Ջեմիլ Աքսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմիլ Աքսու
Ծնվել էհունվարի 29, 1977(1977-01-29) (47 տարեկան)
ԾննդավայրՀոպա, Արդվինի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնատոլիական համալսարան և Ստամբուլի Բիլգի համալսարան
Մասնագիտությունլրագրող, բնապահպան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և իրավապաշտպան
ԿուսակցությունԺողովուրդների դեմոկրատական կուսակցություն

Ջեմիլ Աքսու (թուրքերեն՝ Cemil Aksu, հունվարի 29, 1977(1977-01-29), Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա), համշենահայ քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող, բնապահպան։ Հանդիսանում է «Համշեցու գոր» մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր և ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղական համանախագահ[1]։ Հայտնի է Թուրքիայի կառավարության՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իր խիստ քննադատման համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հունվարի 29-ին[2] Թուրքիայի Հանրապետության Արդվինի մարզի Հոպա քաղաքում[1]։

1996 թվականին Աքսուն ձերբակալվել է՝ քաղաքական մեղադրանքների հիման վրա[3][4][5]: 2004 թվականին բանտից ազատվելուց հետո ընդունվել և ավարտել է Անատոլիական համալսարանի պետական կառավարման ֆակուլտետը[6]։ Ստամբուլի Բիլգի համալսարանում (Istanbul Bilgi University) ստացել է փիլիսոփայության մագիստրոսի կոչումը[3]։

2008-2011 թվականներին եղել է համշենական Բիրյաշամ (Biryaşam) հանդեսի խմբագիր[3][4][5], որտեղ լույս են տեսել Հոպայի պատմության, ինքնության, բնության և քաղաքականության վերաբերյալ հոդվածներ[6]։ Հետագայում թերթը փակվել է[4][5]։

2017 թվականի նոյեմբերին Ջեմիլ Աքսուն սոցիալական ցանցերում իր պոստերում «հանցագործության և հանցագործների փառաբանման» համար ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության կողմից Արդվին քաղաքում։ Մինչև այդ, հոկտեմբերի 24-ին[3] ձերբակալվել է նրա կինը՝ իրավապաշտպան և Ճնշվածների սոցիալիստական կուսակցության անդամ Նուրկան Վայչ Աքսուն։ 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ բանտում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո, Ջեմիլ Աքսուն կնոջ հետ ազատվել է բանտից[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսանցած է իրավապաշտպան Նուրկան Վայչ Աքսուի (Nurcan Vayiç Aksu) հետ[1], ունեն մեկ դուստր՝ Արևը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է, այդ թվում[3][6]՝

  • Cemil Aksu // Karadeniz’in Sol Köşesi: Hopa // Ugur Biryol, Communications Publications, 2012
  • Cemil Aksu, Meryem Özçep // Kimlikler, Çıkarlar, Siyasetler: Karadeniz Siyasetine Hopa’dan Bakmak

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]