Ջասթին Չեմբերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջասթին Չեմբերս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1970(1970-07-11) (50 տարեկան)
ԾննդավայրՍփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և հնչյունավորող
Justin Chambers Վիքիպահեստում

Ջասթին Չեմբերս (անգլ.՝ Justin Chambers հուլիսի 11, 1970(1970-07-11), Սփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել, որը առավել հայտնի է «Գրեյի անատոմիա» երկարատև հեռուստասերիալում խաղացած Ալեքս Կարևի դերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմբերսը մոդելի իր կարիերան սկսել է Փարիզում։ Նա Եվրոպայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում աշխատել է Քելվին Քլայնի, Ջորջիո Արմանիի և Դոլչե և Գաբանայի համար[1]։ Այն բանից հետո, երբ որոշել է սկսել իր դերասանական կարիերան, Չեմբերսը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ HB Studios-ում չորս տարի սովորել է դերասանական վարպետություն։

1995 թվականին, ինչպես նաև շատ ուրիշ մոդելներ, Չեմբերսը իր դեբյուտային դերը կատարել է «Այլ աշխարհ» ցերեկային սերիալում։ Նա շուտով հեռացվել է սերիալից և դրանից հետո փորձել է իր կարիերան կառուցել փրայմ թրայմ սերիալներում։ Նա հայտնվել է մի քանի սերիալներում, իսկ 1998 թվականին «Քառանկյուն» փրայմ թրայմ հեռուստասերիալում ստացել է կանոնավոր դեր՝ փորձելով ստեղծել «Դալլաս» սերիալի նոր տարբերակը, որը փակվել է երկու էպիզոդից հետո։ Հաջորդ տարում նա առաջնաելույթ է ունեցել մեծ էկրանում՝ «Ազատության բարձունքները» ֆիլմում, որից հետո նկարահանվել է «Հարսանեկան իրարանցում» ռոմանտիկ կատակերգությունում՝ որպես Ջենիֆեր Լոպեսի ամուսին, որի հաջողությունից հետո նա խաղացել է «Հրացանակիրը» և «Կենդանակերպ» ֆիլմերի գլխավոր դերերում[1]։

2005 թվականին Շոնդա Ռայմսը Չեմբերսին ընդունել է իր «Գրեյի անատոմիա» սերիալում, որը հանկարծակի բավականին մեծ հաջողության է հասել և արդյունքում դարձել է տասնամյակի ամենաքննարկվող և վարկանիշային հեռուստանախագծերից մեկը։ 2007 թվականին նա այլ դերասանների հետ արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակի՝ դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար[2]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասթին Չեմբերսը ծնվել է Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Հայրը եղել է շերիֆի տեղակալ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[3]։ 1993 թվականին ամուսնացել է իր մոդելային գործակալության գործընկեր Քեյշի հետ։ Զույգը ունեցել է չորս երեխա՝ Իզաբելլան, Մայա և Կայլա երկվորյակները, Եվան և Ջեքսոնը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1999 Ազատության բարձունքները Liberty Heights Թրեյ
2001 Հարսանեկան իրարանցում The Wedding Planner Մասիմո
2001 Հրացանակիրը The Musketeer Դ'Արտանյան
2002 Լեո Leo Ռայան Էյմս
2005 Հարավային գեղեցկուհիները Southern Belles Ռեթ Բաթլեր
2005 Կենդանակերպ The Zodiac Տեսուչ Մեթ Փերիշ
2008 Բարի գալուստ Լեյքվյու Lakeview Terrace Դոնի Իտոն
2013 Կոտրված քաղաքը Broken City Ռայան
2013 Արդարության Լիգա: Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս Justice League: The Flashpoint Paradox Բարի Ալեն Հնչյունավորող, Direct-to-video

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1995 Այլ աշխարհ Another World Նիկոլաս Հադսոն # 1 Ցերեկային սերիալ
1996 Կրակե բերք Harvest of Fire Ջորջ Հեռուստաֆիլմ
1996 Սվիֆթի արդարադատությունը Swift Justice Ռիկ Էպիզոդ 1
1997 Ռոուզ Հիլ Rose Hill Քոուլ Քլեյբորն Հեռուստաֆիլմ
1998 Չորս անկյուն Four Corners Քալեբ Հեսկել Կանոնավոր դեր, որը փակվել է երկու էպիզոդից հետո
1999 Սիրո ժամանակը Seasons of Love Մեծահասակ Հոքինգ Հեռուստաֆիլմ
2002 Հիստերիկ կուրություն Hysterical Blindness Ռիկ Հեռուստաֆիլմ
2003 Դետեկտիվ Ռաշ Cold Case Крис Лэссинг Էպիզոդ 3
2004 Գաղտնի ծառայություն The Secret Service Չարլզ Բրոդի Պիլոտային սերիա
2005- 2019 Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Ալեքս Կարև Կանոնավոր դեր

2007 թվական - ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ՝ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար
2007 թվական - «Ուղեկից» մրցանակ՝ դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար
2005 թվական - Teen Choice Award մրցանակ՝ տարվա առաջընթաց
2006-2008 թվականներ - ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ՝ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար

2009 Մանավոր պրակտիկա Private Practice Алекс Карев Էպիզոդ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Justin Chambers- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին։ Վերցված է 2013-07-28 
  2. «Awards for Justin Chambers»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-03-ին։ Վերցված է 2013-07-28 
  3. Justin Chambers Biography (1970-)