Ջանլուկա Պալյուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջանլուկա Պալյուկա
իտալ.՝ Gianluca Pagliuca
Gianluca Pagliuca.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Մականուն Il Muro[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1966(1966-12-18)[2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Բոլոնիա, Իտալիա
Հասակ 190 սանտիմետր[4]
Քաշ 87 կիլոգրամ[4]
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Բոլոնիա
Պատանեկան կարիերա
Իտալիա Պոլիսպորտիվա Չերետոլեզե
1984—1986թթ․ Իտալիա Բոլոնիա
1986—1987թթ․ Իտալիա Սամպդորիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987—1994թթ․ Իտալիա Սամպդորիա 198 (−211)
1994—1999թթ․ Իտալիա Ինտերնացիոնալե 165 (−166)
1999—2006թթ․ Իտալիա Բոլոնիա 248 (−310)
2006—2007թթ․ Իտալիա Ասկոլի 23 (−38)
1987—2007թթ․ Ընդամենը 592 (-654)
Ազգային հավաքական
1987—1989թթ․ Իտալիա Իտալիա (Մ 21) 1 (−1)
1996թ․ Իտալիա Իտալիա (օլիմպ.) 3 (−5)
1990—1998թթ․ Իտալիա Իտալիա 39 (−27)
Մարզչական կարիերա
2017—մ․ժ․ Իտալիա Բոլոնիա մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջանլուկա Պալյուկա (իտալ.՝ Gianluca Pagliuca,դեկտեմբերի 18, 1966(1966-12-18)[2][3], Բոլոնիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ (դարպասապահ) և մարզիչ։ Հանդես է եկել Իտալիայի հավաքականի կազմում։ 1990, 1994 և 1998 թվականների միջազգային առաջնությունների եզրափակիչ փուլերի մասնակից։ Բազում մարզիչների կարծիքով Պալյուկան իր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկն է[5][6][7]։ Ինչպես նաև նրան համարում են իտալական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկը[8][9][10]։ Ներկա ժամանակում Ջանլուկան հանդիսանում է «Բոլոնիայի» երիտասարդական թիմի մարզիչը[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալյուկան ֆուտբոլով սկսեց զբաղվել իր հարազատ քաղաքում, 18 տարեկանում հայտնվելով «Բոլոնիայի» երիտասարդական թիմում։ Մի երիտասարդական առաջնության ժամանակ իրեն նկատեցին «Սամպդորիայի» ներկայացուցիչները, որը հանդես էր գալիս Սերիա Ա-ում, այդպես Ջանլուկան որոշում կայացրեց տեղափոխվել «Սամպդորիա»։

Առաջին մրցաշրջանը նա անցկացրեց եիտասարդական թիմում, որից հետո գլխավոր մարզիչ Վույադին Բոշկովն որոշում կայացրեց 21-ամյա դարպասապահին վստահել տեղը մեկնարկային կազմում։ Այս ժամանակահատվածում ջենովական ակումբը ապրում էր իր պատմության լավագույն ժամանակները․ նրանք տիրացան առաջնության ոսկուն, Իտալիայի և Գավաթակիրների գավաթին ինչպես նաև հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Չնայած Պալյուկայի հիանալի խաղին, մրցաշարի որոշիչ խաղում Սամպդորիան նվազագույն հաշվով զիջեց «Բարսելոնային»։ Յոթ տարվա ընթացքում Ջանլուկան մնաց թիմի հիմնական անփոխարինելի դարպասապահը ինչպես նաև թիմի առաջատարներից մեկը։

1994 թվականին Պալյուկան տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (որն այդ ժամանակ անկում էր ապրում), իր տեղափոխությունը բացատրելով նոր մարտահրավերների անհրաժեշտությամբ։ Ակումբի նախագահ՝ Մասիմո Մորատտիի նախաձեռնությամբ ակումբ եկան նաև այլ աստղային խաղացողներ, որոնք օգնեցին ներաձուրիներին հաղթել առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի գավաթը։ Պալյուկային մոտակա ժամանակում հաջողվեց դառնալ թիմի ավագ։

1999 թվականին Ջանլուկան վերադարձավ հարազատ քաղաք, պայմանագիր կնքելով «Բոլոնիայի» հետ, որտեղ նա յոթ տարի հանդես էր գալիս իր դիրքի համար լինելով անփախարինելի։ 2004-2005 մրցաշրջանի արդյունքերով «կարմրա-կապտավունները» վտարվեցին Սերիա Բ, ինչը ստիպեց դարպասապահին փոխել ակումբային գրանցումը։ 40 տարեկան հասակում նա մի մրցաշրջան անցկացրեց Ասկոլիի կազմում (որը նույնպես վտարվեց Սերիա Բ), որից հետո որոշում կայացրեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

2008 թվականին «Յուվենտուսը» դիտարկում էր 41-ամյա Պալյուկային՝ մեջքի վնասվածք ստացաց Ջանլուիջի Բուֆֆոնին փոխարինելու տարբերակը, սակայն այդ տեղափոխությունը տեղի չունեցավ[12]։

