Ջա կենդանաբանական արգելոց
Ջա կենդանաբանական արգելոց | |
---|---|
Կարգավիճակ | արգելոց |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ |
https://whc.unesco.org/en/list/407 |
Ջա կենդանաբանական արգելոց (անգլ.՝ Dja Faunal Reserve, ֆր.՝ Réserve de faune du Dja), արգելոց Կամերունում, ստեղծվել է 1950 թվականին։ Արգելոցի մեծ մասը գտնվում է Կամերունի արևելյան հատվածում և միայն հարավ-արևելյան եզրն է մտնում հարավային և կենտրոնական Կամերունի շրջաններում [1]։ 1981 թվականից արգելոցը ընդգրկվել է կենսոլորտի համաշխարհային արգելոցների ցանցում։ 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2] Ջա գետի ջրերը եզերում են արգելոցի հարավային, արևմտյան և հյուսիսային սահմանները՝ հանդիսանալով բնական սահման։ Արգելոցը զբաղեցնում է 5260 կմ2 ընդհանուր տարածք[3]։
Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջա կենդանաբանական արգելոցը Աֆրիկայի հասարակածային անտառի խոշոր զանգված է։ Այստեղ ապրում և աճում են հսկայական քանակությամբ կենսաբանական տեսակներ։ Ընդհանուր առմամբ արգելոցի տարածքում գրանցված են 1500-ից ավելի բուսատեսակներ, 107 տեսակի կաթնասուններ (որոնցից 5-ը գտնվում է անհետացման եզրին) և ավելի քան 320 թռչնատեսակներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Reserva de Fauna de Dja y Reservas Forestales de Boumba-Bek y Nki(իսպ.)
- ↑ Dja Faunal Reserve(անգլ.)
- ↑ «Dja Faunal Reserve»։ UNESCO։ Վերցված է 2016-11-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фаунистический резерват Джа (1987) на сайте UNESCO World Heritage Centre
|