Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավշանիանի (վրաց.՝ ჯავშანიანი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսի շրջանում[2]։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 620 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Բոլնիսից հեռու է 11 կմ, Բոլնիս գետի հովտում, մրգատու այգիների մեջ[3]։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 476 մարդ[1]։
Նախկինում ունեցել է Աբդալու, Աբդալո անվանումը և գտնվել է Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում։ 1907 թվականին գյուղն ուներ 200 ադրբեջանցի բնակիչ, 1920-ական թվականներին՝ 250։
Գյուղի բնակչությունը զբաղվում էր խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ։
- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 (վրաց.)
- ↑ Վրաստանի վարչատարածքային բաժանում Archived 2013-09-19 at the Wayback Machine. (վրաց.)
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 6 — 992 էջ։