Ջայաթմա Վիքրամանյակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայաթմա Վիքրամանյակե
 
Մասնագիտություն՝ ակտիվիստ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1990(1990-11-22) (33 տարեկան)
Ծննդավայր Bentota, Southern Province, Շրի Լանկա
Քաղաքացիություն  Շրի Լանկա

Ջայաթմա Վիքրամանյակե (նոյեմբերի 22, 1990), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Երիտասարդների հարցերով ներկայիս պատվիրակը[1]։ Նշանակվել է 2017 թվականի հունիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի կողմից՝ հաջորդելով Հորդանանից Ահմադ Ալհենդավիին, ով եղել է Երիտասարդների հարցերով առաջին ներկայացուցիչը 2013-2017 թվականներին[2]։

Մինչև պատվիրակի դերը ստանձնելը Վիքրամանյակեն երիտասարդների զարգացման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրել ինչպես միջազգային հարթակում, այնպես էլ իր հայրենիքում՝ Շրի Լանկայում[3]։ Նա համահիմնադրել է «Հաշթագ սերունդ» (անգլ.՝ «Hashtag Generation») կազմակերպությունը, որի նպատակն է բարձրացնել Շրի Լանկայի երիտասարդների, մասնավորապես երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը քաղաքացիական և քաղաքականության հարցերում[1]։

Վիքրամանյակեն նաև եղել է երկրի առաջին երտասարդ պատգամավորը[4] և ակտիվ մասնակցություն է ունեցել Աշխարհի երիտասարդության հմտությունների օրվա կազմակերպման գործում[5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայաթմա Վիքրամանյակեն ծնվել է Շրի Լանկայի առափնյա Բենտոտա քաղաքում։ Ավարտել է Կոլոմբոյի համալսարանը բակալավրի աստիճանով[3]։ Դեռևս համալսարանում սովորելիս նա երկրորդ տեղն է զբաղեցրել Շրի Լանկայի Երիտասարդության հարցերով նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված մրցույթում, որը նպատակ ուներ ընտրել երկրում նոր ի հայտ եկող երիտասարդ առաջնորդների[4]։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Վիքրամանյակեն ընտրվեց երկրի առաջին Երիտասարդ պատգամավորը ՄԱԿ-ում և մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ համաժողովին[6]։ 2013 թվականին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, նշանակվեց Շրի Լանկայում կազմակերպված 2014 թվականի Համաշխարհային երիտասարդական կոնֆերանսի Միջազգային երիտասարդական հանձնախմբի անդամ և ավագ բանակցող։ Նրա խորհրդով կազմվեցին կոնֆերանսի ծրագիրը, օրակարգը, ընթացակարգը և հայտարարությունը[4]։ Հիմնվելով կոնֆերանսի արդյունքների վրա՝ Վիքրամանյակեն առանցքային դեր է խաղացել Հետ-2015-յան զարգացումների օրակարգում երիտասարդության մտահոգությունների ներգրավման և հուլիսի 15-ը՝ որպես Երիտասարդության հմտությունների համաշխարհային օր ճանաչելու հարցում, որը նա առաջարկել էր Շրի լանկայում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ համաժողովում[5][7]։

Ավելի ուշ Վիքրամանյակեն դարձավ Շրի Լանկայի Երիտասարդական Խորհրդարանի սենատոր (2013-2015) և One-Text Initiative-ի ծրագրային աշխատակից։ Այն կենտրոնացած էր երկրում քաղաքական համերաշխության և հետպատերազմյան հաշտեցման վրա[3][8]։ Վիքրամանյակեն նաև եղել է Շրի Լանկայի խորհրադարանի Գլխավոր քարտուղարության քարտուղար (2016-2017)։ Նախքան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության երիտասարդության հարցերով պատվիրակ դառնալը Վիքրամանյակեն եղել է Շրի Լանկայի վարչական ծառայության աշխատակից[5]։

«Հաշթագ սերունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքրամանյակեն «Հաշտագ սերունդ» երիտասարդական կազմակերպության հիմնադրման աշխատանքներն սկսել է ՄԱԿ-ում Շրի Լանկայի նախկին երեք երիտասարդական պատվիրակությունների հետ միասին[9]։ Այս ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների, մասնավորապես, երիտասարդ կանանց կարողությունը՝ մասնակցելու երկրի քաղաքականության հարցերին։ «Հաշթագ սերունդ»-ի ձեռնարկած նախաձեռնություններից է «Մենք ենք կառավարում Շրի Լանկան», որն օգտագործում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ` կանանց ներուժը քաղաքականության մեջ զարգացնելու նպատակով[10]։

Երիտասարդության հարցերով դեսպանի դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայաթմա Վիքրամանյակեն 2017 թվականի հունիսից զբաղեցնում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության երիտասարդության հարցերով պատվիրակի պաշտոնը։ Այս դերում նա աշխատում է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը, մասնակցությունը և շահերի պաշտպանությունը ՄԱԿ-ի աշխատանքի 4 հիմնական ուղղություններում՝ զարգացում, մարդու իրավունքներ, խաղաղություն և անվտանգություն ու մարդասիրական գործունեություն։ Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության երիտասարդների հարցերով դեսպան՝ նրա նպատակներից մեկն է «ապահովել, որպեսզի երիտասարդները ձայն ունենան ՄԱԿ-ի բոլոր գործընթացներում», միաժամանակ ՄԱԿ-ը մոտեցնել երիտասարդներին[4]։ Նա նաև ընդգծել է, որ «պետք է երիտասարդներին դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես հնարավորություն, և տեսնել, թե ինչպես մենք կարող ենք նրանց ակտիվորեն ներգրավել բոլոր քննարկումներում և բոլոր մակարդակներում»[4]։

Վիքրամանյակեն որպես երիտասարդության հարցերով դեսպան նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն է և խորհրդականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Envoy on Youth - Office of the Secretary-General's Envoy on Youth». www.un.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Alhendawi Announces Departure From His Position, Set to Join the World Organization of the Scout Movement as Secretary-General». www.un.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ms. Jayathma Wickramanayake of Sri Lanka - Envoy on Youth | United Nations Secretary-General». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Section, United Nations News Service (2017 թ․ օգոստոսի 11). «UN News - INTERVIEW: Meet the new UN Youth Envoy, Jayathma Wickramanayake». UN News Service Section (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 JAYALATH, NAVODDYA (2017 թ․ հուլիսի 1). «Jayathma: THE GLOBAL FACE of Lanka's youth » Nation». Nation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Braving the hurricanes of diplomacy and weather at the UN | The Sundaytimes Sri Lanka». www.sundaytimes.lk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «World Youth Skills Day, July 15». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. Onetext. «About OTI «  One-Text Initiative». www.onetext.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Hashtag Generation». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «Two Sri Lankans receive Queen's Young Leader Award - Sri Lanka News». Sri Lanka News - Newsfirst | Breaking News and Latest News provider | Political | Sports | International | Business (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.