Jump to content

Ջեյմս Թոմսոն (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Թոմսոն
անգլ.՝ James Thomson
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1834(1834-11-23)[1][2][3]
ԾննդավայրՊորտ Գլազգո, Port Glasgow, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունիսի 3, 1882(1882-06-03)[1][2][3] (47 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քննադատ
Ստորագրություն
Изображение автографа
 James Thomson (B.V.) Վիքիպահեստում

Ջեյմս Թոմսոն, (նոյեմբերի 23, 1834(1834-11-23)[1][2][3], Պորտ Գլազգո, Port Glasgow, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 3, 1882(1882-06-03)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ։ Հայտնի է «Սարսափելի գիշերվա քաղաքը» ստեղծագործությամբ (1874, 1880), որը հայտնի է քաղաքային տառապանքի և հուսահատության բանաստեղծական այլաբանությամբ: Նրա գրչանունը ծագել է բանաստեղծներ Շելլիի և Նովալիսի անուններից. երկուսն էլ ուժեղ ազդեցություն են թողel նրա վրա որպես գրող[5]: Թոմսոնի էսսեները գրվել են բացառապես «Ազգային բարեփոխում», «Աշխարհիկ ակնարկ» հրատարակչությունների, Քոփի ծխախոտային գործարանի համար։ Նրա ծավալուն բանաստեղծությունների շարքին են պատկանում «Սարսափելի գիշերվա քաղաքը» ստեղծագործության չորս հատորները, «Վանի պատմությունը» (1865) և արևելյան «Վեդդա և Օմ-Էլ-Բոնայն» բալլադը։ Նա հիացել է իտալացի բանաստեղծ Ջակոմո Լեոպարդիի[6] ստեղծագործությամբ և թարգմանել գերմանացի Հայնրիխ Հայնեի[7] ստեղծագործությունները։ Թոմսոնի կենսագրության վերնագրում Բերտրամ Դոբելը նրան անվանել է «հոռետեսության դափնեկիր»[8][9][10]։

Թոմսոնը ծնվել է Պորտ Գլազգոյում, Շոտլանդիա, իսկ ութ տարեկանում (քույրը մահացել է, հայրը կաթված է ստացել) նրան ուղարկել են Լոնդոն, որտեղ մեծացել է մանկատանը, Կալեդոնյան թագավորական ապաստանում (ավելի ուշ Կալեդոնիայի ապաստանից հետո Կալեդոնյան ճանապարհի վրա) ՝ Հոլոուեյի մոտ: Մոտավորապես այս ժամանակահատվածում էլ նրա մայրը մահացել է։

Նա վերապատրաստվել է որպես բանակային ուսուցիչ՝ Չելսիի «Թագավորական զինվորական ապաստանում» և ծառայել Իռլանդիայում, որտեղ 1851 թվականին՝ 17 տարեկան հասակում, ծանոթացել է 18-ամյա Չարլզ Բրեդլոյի հետ, որն արդեն հայտնի էր իր ազատամիտ գաղափարներով, երբ մեկ տարի առաջ հրապարակել է իր առաջին աթեիստական ​​գրքույկը[11]։

Ավելի քան տաս տարի անց Թոմսոնը թողեց զինվորական ծառայությունը և տեղափոխվեց Լոնդոն՝ աշխատելով որպես գործակատար: Նա շարունակում էր շփվել Բրեդլոյի հետ, ով շարունակաբար թողարկում էր իր՝ «Ազգային բարեփոխում» շաբաթաթերթը՝ «հրատարակչությունում աշխատող մարդու համար»։ Իր կյանքի մնացած 19 տարիների ընթացքում՝ սկսած 1863 թվականից, Թոմսոնը պատմվածքներ, փորձագրություններ և բանաստեղծություններ է ներկայացնում «Ազգային բարեփոխում» շաբաթաթերթին և այլ պարբերականներին։ 1866 թվականից նա արդեն ապրում էր մեկսենյականոց բնակարանում՝ սկզբում Պիմլիկոյում, ապա Բլումսբերիում։

