Ջեյմս Բոգարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Բոգարդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1800(1800-03-14)[1][2][3]
ԾննդավայրCatskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 13, 1874(1874-04-13)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
ՔաղաքացիությունFlag of the United States (1867–1877).svg ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ, գյուտարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg James Bogardus Վիքիպահեստում

Ջեյմս Բոգարդ (անգլ.՝ James Bogardus, մարտի 14, 1800(1800-03-14)[1][2][3], Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 13, 1874(1874-04-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գյուտարար ու շինարար, որը հայտնի է դարձել նրանով, որ մասսայականացրել է թուջի օգտագործումը, որոնք ԱՄՆ-ում ակտիվորեն օգտագործվել են 1850-1880 թվականներին արդյունաբերական և առևտրային շենքերի կառուցման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգարդը ծնվել է Նյու Յորքի Կացկիլ քաղաքում, 1800 թվականի մարտի 14-ին։ Տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը և զբաղվել ժամագործությամբ[4]։

Մինչև թուջե կառուցվածքներով զբաղվելը եղել է մի քանի գյուտի հեղինակ[5]։ Օրինակ, Բոգարդը ստեղծել է այնպիսի մատիտ, որի ծայրը միշտ եղել է սուր։ Մատիտը միաժամանակ եղել է փորագրող մեքենա։ Դրանով տպագրվել են առաջին անգլիական նամականիշները։ 1828 թվականին հայտնագործել է բամբակ պտտող մեքենա[6]։

Բոգարդը կարծում էր, որ թուջը միաժամանակ համապատասխանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղագիտական ​​պահանջներին։ Նա իր շենքերը նախագծել է այնպես, որ եթե մետաղական կառույցների մեծ մասը հեռացվեր կամ քանդվեր, ապա այդ շենքերը կշարունակեին կանգուն մնալ։ Դրա մասին խոսվում է իր «Ճարտարապետն ու երկաթը» գրքում։

Ըստ գյուտարարի մեթոդի՝ առաջարկվում էր շենքի ծանրությունն ապահովել ոչ թե պատերով, այլ սյուններով։ Այդ մեթոդը հետագայում հիմք է հանդիսացել թուջե շրջանակների և երկնաքերերի կառուցման համար։ Առաջին անգամ այդ մեթոդը Բոգարդի կողմից կիրառվել է 1848 թվականին՝ Նյու Յորքում իր հինգհարկանի գործարանի շինարարության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
  4. «Men of Progress»։ americanhistory.si.edu (անգլերեն)։ National Museum of American History։ Վերցված է 29 August 2017 
  5. «James Bogardus | Spandrel Panel from Edgar H. Laing Stores | American | The Met»։ metmuseum.org։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 29 August 2017 
  6. Hanson John Wesley (1900)։ Progress of the Nineteenth Century: A Panoramic Review of the Inventions and Discoveries of the Past Hundred Years ... (անգլերեն)։ J. L. Nichols։ Վերցված է 29 August 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giedion S. Space, Time and Architecture: The Growth of a New Tradition. — Harvard University Press, 1967. — ISBN 9780674830400
  • «James-Bogardus» (անգլերեն)։ Վերցված է 2015-02-27 
  • Самин Д. К. Сто великких архитекторов. — М.: Вече, 2009. — (100 великих). — ISBN 9785953340205

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]