Ջբեյնա (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջբեյնա
մալթ.՝ Ġbejna
Առաջացման երկիրՄալթա Մալթա
ՏարածաշրջանԳոցո
Պաստերիզացումև՛ այո, և՛ ոչ

Ջբեյնա (մալթ.՝ Ġbejna, մալթ.՝ ġbejniet), մալթայական ավանդական պանրատեսակ, որը պատրաստվում է այծի կամ ոչխարի կաթից։ Այս պանրատեսակի տարածման շրջանը հիմնականում ընդգրկում է Գոցո կղզին։ «Ġbejna» անվանումը պահպանվում է Եվրոպական Միության կողմից։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պանրատեսակը պատրաստում են ինչպես պաստերիզացված, այնպես էլ չպաստերիզացված ոչխարի կամ այծի կաթից։ Պանիրը տեղադրում են հատուկ կաղապարների մեջ։ Այդ կաղապարները նախկինում պատրաստված են եղել շամբից. այսօր հիմնականում օգտագործում են պլաստիկե տարաներ։ Պանիրը տեղադրելուց հետո չորացնում են այն միջանցահովի պայմաններում։ Գոյություն ունի ջբեյնի երեք հիմնական տարատեսակ՝ թարմ (մալթ.՝ ġbejniet friski), չորացրած (մալթ.՝ ġbejniet moxxi) և սև պղպեղի (մալթ.՝ ġbejniet tal-bżar)։ Թարմ պանիրը պահպանվում է շիճուկի մեջ և համով ու կառուցվածքով շատ նման է իտալական մոցարելային։ Չորացրած պանիրը ունի թեթև կծվայնություն՝ մշկընկույզի նրբահամով։ Աղացած պղպեղի պանիրը հիմնականում պահպանվում է ձիթապտղի յուղի մեջ կամ հատուկ թթվաջրի մեջ։ Ինչքան երկար է մնում պանրատեսակը այդ հեղուկների մեջ, այնքան ավելի կծու ու բուրավետ է դառնում։

Մալթայի խոհանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջբեյնա պանիր մալթայան խոհանոցում օգտագործվում է որպես համային լրացում զանազան սոուսների պատրաստման մեջ։ Ավանդական կերակուրներից մեկը՝ «որբևայրու ապուրը» (մալթ.՝ soppa tal-armla) պատրաստվում է այս պանրի հավելումով։ Ջբեյնայից պատրաստում են նաև մալթայան հացի՝ հոբս բիզզէյթի (մալթ.՝ ħobż biż-żejt) խճողակներ։ Այս պանիրը հաճախակի մատուցում են սպագետտիի հետ։ Օգտագործվում են պիցցայի պատրաստման մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berlitz: Malta Pocket Guide. Berlitz. ISBN 9781780047805
  • Մալթան և մալթացիները։ Ինչի մասին են լռում ուղեցույցները։ Բասկինա Ա. ISBN 9785386065065

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]