Թոմսոնի ամենահայտնի գրական ստեղծագործությունը՝ «Սարսափելի գիշերվա քաղաքը» բանաստեղծությունը, ստեղծվել է 1870 թվականի հունվարից մինչև 1873 թվականի հոկտեմբեր[12]։ Այն առաջին անգամ սերիական տեսքով (մասերի, հատորների տեսքով) տպագրվել է «Ազգային բարեփոխում» շաբաթաթերթում՝ 1874 թվականի գարնանը։ Բանաստեղծությունը վերատպվել է «Սարսափելի գիշերների քաղաքը և այլ բանաստեղծություններ» գրքում (1880) և արժանացել մի շարք քննադատների հուսադրող ու հաճոյախոսական ակնարկների։

Թոմսոնը մահացել է Լոնդոնում 47 տարեկան հասակում՝ աղիքի արյունատար անոթի պատռվածքից[13][14] և թաղվել Հայգեյթ գերեզմանատան արևելյան մասում՝ իր ընկերոջ՝ ազատամիտ Օսթին Հոլյոակի գերեզմանում։ Նրա գերեզմանի վրա գրված է, որ ծնվել է 1831 թվականին, ոչ թե 1834 թվականին։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին՝ Թոմսոնի մահից յոթ տարի անց, Հենրի Սթիվենս Սոլթը հրատարակեց Թոմսոնի առաջին կենսագրական գիրքը՝ գրություններով՝ «Ջեյմս Թոմսոնի կյանքը» («B․V․»)[5]: 1910 թվականին Բերտրամ Դոբելը հրատարակեց երկրորդ կենսագրական գործը՝ «Հոռետեսության դափնեկիրը. Ջեյմս Թոմսոնի կյանքի ուրվագիծը»[10]։ 1993 թվականին Թոմ Լեոնարդի կենսագրական ուսումնասիրությունը «Մտքի վայրեր. Ջեյմս Թոմսոնի կյանքն ու աշխատանքը» («B․V․») հրատարակվել է լոնդոնյան հրատարակիչ Ջոնաթան Քեյփի կողմից[15]: Վերջին տարիներին Թոմսոնի բանաստեղծությունները հազվադեպ են ծաղկաքաղ անում, թեև ինքնակենսագրական «Անքնություն» և «Կիրակի Հեմփսթեդում» ինքնակենսագրականները լավ են գնահատվել և ներառում են որոշ տպավորիչ հատվածներ։

Ընտրված հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 «James Thomson ('B.V.')». Henry S. Salt Society (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  6. Giacomo Leopardi, Essays, Dialogues, and Thoughts (George Routledge, 1905)
  7. Byron, Kenneth Hugh (2015). The Pessimism of James Thomson (B. V.) in Relation to His Times (անգլերեն). Walter de Gruyter. էջ 106. ISBN 978-3-11-165603-8.
  8. Tikkanen, Amy. «James Thomson | Scottish poet [1834–1882]». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  9. Moore, Bryan L. (2017). Ecological Literature and the Critique of Anthropocentrism (անգլերեն). 107: Springer. ISBN 978-3-319-60738-2.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  10. 10,0 10,1 Miller, John (2017), Mazzeno, Laurence W.; Morrison, Ronald D. (eds.), «Creatures on the "Night-Side of Nature": James Thomson's Melancholy Ethics», Animals in Victorian Literature and Culture: Contexts for Criticism, Palgrave Studies in Animals and Literature (անգլերեն), London: Palgrave Macmillan UK, էջեր 189–211, doi:10.1057/978-1-137-60219-0_10, ISBN 978-1-137-60219-0
  11. American Heritage Dictionary (2004). The Riverside Dictionary of Biography. Houghton Mifflin Reference Books. էջ 785. ISBN 978-0-618-49337-1.
  12. Schaefer, William David (1965). James Thomson, B.V., beyond "The city." --. Internet Archive. Berkeley: University of California Press.
  13. Imlah, Mick (1993 թ․ փետրվարի 14). «BOOK REVIEW / Sad days in the City of Dreadful Night: 'Places of the Mind: The Life and Work of James Thomson ('B V') – Tom Leonard: Cape, 25 pounds». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  14. Saintsbury, George (1906). A History of Nineteenth Century Literature (1780–1895) (անգլերեն). London: The Macmillan Company. էջ 297.
  15. Leonard, Tom (1993). Places of the Mind: Life and Work of James Thomson (English). Cape. ISBN 978-0-224-03118-9. OCLC 953042819.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Thomson, James (1963). Poems and Some Letters (անգլերեն). Southern Illinois University Press.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Թոմսոն (բանաստեղծ)» հոդվածին։