Ջեյմս Էնջել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Էնջել
Ծնվել էօգոստոսի 1, 1899(1899-08-01)[1]
ԾննդավայրSpringfield, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 1956(1956-12-08)[1] (57 տարեկանում)
Մահվան վայրՊանամա, Պանամա
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և օդաչու
Jimmie Angel Վիքիպահեստում

Ջեյմս Քրոֆորդ Էնջել (անգլ.՝ James Crawford Angel, օգոստոսի 1, 1899(1899-08-01)[1], Springfield, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 1956(1956-12-08)[1], Պանամա, Պանամա), ամերիկացի, ճանապարհորդ, օդաչու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի օգոստոսի 1-ին, Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում[2]։ 15 տարեկանում փախչել է տնից և մեկնել Կանադա։ Այնտեղ նրան հաջողվում է աշխատանքի անցնել Թագավորական օդային ուժերում։ Կարճ ժամանակ անց նա ինքնաթիռի ղեկին օդ բարձրացավ[3]։

Հայտնի է, որ 1933-1937 թվականներին նրա կատարած թռիչքների շնորհիվ սկսեցին ուշադրություն դարձնել Վենեսուելայի դժվարամատչելի տարածքում գտնվող ջրվեժին, որը, պարզվում է, աշխարհի ամենաբարձր ջրվեժն է: Այս ջրվեժը անվանվել է Անխել՝ (իսպանական բառ է, իսպ.՝ Angel «Անխել») ի պատիվ օդաչուի: Էնջելը 1933 թվականի նոյեմբերի 16-ի թռիչքի ժամանակ պատահականորեն հայտնաբերեց ջրվեժը (նա զբաղվում էր լեռների տեսանելի մակերևույթին գտնվող հանքաքարերի որոնումով): Հետաքրքրված լինելով ջրվեժով` Էնջելը փնտրեց ապացույցներ դրա մասին՝ գրված վենեսուելացի ճանապարհորդ և հետազոտող Ֆելիքս Կարդոնա Պուիգի կողմից: 1937 թվականի մարտին վերադարձավ Վենեսուելա և Կարդոնայի հետ կրկին թռավ ջրվեժի վրայով: Վերջապես, 1937 թվականի հոկտեմբերի 9-ին Էնջելը փորձեց վայրէջք կատարել ջրվեժի բարձունքին, որի հետևանքով ինքնաթիռի անիվները խրվեցին ցեխի մեջ, և ինքնաթիռը վնասվեց (ինքնաթիռը բարձունքում մնաց մինչև 1970 թվականը, երբ վենեսուելական իշխանությունները ապամոնտաժեցին նրա մնացորդները և ուղղաթիռով տեղափոխեցին այն Կարակաս): Էնջեյլը, նրա կինը և երկու ուղեկիցները 11 օրվա ընթացքում հասան քաղաքակիրթ վայրեր: Լրատվամիջոցները հետաքրքրվեցին այդ ճանապարհորդությամբ, և ջրվեժն անվանվեց օդաչուի անունով:

Ջեյմս Քրոֆորդ Էնջելը մահացել է Պանամայի մայրաքաղաքում՝ 1956 թվականի դեկտեմբերի 8-ին: Համաձայն վկայության՝ նրա դիակը կիզել են, իսկ մոխիրը շաղ տվել նրա անվան ջրվեժի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. «Джимми Энджел: история открытия водопада Анхель»։ Исследовательские экспедиции. В экспедицию! Проект "Исследовательские Экспедиции" - это планирование, разработка, организация и сопровождение исследовательских экспедиций. (en-US)։ Վերցված է 2019-07-04 
  3. sozero (2018-08-26)։ «В погоне за мечтой»։ sozero։ Վերցված է 2019-07-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз. — ISBN 5-7707-2044-1.