Ջեկֆրուտ
| Ենթակատեգորիա | useful plant, դեղաբույսեր | |
|---|---|---|
| Կիրառությունը | պտուղ, դեղաբույսեր, ներկանյութեր, բանջարեղեն, Ներկատու բույսեր | |
| Միջազգային գիտական անվանում | Artocarpus heterophyllus | |
| Taxon rank | տեսակ | |
| Parent taxon | • թթազգիներ • Artocarpeae • Artocarpus | |
| This taxon is source of | jackfruit, jackfruit wood, Q124499890 | |
| Hardiness of plant | 10 | |
| Taxon range | Ֆուցզյան, Տիբեթի ինքնավար շրջան, Գուանդուն, Պրեզիդենտի Ժուսելինու, Մյանմա | |
| Taxon author citation | Lam. | |
Ջեկֆրուտ, լատիներեն՝ Artocarpus heterophyllus, կամ հնդկական հացատու ծառ, փայտային բույս է՝ Արտոկարպուս ցեղի տեսակ, որը պատկանում է թթենազգիների ընտանիքին և հացատու ծառի մերձավոր ազգականն է[1]։ Ջեքֆրուտի ծառը աճում է արևադարձային ցածրադիր վայրերին և լայնորեն մշակվում է աշխարհի արևադարձային շրջաններում, մասնավորապես Հարավային Ասիայից մինչև Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա[2][3][4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքֆրուտը մշտադալար ծառ է, որը հասնում է մինչև 20 մետր բարձրության։ Տերևները մուգ կանաչ են, կաշվե, օվալաձև, մինչև 22 սմ երկարությամբ, պսակը՝ խիտ։ Ծառը միատուն է։ Արական և իգական ծաղիկները աննկատ են, հավաքված են միասեռ ծաղկաբույլերի մեջ։ Արական ծաղիկները գտնվում են բարակ ճյուղերի վրա՝ հաճախ տերևների մեջ, իսկ իգականները ավելի խոշոր են և գտնվում են հաստ ու ամուր ծաղկակոթունների վրա, որոնք աճում են անմիջապես ծառի բնից (կաուլիֆլորիա), ստորին ճյուղերի հիմքում կամ նույնիսկ գետնից՝ ծառի ստորոտում։ Դա պայմանավորված է նրանով, որ ջեքֆրուտի ճյուղերը բավականին բարակ և փխրուն են, ուստի պտուղները ձևավորվում են այնտեղ, որտեղ բունը բավականաչափ ամուր է։ Ծաղիկները փոշոտվում են քամու և միջատների միջոցով, իսկ մշակության մեջ ջեքֆրուտը հաճախ փոշոտում են ձեռքով։ Պտուղները հասունանում են 3-8 ամսում։
Պտուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքֆրուտի պտուղները (համապտուղներ) ծառերի վրա աճող ամենամեծ ուտելի պտուղներն են, որը հասնում է մինչև 55 կգ (120 ֆունտ) քաշի, 90 սմ (35 դյույմ) երկարության և 50 սմ (20 դյույմ) տրամագծի[5][6]։ Հասուն ջեքֆրուտի ծառը տարեկան տալիս է մոտ 200 պտուղ, իսկ ավելի մեծ ծառերը՝ մինչև 500 պտուղ[5][7]։
Խիտ կեղևը ծածկված է բազմաթիվ կոնաձև ելուստներով։ Երիտասարդ պտուղները կանաչ են, իսկ հասունանալիս դառնում են կանաչավուն-դեղին կամ շագանակագույն-դեղին և թակելիս արձակում են խոռոչի ձայն (անհասները՝ խուլ)։ Պտուղը ներսում բաժանված է մեծ բաժինների, որոնք պարունակում են քաղցր դեղին միջուկ՝ կազմված հյութալի, սահուն թելերից։ Միջուկը շատ քաղցր է, համով հիշեցնում է սեխ, բայց շատ ավելի քաղցր։ Յուրաքանչյուր բաժնում գտնվում է մեկ երկարավուն, բաց շագանակագույն սերմ՝ 2–6 սմ երկարությամբ․ մեկ պտուղը կարող է պարունակել մինչև 500 սերմ։ Բույսի բոլոր մասերը՝ ներառյալ կեղևը, պարունակում են կպչուն լատեքս, ուստի պտուղը բաժանելիս խորհուրդ է տրվում ձեռքերը քսել արևածաղկի յուղով կամ օգտագործել ռետինե ձեռնոցներ[8]։ Չափից շատ հասունացած պտուղը շագանակագույն է դառնում և արագ փչանում, սակայն սառնարանում կարելի է պահել 1-2 ամիս։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքֆրուտի հայրենիքը համարվում են Հնդկաստանը (Արևելյան Գատներ) և Բանգլադեշը։ Ներկայումս այն առավել տարածված է Հարավարևելյան Ասիայում և Ֆիլիպիններում։ Տնկարկներ կան նաև Արևելյան Աֆրիկայում (Քենիա, Ուգանդա)։ Օվկիանիայի կղզիներում և Նոր Աշխարհի արևադարձային գոտիներում՝ բացի Բրազիլիայի հյուսիսից և Սուրինամից, ջեքֆրուտը համեմատաբար հազվադեպ է հանդիպում։ Հարավային Հնդկաստանում ջեքֆրուտը տարածվածությամբ համեմատելի է մանգոյի և