Ջանեթ Էչելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանեթ Էչելման
Janet Echelman Portrait.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1966(1966-02-19) (53 տարեկան)
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Every Beating Second?, Her Secret Is Patience? և She Changes?
Մասնագիտությունքանդակագործ
Կայքechelman.com
Janet Echelman Վիքիպահեստում

Ջանեթ Էչելման (անգլ.՝ Janet Echelman, փետրվարի 19, 1966(1966-02-19), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ՝ մասնագիտացած հանրային արվեստի և ինստալյացիայի բնագավառում: Նկարչի աշխատանքները գտնվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր վայրերում, բաց տարածքներում[1]: Իր ստեղծագործությունների համար Ջանեթն օգտագործում է գերթեթև նյութեր և նորարարական տեխնոլոգիաներ նախագծման ծրագրային ապահովման բնագավառում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Էչելմանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում[2]: Հայրը էնդոկրինոլոգ է, մայրը՝ ոսկերչական դիզայներ[3]:

1983 թվականից սկսել է սովորել քոլեջում. ուսման տարիներին` 1985-1986 թվականներին, մասնակցել է Ամերիկայի միջազգային դպրոցի ծրագրերին, համեմատական ուսումնասիրություններ է անցկացրել Բալիում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Հունգարիայում, Հարավսլավիայում, Ավստրիայում, Անգլիայում և Ֆրանսիայում: 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը տեսողական և բնապահպանական ուսումնասիրությունների բնագավառում[4][5]:

1987 թվականին տեղափոխվել է Հոնկոնգ` տեղի համալսարանում չինական գեղագրություն և բնանկարչական գեղանկարչություն ուսումնասիրելու նպատակով, որն ավարտել է 1988 թվականին: 1988-1993 թվականներին Էչելմանն ապրել և աշխատել է Բալիում, Ինդոնեզիա, որտեղ համագործակցել է արհեստավորների հետ` համատեղելով ավանդական տեքստիլային մեթոդները ժամանակակից գեղանկարչության հետ:

Ջանեթ Էչելմանը 2011 թվականի TED համաժողովի ժամանակ

Բալիում գտնվող բամբուկե տան հրդեհից հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ և դասավանդել Հարվարդի համալսարանում: 2011 թվականի մարտի 3-ին ելույթ է ունեցել TED համաժողովի հերթական նստաշրջանում «Երևակայության նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին» ելույթով, որը հետագայում թարգմանվել է աշխարհի 33 լեզուներով: Նկարչուհին բնակվում է Բրուքլինում (Մասաչուսեթս նահանգ) ամուսնու՝ Դեյվիդ Ֆելդմանի և երկու երեխաների հետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարի հետո, որպես նկարիչ ռեզիդենտ, Ջանեթը վերադարձել է Ասիա և սկսել դասախոսություններ կարդալ Հնդկաստանում Ֆուլբրայթի ծրագրով: Խոստանալով ցուցահանդես կազմակերպել՝ Ջանեթն իր նկարներն ուղարկել և ինքն էլ մեկնել է Մահաբալիպուրամ: Ժամանելով Հնդկաստան՝ պարզվել է, որ նկարչուհու նկարները ձկնորսական քաղաք չեն հասել, ինչի պատճառով էլ ցուցահանդեսը չի կայացել: Էչելմանը, ներշնչված տեղական նյութերով և մշակույթով, սկսել է աշխատել բրոնզե ձուլվածքներով իր հայտնի քանդակագործական գյուղում:

Նկարչուհուն թվում էր, որ ցանցերը կարող են դառնալ նոր մոտեցման ձև քանդակագործության մեջ: Հետևելով ավազի վրա իրենց ցանցերը հավաքող ձկնորսներին, նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծելու ծավալային ձևեր, առանց ծանր և կոշտ նյութեր օգտագործելու, որոնք անհիմն թանկ էին նստում Ֆուլբրայթի բյուջեի վրա: Առաջին քանդակ-ինքնանկարը՝ «Գեր ազդրեր», ստեղծվել է Հնդկաստանի ծովափի ձկնորսների հետ համատեղ: Ջանեթը սկսեց ավելի խորը ուսումնասիրել արհեստը՝ հանդիպումներ կազմակերպելով Լիտվայի ժանյակ արտադրողների հետ:

Վերադառնալով Հնդկաստան՝ նա վերսկսեց աշխատանքները ձկնորսների հետ: Մեկ ու կես միլիոն ձեռագործ հանգուցիկներից համատեղ ջանքերով հյուսվեց կտավ, որը ցուցադրվեց Մադրիդում: Քաղաքաշինարար Սոլա-Մորալեսը, որը զբաղվում էր Պորտուի ծովափնյա գծի վերակառուցման աշխատանքներով, հետաքրքրվեց, կարող է նկարչուհին ինչ որ բան պատրաստել մշտական քաղաքային տեղադրության համար: Ծակոտկեն շարժական քանդակի նախագծման ընթացքում ավիացիոն ինժեներ Պիտեր Հեպելը մշակեց հատուկ ծրագրային ապահովում, որը 20 մետրանոց օղակը բարձրացրեց գետնից բարձր: Առաջին մշտական փողոցային քանդակը՝ «Նա փոխվում է» (անգլ.՝ She Changes), 2005 թվականին տեղադրվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքում: «Քանդակագործություն» ամսագրի տվյալներով Ջանեթ «Նոր, համարձակ ուղղության» աշխատանքը համարվում է «վերջին տարիների իրապես նշանակալի հասարակական աշխատանքներից մեկն է»:

Ջանեթը մշակում է աշխարհի տարբեր մասերում էկոլոգիապես մաքուր նյութերից քանդակների պատրաստման ծրագիր: Նրա խոսքերով ինքը ժողովրդական արվեստը դիտարկում է որպես թիմային սպորտի տեսակ, որտեղ համագործակցում են մի շարք մասնագետներ, այդ թվում՝ ինժեներ-մեխանիկներ, ճարտարապետներ, լանդշաֆտային դիզայներներ, լուսավորության գծով մասնագետներ և ավիացիոն ինժեներներ: Ջանեթը ստեղծել է համանուն ստուդիա, որը մասնագիտացած է հանրային արվեստի ոճով բարդ շենքային համալիրների կառուցման ոլորտում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Department of Art Lecture Series- Janet Echelman: "Reshaping Public Space" - University of Oregon»։ Calendar.uoregon.edu։ October 21, 2014։ Վերցված է June 23, 2016 
  2. «Janet Echelman | Smithsonian American Art Museum»։ Americanart.si.edu։ Վերցված է July 23, 2017 
  3. «How One Artist Learned to Sculpt the Wind»։ Smithsonianmag.com։ November 20, 2015։ Վերցված է July 23, 2017 
  4. «Net Effects»։ Harvard Magazine (անգլերեն)։ April 15, 2015։ Վերցված է July 25, 2017 
  5. «Commencement 2016: Biographies - Janet Echelman»։ Tufts Now (անգլերեն)։ May 13, 2016։ Վերցված է July 25, 2017