Ռոզա Ջանջուտովա
| Ծնվել է | հունիսի 20, 1906 |
|---|---|
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 25, 1988 (82 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1928) |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1959) և պրոֆեսոր (1963) |
| Աշխատավայր | Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Ռոզա Սահակի Ջանջուտովա (հունիսի 20, 1906, Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուրորտաբան-ֆիզիոթերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1963)։ Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Ջանջուտովան ծնվել է 1906 թվականին Բաքվում։ 1928 թվականին ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1937-1940 թվականներին եղել է Բաքվի Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է Բաքվի տարհանման հոսպիտալի պետ, այնուհետև՝ Նախարարների խորհրդի պետպլանի առողջապահության բաժնի վարիչ, 1953-1988 թվականներին աշխատել է Երևանի կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-1984 թվականներին, միաժամանակ եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ամբիոնի հիմնադիր-վարիչ, 1985-1988 թվականներին՝ գիտական խորհրդատու։ 1961-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, 1963-1988 թվականներին՝ ՀԽՍՀ կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների գիտական ընկերության նախագահ։
Աշխատանքները վերաբերում են նավթագործների մասնագիտական հիվանդությունների բացահայտման և կանխարգելման հարցերին։ Ուսումնասիրել է Ադրբեջանի և Հայաստանի բնական բուժիչ գործոնները, նպաստել Հայաստանում կուրորտաբանական գործի կազմակերպմանը[1][2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջրաբուժությունը և նրա կիրառման եղանակները, Երևան։ Հայաստան, 1972։
- «Դիլիջան» առողջարանը, Երևան։ Հայաստան, 1978, (համահեղինակ)։
- Արշակ Հակոբյան, Երևան։ Հայաստան, 1988, (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- Հունիսի 20 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1988 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ կուրորտաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիոթերապևտներ