Ջեմմա Կարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեմմա Ղարագյոզյանից)
Ջեմմա Կարագյոզյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1938(1938-10-05) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Ջեմմա Գուրգենի Կարագյոզյան (հոկտեմբերի 5, 1938(1938-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Կարագյոզյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (Վաղարշ Վաղարշյանի արվեստանոց) և դարձել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի[1]։ 1968 թվականից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[2][3]։ 2000 թվականին հեռացել է թատրոնից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ ոչ հաճելի հարաբերությունների պատճառով։ 2012 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում մարմնավորել է Սրբուհու կերպարը։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռիչարդ 3-րդ»
  • «Սեր և ծիծաղ»
  • «Ամենատխուր մարդը»
  • «Քո վերջին հանգրվանը»
  • «Հայկական էսքիզներ»
  • «Թաղի զավակը»
  • «Ամազոններ»
  • «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»
  • «Յոթ կայարաններ»
  • «Անուշ»
  • «Եկեք անկեղծ խոսենք»
  • «Քսան տարի անց»
  • «Սև և սպիտակ»

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուջին Օ՛Նիլ, «Բախտի խորթ զավակների լուսինը»
  • «Երեկո»
  • «Ռուսական հարց»
  • «Սուրբը և սատանան»
  • «Վերելակում»
  • «Դիվանագետը»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2001 Լռության սիմֆոնիա դրվագ
1980 Թռիչքն սկսվում է երկրից օդանավակայանի աշխատակից[4]
1969 Սուտլիկ որսկանը ծեր կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Джемма Карагезян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. «Ջեմմա Կարագյոզյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Карагезян Джемма Григорьевна
  4. Полёт начинается с земли (1980), Վերցված է 2020-02-14-ին