Jump to content

Ջեյմս Գորդոն Ֆարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Գորդոն Ֆարել
Ծննդյան անունանգլ.՝ James Gordon Farrell
Ծնվել էհունվարի 25, 1935(1935-01-25)[1][2] կամ հունվարի 23, 1935(1935-01-23)[3]
ԾննդավայրԼիվերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էօգոստոսի 11, 1979(1979-08-11)[1][5][2][…] (44 տարեկան)
Վախճանի վայրBantry Bay, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա
Մասնագիտությունգրող, վիպասան, բանաստեղծ-փաստաբան և արձակագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Ռոսսոլի Դպրոց և Terra Nova School?
Ուշագրավ աշխատանքներTroubles? և The Siege of Krishnapur?
Պարգևներ

Ջեյմս Գորդոն Ֆարել (անգլերեն` James Gordon Farrell. հունվարի 25, 1935(1935-01-25)[1][2] կամ հունվարի 23, 1935(1935-01-23)[3], Լիվերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 11, 1979(1979-08-11)[1][5][2][…], Bantry Bay, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդական ծագումով բրիտանացի գրող։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին Կայսերական եռերգություն խորագիրը կրող վիպաշարի (Խնդիրները, Կրիշնապուրի պաշարումը և Սինգապուրի գրավումը») շնորհիվ, որն արտացոլում և հետազոտում է բրիտանական գաղութատիրության քաղաքական և մարդկային հետևանքները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարելը ծնվել է Լիվերպուլում, իռլանդական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա հայրը՝ Ուիլյամ Ֆարելը, որ ժամանակին հաշվապահ էր Բենգալիայում, 1929 թվականին ամուսնացել էր Փրուդենս Ժոզեֆին Ռասելի հետ։ 12 տարեկանում Ջեյմսն ընդունվել է Լանկաշիրի Ռոսալի դպրոցը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆարելները տեղափոխվել են Դուբլին: Ռոսալի դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսը դասավանդել է Դուբլինում, այնուհետև աշխատել է Կանադական Արկտիկայում՝ Dew Line- ում: 1956 թվականին նա ընդունվել է Բրասենոս քոլեջ, որտեղ հիվանդացել է պոլիոմիելիտով: Այս հիվանդությունը նրա ստեղծագործություններում զգալի տեղ է գրավել։ 1960 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդը՝ ստանալով ֆրանսերենի և իսպաներենի մասնագետի որակավորում և տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ Երկու տարի դասավանդել է լիցեյում[8]։

Ֆարելն իր առաջին վեպը՝ «Մարդ՝ մի ուրիշ տեղից» վերնագրով, հրատարակել է 1963 թվականին։

Ֆարելի գլխավոր ստեղծագործությունը համարվում է այսպես կոչված «Կայսերական եռերգությունը», որտեղ հեղինակը խոսում է Բրիտանական կայսրության փլուզման մասին։ Եռագրությնը կազմող վեպերից առաջինում՝ 1970 թվականին հրատարակված «Խնդիրներ»-ում արտացոլված են 1919-1921 թվականներին Իռլանդիայում տեղի ունեցած խռովությունները, 1973 թվականին լույս տեսած Կրիշնապուրի պաշարումը վեպում՝ 1857/1858 թվականներին Հնդկաստանում բռնկված սիփայների ապստամբութունը, 1978 թվականին լույս ընծայված Սինգապուրի գրավումը վեպում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժաամանակ տեղի ունեցած Սինգապուրի անկումը։

1971 թվականին «Խնդիրներ» վեպի համար Ֆարելն արժանացել է Ջեֆրի Ֆաբերի հուշամրցանակին, 1973 թվականին էլ «Կրիշնապուրի պաշարումը» վեպի համար՝ Բուքերյան մրցանակին։ Ընդ որում՝ Բուքերյան մրցանակը ստանալիս Ֆարելը մրցանակի գլխավոր հովանավոր Բուքեր-ՄաքՔոնել ընկերությանը մեղադրել է Կարիբյան ավազանի երկրներում սևամորթ աշխատողներին շահագործելու մեջ[9]։

1979 թվականին Ֆարելը լքել է Լոնդոնը և տեղափոխվել Քորք կոմսությունում գտնվող Շիփս Հեդ թերակղզի: Մի քանի ամիս անց նա խեղդվել է Բանթրի ծովածոցում՝ ձկնորսության ժամանակ ժայռերից ընկնելով ծովը[10][11]: Նա 44 տարեկան էր[12]։ 2008 թվականին Սալման Ռուշդին ասել է. «Կասկած չկա, որ եթե նա անժամանակ չմահանար, այսօր կլիներ անգլերեն ստեղծագործող իսկապես խոշոր վիպասաններից մեկը: Նրա թողած երեք վեպերից յուրաքանչյուրը յուրովի արտակարգ է»[13]:

2010 թվականին Խնդիրներ վեպը հետահայաց արժանացել է Lost Man Booker մրցանակին, որը սահմանվել էր 1970-ականներին հրատարակված ստեղծագործությունները վերագնահատելու նպատակով: Բանն այն է, որ այն ժամանակ մրցանակաբաշխության կանոնների փոփոխության պատճառով « Խնդիրներ» վեպը և կարճ ցանկում ընդգրկված մյուս երկերը չէին դիտարկվել ժյուրիի կողմից[14]։