բանանի հետ։ Տնկարկների մակերեսը գնահատվում է 26 000 հեկտար։ Շրի Լանկայում (4452 հա) այն հիմնականում աճեցնում են փայտանյութ ստանալու համար։ Լայնորեն մշակվում է նաև Թաիլանդում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքֆրուտը լայնորեն օգտագործվում է տեղական խոհանոցում՝ ինչպես հասած, այնպես էլ անհաս վիճակում։ Անհաս պտուղներն օգտագործվում են որպես բանջարեղեն․ միջուկը, որն ունի բավականին խիտ և չոր կառուցվածք ու բաց կրեմագույն է, տապակում և շոգեխաշում են։ Օրինակ՝ Ինդոնեզիայում հայտնի ազգային ուտեստ է գուդեգը՝ երիտասարդ ջեքֆրուտի միջուկը շոգեխաշված կոկոսի կաթի և համեմունքների հետ։ Հասուն պտուղների միջուկը՝ վառ դեղին և յուղալի, ուտում են թարմ վիճակում, պատրաստում են աղցաններ և աղանդերներ։ Ջեքֆրուտը շատ սննդարար է և պարունակում է մոտ 40 % ածխաջրեր (օսլա), ինչը ավելի շատ է, քան հացի մեջ, ինչի պատճառով Հնդկաստանում այն կոչվում է «աղքատների հաց»։ Սերմերը նույնպես սննդարար են․ պարունակում են 38 % ածխաջրեր, 6,6 % սպիտակուցներ և 0,4 % ճարպեր․ սովորաբար դրանք տապակում են և ուտում շագանակի նման։ Ջեքֆրուտի փայտը չի վնասվում տերմիտներից և սնկերից, և օգտագործվում է շինարարության, կահույքի ու երաժշտական գործիքների պատրաստման համար։
Ջեքֆրուտը Բանգլադեշի ազգային պտուղն է։
Որոշ մարդկանց մոտ պտղի օգտագործումից հետո կարող են զարգանալ ալերգիկ ռեակցիաներ՝ մինչև Կվինկեի այտուց։
Նախնական խմորման և տապակման ենթարկված ջեքֆրուտի սերմերը կարելի է օգտագործել որպես բնական բուրավետիչ՝ կակաոյի փոշին փոխարինելու համար, որով հաճախ ծածկում են կապուչինոյի կաթնային փրփուրը։
Արտադրանքի կազմում միջուկի պարունակությունը չի գերազանցում 40 %-ը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Экзотические фрукты: фото и названия, описание…». Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2016-03-06-ին.
- ↑ Love, Ken; Paull, Robert E (2011 թ․ հունիս). «Jackfruit» (PDF). College of Tropical Agriculture and Human Resources, University of Hawaii at Manoa.
- ↑ Boning, Charles R. (2006). Florida's Best Fruiting Plants:Native and Exotic Trees, Shrubs, and Vines. Sarasota, Florida: Pineapple Press, Inc. էջ 107.
- ↑ Elevitch, Craig R.; Manner, Harley I. (2006). «Artocarpus heterophyllus (Jackfruit)». In Elevitch, Craig R. (ed.). Traditional Trees of Pacific Islands: Their Culture, Environment, and Use. Permanent Agriculture Resources. էջ 112. ISBN 0-9702544-5-8.
- 1 2 «Jackfruit». hort.purdue.edu. Վերցված է 2026-01-13-ին.
- ↑ «Jackfruit – California Rare Fruit Growers, Inc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-01-13-ին.
- ↑ https://www.ctahr.hawaii.edu/oc/freepubs/pdf/f_n-19.pdf, Jackfruit.
{{cite web}}: External link in(օգնություն); Missing or empty|last=|title=(օգնություն); Missing or empty|url=(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Silver, Marc (2014-05-01). «Here's The Scoop On Jackfruit, A Ginormous Fruit To Feed The World». NPR (անգլերեն). Վերցված է 2026-01-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.hort.purdue.eduFruits of Warm Climates: Jackfruit and Related Species
- www.crfg.org California Rare Fruit Growers: Jackfruit Fruit Facts Արխիվացված է Հունվար 16, 2014 Wayback Machine-ի միջոցով:
- waynesword.palomar.edu Jackfruit (Artocarpus heterophyllus) Արխիվացված է Դեկտեմբեր 18, 2008 Wayback Machine-ի միջոցով: on Wayne’s Word
- thaifoodcast.com — How to Select and Prepare a Jackfruit
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկֆրուտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկֆրուտ» հոդվածին։ |
| ||||||||||||||