Հենց Պալյուկային էր երկար ժամանակ պատկանում Սերիա Ա-ում որպես դարպասապահ ամենաշատ անցկացրաց խաղերի թվով ռեկորդը (592 հանդիպում)[13]։ Հիմա այդ ռեկորդը պատկանում է Ջանլուիջի Բուֆֆոնին։ Պալյուկան նաև եղել էր Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում հետ մղած 11-մետրանոցների քանակով միանձնյա առաջատարը (24 հետ մղած հարված), սակայն 2020 թվականին այդ ռեկորդը իրենով արեց Սամիր Հանդանովիչը[14]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի հավաքականի կազմում Պալյուկան իր դեբյուտը նշեց 1991 թվականի հունիս 16-ին ԽՍՀՄ հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ, սակայն մինչ իր դեբյուտը նա տնային աշխարհի առաջնության ժամանակ կատարում էր երրորդ դարպասապահի դերը։

Վալտեր Ձենգայի՝ հավաքականից հեռանալուց հետո Ջանլուկան դարձավ թիմի հիմնական դարպասապահը, այս կարգավիճակում էլ մեկնեց 1994 թվականի Աշխարհի առաջնությանը։ Խմբային փուլի երկրորդ տուրի Նորվեգիայի հավաքականի դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում Պալյուկան հեռացվեց խաղադաշտից, դառնալով առաջին դարպասապահը ով հեռացվեց խաղադաշտից միջազգային առաջնությունների եզրաջակիչ փուլերում։ 1/4 եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Պալյուկան վերադարձավ խաղադաշտ։ Եզրափակիչ՝ Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Պալյուկան հետ մղեց Մարսիո Սանտոսի հարվածը, սակայն դա բավական չեղավ բաղձալի գավաթին տիրանալու համար, և թիմը զբաղեցրեց միայն երկրորդ հորիզոնականը։

1996 թվականի եվրոպայի առաջնությունը Պալյուկան բաց թողեց վնասվածքի պատճառով։ 1997 թվականի հոկտեմբերի 29-ին որակավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Ջանլուկան վնասվածք ստացավ, ինչի շնորհիվ հավաքականում կարողացավ իր դեբյուտը նշել Ջանլուիջի Բուֆֆոնը։ 1998 թվականի ֆրանսիական մունդիալի ժամանակ Պալյուկան ուղևորվեց հիմնական դարպասապահի կարգավիճակով, մրցաշարում էլ խաղաց բոլոր հինգ հանդիպումներում։ 1/4 եզրափակչում չնայած Ջանլուկայի՝ Բիքսեն Լիզարազյուի հարվածը հետ մղելուն, իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին ֆրանսիացիներին։ Այս աշխարհի առաջնության ավարտից հետո Ջանլուկան ավարտեց իր կարիերան Իտալիայի հավաքականում։

Խաղային կարիերայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով խաղացողի կարիերան ավարտելուց հետո՝ Պալյուկան սկսեց իտալական հեռուստատեսության համար մեկանաբան աշխատել։

2009 թվականին նա մարզչական լիցենզիա ստացավ և սկսեց աշխատել «Բոլոնիայի» համակարգում։ Սկզբում նա դարպասապահների մարզիչն էր, հետո երիտասարադական թիմի, իսկ արդեն 2017 թվականին մտավ գլխավոր թիմի մարզչական շտաբ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  4. 4,0 4,1 https://www.gazzetta.it/speciali/calciomercato/2002/rosa/pagliuca_gia.html
  5. «Buffon miglior portiere degli ultimi 25 anni»։ la Repubblica (italian)։ Վերցված է 7 September 2015 
  6. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1998»։ The Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է 7 September 2015 
  7. Lodovico Maradei (5 July 1998)։ «Cosa resta di questa Italia»։ La Gazzetta dello Sport։ Վերցված է 10 July 2016 
  8. «IFFHS' Century Elections - Europe - Keeper of the Century»։ The Rec.Sport.Soccer Statistics Foundation.։ Վերցված է 7 September 2015 
  9. Rob Bishop (9 May 2014)։ «Inter Milan goalkeeping legend Pagliuca reveals Villa love»։ Aston Villa F.C.։ Արխիվացված է օրիգինալից 15 July 2014-ին։ Վերցված է 19 January 2016 
  10. Vincenzo Di Schiavi (21 September 2003)։ «Pagliuca, il numero 1 viaggia in 500»։ Corriere della Sera (italian)։ Վերցված է 7 September 2015 
  11. «Bologna Football Club 1909 — La squadra giovanile» 
  12. Пальюка заменит травмированного Буффона // Советский спорт
  13. Джанлука Пальюка установил рекорд серии А // profootball.com 18.09.2006 г.
  14. «Ханданович установил рекорд Италии по отраженным пенальти. Но Златан все равно забил»։ Спорт-Экспресс։ 2020-10-11։ Վերցված է 2021-05-06