Jump to content

Ջաննի Բերենգո Գարդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաննի Բերենգո Գարդին
իտալ.՝ Gianni Berengo Gardin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1930(1930-10-10)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտա Մարգերիտա Լիգուրե, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էօգոստոսի 6, 2025(2025-08-06)[4] (94 տարեկան)
Մահվան վայրՋենովա, Իտալիա
ԳերեզմանԿամպո Վերանո
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Gianni Berengo Gardin Վիքիպահեստում

Ջաննի Բերենգո Գարդին (իտալ.՝ Gianni Berengo Gardin, հոկտեմբերի 10, 1930(1930-10-10)[1][2][3][…], Սանտա Մարգերիտա Լիգուրե, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա - օգոստոսի 6, 2025(2025-08-06)[4], Ջենովա, Իտալիա), իտալացի լուսանկարիչ, որը կենտրանացած է եղել ռեպորտաժների և խմբագրական աշխատանքի վրա։ Իր լուսանկարիչ գործունեության ընթացքում զբաղվել է նաև գրքերի նկարազարդմամբ և գովազդով։ Նրան անվանել են «Անկասկած, 20-րդ դարի երկրորդ կեսի Իտալիայի ամենակարևոր լուսանկարիչը»[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Բերենգո Գարդին ծնվել է Սանտա Մարգերիտա Լիգուրե կոմունաում, 1930 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ապրել է Շվեյցարիայում, Հռոմում, Փարիզում և Վենետիկում։ 1954 թվականից սկսել է զբաղվել սիրողական լուսանկարչությամբ։ Նույն թվականին «Իլ Մոնդո» ամսագրում լույս են տեսել նրա առաջին լուսանկարները։ Լուսանկարչական հմտությունները նա ձեռք է բերել Փարիզում անցկացրած երկու տարիների ընթացքում՝ աշխատելով այլ լուսանկարիչների հետ։

Նա նաև համագործակցել է իտալական և միջազգային այնպիսի խոշոր հրատարակությունների հետ, ինչպիսիք են «Domus»-ը, «Epoca»-ն, «Le Figaro»-ն, «L'Espresso»-ն, «Time»-ը և «Stern (ամսագիր)|Stern»-ը։ Նրա առօրյա կյանքի, բնապատկերների և ճարտարապետական կառույցների սև-սպիտակ լուսանկարները նրան բերել են միջազգային ճանաչում և դարձել նրա առևտրային հաջողության գրավականը։ Բերենգո Գարդինը մեծ թվով գովազդային լուսանկարների հեղինակ է։ Մասնավորապես, նա աշխատել է «Պրոկտեր Էնդ Գեմբլի» և «Օլիվեթե» ընկերությունների համար։

Բերենգո Գարդինի աշխատանքների ցուցահանդեսները անցկացվել են աշխարհի ամենահեղինակավոր սրահներում, մասնավորապես՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ռոչեստերի Ջորջ Իստմենի տանը, Ֆրանսիայի ազգային գրադարանում և այլուր։ 1991 թվականին նրա աշխատանքների մեծ հետահայաց ցուցահանդես է անցկացվել Լոզանի «Մյուզե դե Լ’Էլիզե» թանգարանում, իսկ 1994 թվականին նրա աշխատանքները ներառվել են Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կայացած իտալական արվեստի ցուցահանդեսում։

Ջաննի Բերենգո Գարդինը հրատարակել է 210 լուսանկարչական ալբոմ։ 1990 թվականին լույս է տեսել նրա լուսանկարների մեծ անթոլոգիան՝ «Gianni Berengo Gardin Fotografo» վերնագրով։

2008 թվականին Բերենգո Գարդինը արժանացել է «Լյուսի» մրցանակի՝ «որպես իր ամբողջ կյանքը լուսանկարչական արվեստին նվիրած» անձ, իսկ 2009 թվականին նա դարձել է Միլանի համալսարանի պատվավոր դոկտոր։

Ջաննի Բերենգո Գարդին մահացել է 2025 թվականի օգոստոսի 6-ին՝ 94 տարեկան հասակում[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 https://www.corriere.it/cultura/25_agosto_07/morto-gianni-berengo-gardin-maestro-reportage-8dddbfa6-738c-11f0-aa37-7fbc200bc1f4.shtml
  5. https://www.leica-oskar-barnack-award.com/en/winners/winner-1995-gianni-berengo-gardin.html
  6. Hans-Michael Koetzle, "Gianni Berengo Gardin"; in Photographers A–Z (Cologne: Taschen, 2011; ISBN 978-3-8365-1109-4), p.34.
  7. «Morto Gianni Berengo Gardin, il maestro dei reportage: «Ritoccare le foto è inammissibile, pretendo di vedere quello che ha visto il fotografo»». Corriere della Sera (իտալերեն). 2025 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «È morto a 94 anni il fotografo Gianni Berengo Gardin». Giornale di Brescia (իտալերեն). 2025 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 7-ին.
  • Gianni Berengo Gardin, Contrasto DUE, Roma (2005), ISBN 8889032650 (իտա․)
  • Gianni Berengo Gardin, Photographer. In conversation with Goffredo Fofi and Frank Horvat. Thames and Hudson (2005), ISBN 9780500543122 (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Բերենգո Գարդին» հոդվածին։