, and Joy, Վերցված է 11 December 2012-ին
- ↑ Mill, James (1821), Elements of Political Economy (First ed.), London: Baldwin, Cradock, and Joy, Վերցված է 11 December 2012-ին
- ↑ Kanopiadmin (28 March 2012). «James Mill: Laissez-Faire's Lenin». Mises Institute.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Pitts, Jennifer (2005). A Turn to Empire: The Rise of Imperial Liberalism in Britain and France (անգլերեն). Princeton University Press. էջեր 123–126. ISBN 978-1400826636.
- ↑ Elkins, Caroline (2022). Legacy of Violence: A History of the British Empire (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. էջեր 43–44. ISBN 978-0593320082.
- ↑ Amartya Sen's address given to the Millennium Session of the Indian History Congress [1]
- ↑ Trautmann, Thomas R. (2006) [1997]. Aryans and British India (2nd Indian ed.). New Delhi: YODA Press. էջ 117. ISBN 8190227211.
- ↑ Mill, James (1858). The History of British India. Madden. էջ 150.
- ↑ Dharampal, The Beautiful Tree.
- ↑ Franz Brentano: Psychologie vom empirischen Standpunkt. Ed. Oskar Kraus, 2 vols. Leipzig: Meiner, 1924–25; ed. Mauro Antonelli. Heusenstamm: Ontos, 2008
- ↑ Chisholm, 1911, էջ 4543
- ↑ Sowell, Thomas (8 March 2015). Say's Law: An Historical Analysis. Princeton University Press. էջ 115. ISBN 978-1400871223. Վերցված է 6 April 2018-ին.
- ↑ Henderson, John P.; Davis, John B. (6 December 2012). The Life and Economics of David Ricardo. Springer Science & Business Media. էջ 668. ISBN 978-1461561293. Վերցված է 6 April 2018-ին.
- ↑ Analysis of the Phenomena of the Human Mind. Vol. 1. 1829. Analysis of the Phenomena of the Human Mind. Vol. 2. New York, A. M. Kelley. 1829.
- ↑ Analysis of the Phenomena of the Human Mind. Vol. 1. Longmans, Green, Reader, and Dyer. 1869. Analysis of the Phenomena of the Human Mind. Vol. 2. New York, A. M. Kelley. 1869.
- ↑ Essay on the Ballot. 1830.
- ↑ A Fragment on Mackintosh. 1835.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Mill, James». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 19 (11th ed.). Cambridge University Press. էջեր 453–454. Endnotes:
- Stephen, Leslie (1900). The English Utilitarians: James Mill. Vol. ii. Duckworth & Co.
- Stephen, Leslie (1894). . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. Vol. 37. London: Smith, Elder & Co. էջեր 382–388.
- Bain, Alexander (1882). James Mill, A Biography (1 ed.). London: Logmans, Green & Co.
- Bower, G.S. (1881). Hartley and James Mill. Putnam.
- McCosh, James (1885). Scottish Philosophy.
- Mill, J.S. (1873). Autobiography. Henry Holt.
- Ribot, Théodule-Armand (1873) [1870]. La Psychologie anglaise (Eng. trans. ed.).
- Morley, John (1882). «The Life of James Mill». Fortnightly Review. xxxvii: 476.
- Wallas, Graham (1898). The Life of Francis Place.
This article incorporates text from a publication now in the
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bain, Alexander (January 1876). «The Early Life of James Mill». Mind. 1 (1).
- Rudolph, Lloyd I. (2008). «Tod vs Mill: Clashing Perspectives on British Rule in India and Indian Civilization». In Tillotson, Giles (ed.). James Tod's Rajasthan: The Historian and His Collections. Mumbai: Radhika Sabavala for Marg Publications on behalf of the National Centre for the Performing Arts. ISBN 978-8185026800.
- New International Encyclopedia. 1905. .
- Կաղապար:Cite SBDEL
- Stephen, Leslie (1894). Dictionary of National Biography. Vol. 38. էջ 32. .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:Find a Grave
- Ջեյմս Միլլի գործերը Գուտենբերգ նախագծում
- James Mill Արխիվացված 1 Մարտ 2005 Wayback Machine
- Works by Ջեյմս Միլլ at LibriVox (public domain audiobooks)
- Stanford Encyclopedia of Philosophy entry
- James Mill's common place books
- E-text of Analysis of the Phenomena of the Human Mind, as edited by J.S. Mill, with commentaries by himself and others.
- «James Mill». HET, The Institute for New Economic Thinking.
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Միլլ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Միլլ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1773 ծնունդներ
- Հունիսի 23 մահեր
- 1836 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Բրիտանացի տնտեսագետներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Բրիտանացի պատմաբաններ
- 19-րդ դարի տնտեսագետներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Բրիտանացի քաղաքագետներ
- Շոտլանդիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքականություն
- Անգլիացի հոգեբաններ