Վերջին մարտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Հելվիգից)
Վերջին մարտիկ
The Ultimate Warrior
Մարտիկը մահվանից 1 օր առաջ,
«Raw» հաղորդման ժամանակ
Իրական անունՋեյմս Բրայան Հելվիգ
James Brian Hellwig
Ռինգային անուն(ներ)Սայրի վազորդ Ռոք[1]
Դինգո Մարտիկ[1]
Ջիմ «Արդարություն» Հելվինգ[1]
Վերջին մարտիկ
Մարտիկ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ125 կգ[1]
Հայտարարվող հասակ1,88 մ[1]
Ծննդյան թվականՀունիսի 16, 1959
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանի թվականԱպրիլի 8, 2014
(54 տարեկան)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սկոտսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ
ՄարզիչԲիլ Անդերսոն
Ռիք Բասման
Ռեդ Բաստիեն[1]
ԴեբյուտՆոյեմբերի 28, 1985
Կարիերայի ավարտՆոյեմբեր, 1998
ԱմուսինՇարի Լին Թայրի
(1982–1991, ամուսնալուծված)
Դանա Ուորիոր
(1999–2014, մահ)
Երեխաներ2
Կայքultimatewarrior.com

Ջեյմս Բրայան Հելվիգ (անգլ.՝ James Brian Hellwig, հունիսի 16, 1959(1959-06-16)[3][4], Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 8, 2014(2014-04-08)[2][3][4], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), առավել հայտնի «Վերջին մարտիկ» (The Ultimate Warrior) ռինգային անվամբ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, 1987-1991, 1992-1996) և «World Championship Wrestling» (WCW, 1998) կազմակերպություններում անցկացրած տարիներին։

Երկու անգամ նվաճել է WWF միջմայրցամաքային տիտղոսը, ինչպես նաև մեկ անգամ դարձել է WWF աշխարհի չեմպիոն՝ «Ռեսլմանիա VI»-ի գլխավոր իրադարձության շրջանակներում պարտության մատնելով Հալկ Հոգանին։

1993 թվականին Հելվիգն օրինական կերպով փոխում է անունը և վերցնում Ուորիոր տարբերակը (Warrior - մարտիկ, ռազմիկ), ինչը նաև կնոջ և երեխաների ազգանունն է։

Ըմբշամարտից Հելվիգը վերջնականապես հեռանում է 1999 թվականին և դառնում հանրային ելույթի մասնագետ։

Մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 2014 թվականի ապրիլի 8-ին՝ 54 տարեկանում, WWE փառքի սրահ ընդունվելուց ընդամենը երեք օր անց։ Մահվանից մոտ 24 ժամ առաջ Հելվիգը հանդես էր եկել «Monday Night Raw» հաղորդաշարի հերթական թողարկմանը և «Վերջին մարտիկի» կերպարով ռինգից շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Վերջին մարտիկի էջը». Ռեստլինգի օնլայն աշխարհ. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  2. 2,0 2,1 https://fr.wikinews.org/wiki/Catch_:_d%C3%A9c%C3%A8s_de_James_Hellwig
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Մետալում հանրագիտարան — 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին մարտիկ» հոդվածին։