Ջասթիս Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթիս Սմիթ
անգլ.՝ Justice Smith
Ծնվել էօգոստոսի 9, 1995(1995-08-09)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունOrange County School of the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

Ջասթիս Էլիո Սմիթ (անգլ.՝ Justice Elio Smith, օգոստոսի 9, 1995(1995-08-09)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» (2018) ֆիլմում Ֆրանկլին Ուեբի դերով, ինչպես նաև Նեթֆլիքսի «Թրծաթողանք» սերիալում (2016-2017) Եզեկիելի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում[2]։ Հայրն աֆրոամերիկացի է, մայրը՝ ֆրանսիական և կանադական արմատներով իտալուհի։ Տան 9 երեխաներից 5-րդն է[3]։ 2013 թվականին ավարտել է Օրինջ շրջանի արվեստի դպրոցը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Սմիթը հայտնվել է «Nickelodeon»-ի «Սարսափելի ընտանիք» սուպերհերոսական սերիալի երկու դրվագներում՝ կատարելով Անգուսի դերը[4]։ 2015 թվականին «Թղթե քաղաքներ» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր՝ կերտելով Մարկուս «Ռադար» Լինքոլնի կերպարը[4][5]։

2016 թվականին Նեթֆլիքսի «Թրծաթողանք» երաժշտական դրամայում Սմիթը խաղացել է գլխավոր դեր՝ կերտելով Եզեկիել Ֆիգուերոյի կերպարը։ Շոուն մեկնարկել է 2016 թվականի օգոստոսին և ավարտվել 2017 թվականի ապրիլին՝ առաջին եթերաշրջանից հետո[6]։

Սմիթը Լուկաս Հեջեսի հետ գլխավոր դեր է խաղացել 2017 թվականի հունվարի 30-ից մարտի 4-ը Նյու Յորքի Լյուսիլ Լորթել թատրոնում մեկնարկած «Յեն» պիեսի ներկայացման օֆֆ-բրոդվեյ հատվածում[7]։

2018 թվականի փետրվարին «Ուրվական» ֆիլմում խաղացել է Ջասթինի դերը, որը գլխավոր հերուսուհու սիրեցյալն էր[8]։ Նույն տարվա հունիսին նա հայտնվել է «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» բլոկբասթերում՝ խաղալով Ֆրանկլին Ուեբի դերը[9]։

Սմիթը 2019 թվականին նկարահանվել է «Pokémon Detective Pikachu» բլոկբաստերում, որը կենդանի մարտաֆիլմ է։ Այն հիմնված է համանուն տեսախաղի վրա[10]։ 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Ջասթիսը «Բոլոր ուրախ վայրերը» ֆիլմում Մարի Էլ Ֆենինգի հետ պետք է խաղա գլխավոր դերը։ Ֆիլմը հիմնված է Ջենիֆեր Նիվենի «Դու մեղավոր չես» վեպի վրա[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսին Սմիթը քամինգ աութ է կատարել որպես քվիր։ Հարաբերությունների մեջ է դերասան Նիկոլաս Էշի հետ[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Trigger Finger երիտասարդ դպրոցական
2015 «Թղթե քաղաքներ» Paper Towns Մարկուս «Ռադար» Լինքոլն
2018 «Ուրվական» Every Day Ջասթին
«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» Jurassic World: Fallen Kingdom Ֆրանկլին Ուեբ
2019 «Պոկեմոն․ Դետեկտիվ Պիկաչու» Pokémon: Detective Pikachu Թիմ Գուդման
2020 «Բոլոր ուրախ վայրերը» All the Bright Places Թեոդոր Ֆինչ Նախնական արտադրություն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2014-2015 «Սարսափելի ընտանիք» The Thundermans Անգուս 2 դրվագ
2016-2017 «Թրծաթողանք» The Get Down Եզեկիել Ֆիգուերո Հաստատուն դեր, 11 դրվագ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Հեղինակ Հարթակ Ծանոթագրություն
2017 «Յեն» Yen Բոբբի Աննա Ջորդան Լյուսիլ Լորտել թատրոն Օֆֆ-բրոդվեյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Justice Elio Smith». FamilySearch.org (անգլերեն).
  3. Ortved, John (5 июня 2016). «Justice Smith». Interview (անգլերեն).
  4. 4,0 4,1 Ramos, Dino-Ray (24 июля 2015). «Who Plays Radar In 'Paper Towns'? Justice Smith Is A Rising Star With A Killer Next Role». Bustle (անգլերեն).
  5. Sneider, Jeff (9 октября 2014). «John Green's 'Paper Towns' Adding Austin Abrams, Halston Sage, Justice Smith (Exclusive)». TheWrap (անգլերեն).
  6. Friedlander, Whitney (9 апреля 2015). «Baz Luhrmann's Netflix Series Finds Its Leads». Variety (անգլերեն).
  7. Brantley, Ben (31 января 2017). «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction». The New York Times (անգլերեն).
  8. N'Duka, Amanda (7 июля 2017). «Maria Bello, Debby Ryan, 'Spider-Man: Homecoming's Jacob Batalon & More Join 'Every Day' From MGM». Deadline.com (անգլերեն).
  9. Kit, Borys (1 декабря 2016). «'Jurassic World 2' Casts 'Get Down' Star Justice Smith (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն).
  10. Kroll, Justin (16 ноября 2017). «'Get Down' Star Justice Smith Lands Lead in Live-Action 'Pokemon' Movie for Legendary (EXCLUSIVE)». Variety (անգլերեն).
  11. Hipes, Patrick (23 июля 2018). «'All The Bright Places' Movie Ramps Up With Justice Smith To Star With Elle Fanning, Brett Haley Directing». Deadline.com (անգլերեն).
  12. Tangcay, Jazz (2020 թ․ հունիսի 6). «Justice Smith Comes Out as Queer, Voices Support for Black Queer and Trans Lives». Variety (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթիս Սմիթ» հոդվածին։