Ջեմմա Բելլինչոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեմմա Բելլինչոնի
GemmaBellincioni.jpg
Ծնվել է օգոստոսի 18, 1864(1864-08-18)[1][2][3]
Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է ապրիլի 23, 1950(1950-04-23)[1] (85 տարեկանում)
Նեապոլ, Իտալիա[1]
Մասնագիտություն երգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայն սոպրանո
Ամուսին Roberto Stagno

Ջեմմա Բելլինչոնի (իտալ.՝ Gemma Bellincioni, օգոստոսի 18, 1864(1864-08-18)[1][2][3], Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] - ապրիլի 23, 1950(1950-04-23)[1], Նեապոլ, Իտալիա[1]), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո, մանկավարժ և հասարակական գործիչ[4]։ Օպերային արտիստներ Չեզարե ԲելլինչոնիԻ և Կ․ Սորոլդոնիի դուստրն է, տենոր Ռոբերտո Ստանիոյի կինը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի դասեր վերցրել է մորից՝ Կ․ Սորոլդինիից։ Առաջին անգամ բեմում հանդես է եկել 1880 թվականին՝ երգելով Նեապոլի «Նուովո» թատրոնում։ Հետագայում համերգներով հանդես է եկել Հռոմի «Արջենտինա» թատրոնում, Միլանի «Լա Սկալայում» և «Լիրիկո» թատրոններում։ Հյուրախաղերով շրջել է ողջ Եվրոպայում։ 1911 թվականին ավարտել է իր համերգային կարիերան և սկսել զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ 1914 թվականին դասավանդել է Բեռլինում իր կողմից ստեղծված երգի դպրոցում, Հռոմում դասավանդել է 1916 թվականին, իսկ Վիեննայում՝ 1930 թվականին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղջկական ասպետությու» օպերայի պրեմիերային Ռոբերտո Ստանիոյի հեը

1890 թվականին Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի համաշխարհային պրեմիերային կատարել է Սանտուցցիի արիան. ամուսինը նույնպես երգում էր օպերայում՝ կատարելով Տուրիդի արիան: Աշխարհում առաջինն է կատարել Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորե» օպերան՝ հանդես գալով Էնրիկո Կարուզոյի հետ: Ինչպես նաև առաջինն է կատարել Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերան (իտալական բեմում):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera, 782 pages, ISBN 0-19-869164-5
  • Obituary article in il Mattino (Naples), April 24, 1950.
  • Scott, Michael (1977), The Record of Singing, volume one, 243 pages, ISBN 0-7156-1030-9