Չարլզ Սթարիջը «Խնդիրներ» վեպը վերածել է սցենարի, որի հիման վրա ռեժիսոր Քրիստոֆեր Մորահանը 1988 թվականին հեռուստաֆիլմ է նկարահանել բրիտանական հեռուստատեսության համար[15]:

Արձակ
  • A Man From Elsewhere / Մարդ՝ մի ուրիշ տեղից. վեպ, 1963 թ.
  • The Lung / Թոքը, 1965 թ.
  • A Girl in the Head / Գլխի մեջ՝ մի աղջիկ. 1967 թ.
  • Troubles / Խնդիրներ, 1970 (Empire Trilogy 1):
  • The Siege of Krishnapur / Կրիշնապուրի պաշարումը, 1973 (Empire Trilogy 2):
  • The Singapore Grip / Սինգապուրի գրավումը, 1978 (Empire Trilogy 3):
Հետմահու հրատարակություններ
  • 1973–74: The Pussycat Who Fell in Love with a Suitcase. Atlantis. 6 (Winter 1973/4), pp. 6–10
  • The Hill Station; and An Indian Diary Անավարտ վեպ և հնդկական օրագիր, 1981 թ.
Նամակագրություն
  • Lavinia Greacen: J. G. Farrell in His Own Words. Selected Letters and Diaries / Լավինիա Գրեյսեն. Ջեյ Ջի Ֆարելն իր իսկ խոսքերով. Ընտրյալ նամակներ և օրագրեր, 2009 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119346834 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. https://thebookerprizes.com/the-booker-library/books/troubles
  7. https://thebookerprizes.com/fiction/backlist/1973
  8. Prusse, Michael C. (2003). British and Irish Novelists Since 1960. Detroit, Michigan: Gale. ISBN 978-0-7876-6015-4.
  9. «The Best of the Booker: The Siege of Krishnapur». A Different Stripe. Վերցված է 2023-03-23-ին.
  10. Woods, Richard (7 February 2010). «Eyewitness account of J. G. Farrell's Death». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 10 March 2010-ին. Վերցված է 8 March 2018-ին.[reproduced on website of Cork University Press]
  11. Woods, Richard (7 лютого 2010). «Eyewitness account of J. G. Farrell's Death». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին. Վերցված է 8 березня 2018-ին.
  12. Caroline Walsh, "Loose Leaves", Irish Times, 11 December 2010.
  13. Greacen, Lavinia, ed. (2010). J. G. Farrell in His Own Words: Selected Letters and Diaries. Cork University Press. ISBN 9781908634047.
  14. «The Lost Man Booker». The Booker Prizes. Վերցված է 2024-03-03-ին.
  15. Troubles (Drama), London Weekend Television (LWT), 1988-05-01, Վերցված է 2023-03-23-ին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 Bernard Bergonzi, The Contemporary English Novel
  • 1981 John Spurling, Margaret Drabble, Malcolm Dean. "The Hill Station"—Personal Memories of J. G. Farrell
  • 1997 Ralph Crane and Jennifer Livett. "Troubled Pleasures: The Fiction of J. G. Farrell". Dublin: Four Courts Press.
  • 1997 Michael C. Prusse. "Tomorrow is Another Day": The Fictions of James Gordon Farrell. Tübingen and Basel: Francke. 3-7720-2434-3
  • 1997 Derek Mahon. "The World of J. G. Farrell" (poem), October 1997
  • 1999 Ralph Crane, ed. "J. G. Farrell: The Critical Grip". Dublin: Four Courts Press.
  • 1999 Lavinia Greacen: "J. G. Farrell: The Making of a Writer" (full-length biography). London: Bloomsbury. 0-7475-4463-8
  • 2000 Elisabeth Delattre: "Histoire et fiction dans Troubles de J. G.Farrell", Études Irlandaises, printemps 2000, n° 25–1, pp. 65–80
  • 2002 Elisabeth Delattre: "Du Monde romanesque au poème: 'The World of J. G. Farrell' de Derek Mahon", Études Irlandaises, printemps 2002, n° 27–1, pp. 93–105
  • 2003 Elisabeth Delattre: "Intégrer, exclude ou la genèse d'une œuvre: Troubles de J. G. Farrell", in Irlande: Inclusion, exclusion, publié sous la direction de Françoise Canon-Roger, Presses Universitaires de Reims, 2003, pp. 65–80.
  • 2003 Michael C. Prusse "British and Irish Novelists Since 1960". Gale: Detroit. 978-0-7876-6015-4
  • 2007 John McLeod, "J. G. Farrel", Tavistock: Northcote House, 2007. 0-7463-0986-4
  • 2009 Lavinia Greacen: "J. G. Farrell in His Own Words Selected Letters and Diaries". Cork: Cork University Press. 978-1-85918-428-8
  • 2024 Claire Seiler: “J. G. Farrell’s Lost Polio Novel.” PMLA/Publications of the Modern Language Association of America 139.5 (2024): 821–836.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]