Ջավադ Ֆորուգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավադ Ֆորուգի
Shooting at the 2020 Summer Olympics – Men's 10 metre air pistol (4).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝Flag of Iran.svg Իրան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 1979(1979-09-11)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Դեհլորան[2]

Ջավադ Ֆորուգի (պարսկերեն՝ جواد فروغی, սեպտեմբերի 11, 1979(1979-09-11)[1], Դեհլորան[2]), պարսիկ հրաձիգ (ծնված ԴեհլորանումՏոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3]։

2021 թվականի հուլիսի 24-ին Ֆորուգին Օլիմպիական խաղերում մասնակցել է օդամղիչ ատրճանակի հրաձգության 10-մետրանոց մրցումներին, հասել եզրափակիչ՝ 580 միավորով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Եզրափակչում նա առաջատար է եղել մրցումների առաջին փուլում՝ վաստակելով 101,0 միավոր և փոքր -ինչ առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող չինացի հրաձիգ Պան Վեյից (99,7 միավոր)։ Մրցույթի 2-րդ փուլում Ֆորուգին շարունակել է առաջատարը լինել հրաձգության բոլոր սեանսներում՝ զբաղեցնելով առաջին տեղը ու նվաճելով ոսկե մեդալ և առաջ անցնելով արծաթե մեդալակիր սերբ Դամիր Միկեցից։ Ֆորուգին վաստակել է 244,8 միավոր և սահմանել օլիմպիական նոր ռեկորդ[4]։

Նրա մեդալը դարձել է հրաձգության համար Իրանի առաջին մեդալը Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ 41 տարեկանում Ֆորուգին դարձել է Իրանի օլիմպիական հավաքականի պատմության ամենատարեց մեդալակիրը՝ գերազանցելով Մահմուդ Նամջուին, ով բրոնզե մեդալը է նվաճել 38 տարեկան հասակում Մելբուռնի Օլիմպիական խաղերում 1956 թվականին[5]։

Ֆորուգին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բժիշկ է, 2012-2013 թվականներին Սիրիայում ծառայել է կորպուսի բժշկական ծառայության կազմում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.issf-sports.org/athletes/athlete.ashx?personissfid=SHIRIM1109197901
  2. 2,0 2,1 2,2 Olympedia — 2006.
  3. «Profile - Tokyo 2020 Olympics»։ olympic.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին։ Վերցված է 2021-08-12 
  4. «Shooting - Final Results»։ Olympics.com։ Արխիվացված է օրիգինալից 24 July 2021-ին։ Վերցված է 24 July 2021 
  5. «Shooter Foroughi wins Iran’s first gold at Tokyo 2020»։ Tehrantimes.com։ Վերցված է 25 July 2021 
  6. «Tokyo Olympics: IRGC member wins Iran’s first gold, dedicates medal to Khamenei»։ Al Arabiya English (անգլերեն)։ 2021-07-24։ Վերցված է 2021-07-24