Jump to content

Ջանեթ Ռենկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Ռենկին
անգլ.՝ Jeannette Rankin
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մոնտանայի համալսարան (1902), Վաշինգտոնի համալսարան[1] և Columbia University School of Social Work? (1909)[2][3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, խաղաղապահ, կանանց իրավունքների պաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, սուֆրաժիստ և ֆեմինիստ
Ծննդյան օր հունիսի 11, 1880(1880-06-11)[4][5][6][…]
Ծննդավայր Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[7][8][2]
Վախճանի օր մայիսի 18, 1973(1973-05-18)[4][5][6][…] (92 տարեկան)
Վախճանի վայր Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]
Թաղված Missoula Cemetery[11]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jeannette Pickering Rankin[2]
 
Պարգևներ

Ջանեթ Պիկերինգ Ռենկին (անգլ.՝ Jeannette Pickering Rankin, հունիսի 11, 1880(1880-06-11)[4][5][6][…], Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[7][8][2] - մայիսի 18, 1973(1973-05-18)[4][5][6][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), ամերիկացի հասարակական և քաղաքական գործիչ, Մոնտանայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։ ԱՄՆ-ի Կոնգրես ընտրված առաջին կինը։ Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի՝ ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի միանալուն[14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Ռենկինը ծնվել է Միզուլայի մոտ գտնվող ագարակում (Մոնտանա տարածք)։ Եղել է Օլիվ Փիքերինգ Ռենկինի և Ջոն Ռենկինի ավագ դուստրը։ 1902 թվականին Ռենկինն ավարտել է Մոնտանայի համալսարանը՝ ստանալով կենսաբանության բակալավրի աստիճան, որտեղ դարձել է սուֆրաժիստների ազգային ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Նրա ջանքերի շնորհիվ 1914 թվականին Մոնտանայում կանանց համար ընտրական իրավունք է սահմանվել[14]։

1917 թվականին Ռենկինը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ դառնալով Կոնգրեսում առաջին կինը։ Նույն թվականին նա, որպես պացիֆիստ, դեմ է քվեարկել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելուն։ Ռենկինն ասել է. «Ես ուզում եմ կանգնել իմ երկրի կողքին, բայց չեմ կարող քվեարկել հանուն պատերազմի »[15][16]։ Սենատի անհաջող ընտրություններից հետո զբաղվել է հասարակական գործունեությամբ։

1941 թվականին Ռենկինը երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրես, որտեղ դեմ է եղել ԱՄՆ-ի ուժերը ուղարկել Արևմտյան կիսագնդի տարածքից դուրս։ Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո, երբ Կոնգրեսը քննարկում էր պատերազմին միանալու հարցը, Ռենկինը միակն է եղել, որը դեմ է քվեարկել։ Ջանեթը բացատրել է. «Որպես կին ես չեմ կարող պատերազմել, և ես հրաժարվում եմ այնտեղ ուրիշներին ուղարկել»[17][18]։ Այսպիսով, Ջանեթը դարձել է Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմներին միանալուն։

Կոնգրեսում աշխատելուց հետո Ռենկինը պայքարել է հանուն խաղաղության և կանանց իրավունքների։ 1968 թվականին կազմակերպել է բողոքի երթ ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են 5000 մարդ։ Ջանեթ Ռանկինը մահացել է Կարմելում (Կալիֆոռնիա)։

1985 թվականին Կապիտոլիումում տեղադրվել է Ռենկինի արձանը։ 2004 թվականին բեմադրվել է «Մի կին» պիեսը, որը հիմնված է եղել Ռանչինի կենսագրության վրա, իսկ 2009 թվականին`այս պիեսի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ «Time» ամսագիրը Ռենկինին ներառել Է ԱՄՆ-ի 10 ամենաազդեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների ցուցակում[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.womenofthehall.org/inductee/jeannette-rankin/
  2. 1 2 3 4 https://wlh.law.stanford.edu/biography_search/biopage/?woman_lawyer_id=11328
  3. https://hollisarchives.lib.harvard.edu/repositories/8/resources/4878
  4. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  5. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 1 2 http://kids.britannica.com/comptons/article-9276655/Jeannette-Rankin
  8. 1 2 http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/10402659508425862
  9. 1 2 http://oasis.lib.harvard.edu/oasis/deliver/~sch00071
  10. 1 2 http://www.robinsonlibrary.com/america/unitedstates/20th/biography/rankin.htm
  11. 1 2 3 4 The Political Graveyard — 1996.
  12. https://www.warresisters.org/wrl-peace-awards
  13. https://www.georgiawomen.org/gwa-hall-of-fame
  14. 1 2 Jeannette Rankin Արխիվացված 2010-11-03 Wayback Machine. Women in Congress.
  15. «Jeannette Rankin». www.robinsonlibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  16. Josephson, Hannah. Jeannette Rankin, First Lady in Congress: A Biography. Indianapolis: Bobbs-Merrill, 1974. P. 76.
  17. «Women in Congress - Jeannette Rankin, Representative from Montana». web.archive.org. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  18. Nancy Unger. Rankin, Jeannette Pickering. American National Biography. New York: Oxford University Press, 1999. P. 142.
  19. Top 10 American Political Prodigies Արխիվացված 2013-02-04 archive.today.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Ռենկին» հոդվածին։