Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը
գերմ.՝ Jasper und das Limonadenkomplott
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
ՌեժիսորEckart Fingberg?[1] և Kay Delventhal?[1]
ՍցենարիստJohn Chambers? և Eckart Fingberg?
ԽմբագիրReiko Pfeiffer?
Երկիր Գերմանիա և  Ֆրանսիա[2]
Թվականհոկտեմբերի 2, 2008 և օգոստոսի 13, 2009[3]
Բյուջե8 000 000 €

Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը (գերմ.՝ Jasper und das Limonadenkomplott, անգլ.՝ Jasper: Journey to the End of the World), 2008 թվականին նկարահանված լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է «Toons'N'Tales» ստուդիայում։ Գերմանիայում պրեմիերան կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Ջասպերն ապրում էր Հարավային բևեռում. դա իր ծննդավայրն էր, նրա ծնողների և ընկերների տունը։ Բայց մուլտֆիլմի հերոսը չէր կարողանում նստել իր տեղում, քանի որ նրան միշտ ձգում էր իր երազանքը, իսկ նրա երազանքը էր գնալ հեռավոր և իրեն անհայտ երկրները։ Բոլորը նրան ծաղրում էին, բայց, չնայած դրան պինգվինը հավատում էր, որ իր երազանքը կկատարվի։

Եվ մի անգամ ճակատագիրը տալիս է նրան այդ հնարավորությունը։ նա ծանոթանում է թութակ Կակապոյի հետ, որը ապրում էր հարավային կողմերում, և Ջասպերը որոշում է գնալ և տեսնել իրեն անծանոթ աշխարհը։ Իր եղբայր Ջունիորի հետ միասին նրանք հայտնվում են նավի վրա, որտեղ, ինչպես շուտով պարզվում է, ղեկավարում է չար բժիշկ Բլոկը, որը մեծ սիրում էր փորձություններ անել` հանուն հարստություն և զորություն ստանալու։ Կապիտանի դստեր` Էմմայի հետ միասին հերոսները կարողանում են հաղթել չար բժիշկին, և Ջասպերը կարողանում է ցույց տալ մյուսներին, թե ինչպիսին է իրականում աշխարհը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ` Էկարտ Ֆինգբերգ, Քեյ Դելվենդալ
  • Պրոդյուսերներ` Սունիտա Սթրաք, Մարկ Դրամի, Ռոշ Լեներ
  • Սցենարի հեղինակ` Ջոն Չեմբերս, Էրակտ Ֆինգբերգ, Մայքլ Մադել, Մարտին Կուադեն
  • Դերերը հնչյունավորել են` Մալտե Արկոնա, Ռուֆուս Բեկ
  • Կոմպոզիտոր` Ֆլորիան Տեսլոֆ

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]