Ջավախքի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավախքի դրոշ
ՕգտագործումԱզգային դրոշ
Հարաբերություն3:2
Ընդունված է2010 սեպտեմբեր

Ջավախքի դրոշ (վրաց.՝ ჯავახქის დროშა), Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի կամզի մեջ մտնող հայկական Ջավախք տարածաշրջանի ոչ պաշտոնական դրոշը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2006 թվականի հոկտեմբերից վիրտուալ տիրույթում Ջավախքի խորհրդանիշներ ստեղծելու բուռն քննարկումներ էին ընթանում։ 2010 թվականի սեպտեմբեիրն Ջավախքի տեղեկատվական ցանց կազմակերպությունը հրապարակեց Ջավախքի դրոշը, ինչպես նաև զինանշանը, օրհներգը, որոնք կազմվել են այդ կազմակերպության հարթակում ընթացած քննարկումների արդյունքում[1]։

Ջավախքի տեղեկատվական ցանցի ներկայացուցիչ Վահագն Տեր-Միքայելյանի խոսքով, նախկինում «...Ջավախքին առանձնապես դրոշ պետք չէր, քանի որ Ջավախքի հայեցի կեցությունը արդեն իսկ դրոշ էր. հայ երեխաները գնում էին հայկական դպրոցներ հայաբնակ գյուղերում ու քաղաքներում։ Այս վիճակը տասնամյակներ շարունակ Ջավախքի շուրջ հայկական եւ վրացական շահերի բալանսի արդյունք էր, ու հրատապ փոփոխությունների կարիք չէր զգում»։ Սակայն, ըստ Տեր-Միքայելյանի, վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և առաջացել է Ջավախքի ինքնությունը սահմանող խորհրդանիշերի անհրաժեշտությունը, քանի որ «Վրաստանը հստակ բռնել է հայության ասիմիլացիայի ու դուրս մղման ուղին։ Միաժամանակ Անդրկովկասում անշեղորեն աճում է Թուրքիայի կշիռը, որը Ջավախք-Բորչալուի վրայով ցամաքային «միջանցք» է կառուցում դեպի Ադրբեջան»[1]։

Վահագն Տեր-Միքայելյաի խոսքով, Ջավախքի դրոշի նախատիպ է ծառայել Հայաստանի դրոշը և հայկական խաչքարի ուրվագիծը` ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը։ Քարը ընտրված է որպես Ջավախքի էության խորհրդանիշ այն պատճառով, որ, ըստ Տեր-Միքայելյանի, Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օրաններից է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]