Jump to content

Ջամպիերո Բոնիպերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամպիերո Բոնիպերտի
իտալ.՝ Giampiero Boniperti
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Marisa[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1928(1928-07-04)[2]
Ծննդավայր Բարենգո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա[3]
Մահվան ամսաթիվ հունիսի 18, 2021(2021-06-18)[4] (92 տարեկան)
Մահվան վայր Թուրին, Իտալիա[5]
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 76 կգ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ջամպիերո Բոնիպերտի (իտալ.՝ Giampiero Boniperti, հուլիսի 4, 1928(1928-07-04)[2], Բարենգո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա[3] - հունիսի 18, 2021(2021-06-18)[4], Թուրին, Իտալիա[5]), իտալացի սպորտային և քաղաքական գործիչ։ Նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է «Յուվենտուսում»[6]՝ նվաճելով Սերիա A-ի հինգ չեմպիոնական տիտղոս և երկու անգամ նվաճելով Իտալիայի գավաթը։ Նա նաև խաղացել է Իտալիայի ազգային հավաքականի կազմում միջազգային մակարդակով և մասնակցել է 1950 և 1954 թվականների Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին, ինչպես նաև 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո Բոնիպերտին եղել է «Յուվենտուսի» գործադիր տնօրեն և նախագահ, իսկ ավելի ուշ՝ Եվրախորհրդարանի անդամ։

Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Մարիո Սկոնչերտին, Բոնիպերտիին համարում են Իտալիայի և «Յուվենտուսի» մեծագույն խաղացողներից մեկը, իսկ որոշ մարզիկներ, ինչպիսին է Բրունո Նիկոլը, նրան համարում են Իտալիայի բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը[7][8][9][10]։ Բոլոր մրցաշարերում խփած 182 գոլով Բոնիպերտին ավելի քան 40 տարի «Յուվենտուսի» պատմության լավագույն ռմբարկուն էր, մինչև նրա ռեկորդը գերազանցվել է Ալեսանդրո Դել Պիեռոյի կողմից 2006 թվականի հունվարի 10-ին[11]։ Դել Պիերոն նաև գերազանցել է ակումբի ռեկորդը Սերիա A-ում խաղերի քանակով, երբ 2010 թվականի փետրվարի 14-ին խաղացել է իր 444-րդ սերիա A խաղը՝ Ջենոայի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակ տանելով[12]։ «Յուվենտուսի» կազմում առաջնությունում անցկացրած 443 խաղով Բոնիպերտին ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Դել Պիերոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին[13]։ Բոնիպերտին նաև ռեկորդակիր էր «Յուվենտուսի» խաղացողների կողմից Սերիա A-ում խաղացած րոպեների քանակով (39,680), մինչև որ նրա ռեկորդը գերազանցել է Բուֆֆոնը 2017 թվականի մարտի 19-ին՝ «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղի 66-րդ րոպեին[14]։ Բոնիպերտին Սերիա A-ի պատմության մեջ տասնմեկերորդ լավագույն ռմբարկուն է։ 2004 թվականի մարտին Պելեն նրան ընդգրկել է աշխարհի 125 լավագույն ֆուտբոլիստների իր ցուցակում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1946–1961-«Յուվենտուսի» հարձակվող (ավագ 1954 թվականից)
  • 1947–1960-Իտալիայի հավաքականի խաղացող (ավագ 1952 թվականից)
  • 1971–1990-«Յուվենտուսի» նախագահ։ Նրա նախագահության օրոք թիմը նվաճել է ինը Սկուդետտո, Եվրոպայի գավաթը, Միջմայրցամաքային գավաթ, գավաթակիրների գավաթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի և Իտալիայի չորս գավաթ
  • 1994–1999-Եվրախորհրդարանի անդամ «Ֆորցա Իտալիա» շարժումից
  • «Յուվենտուսի» պատվավոր նախագահ

Նա իր կարիերայի ընթացքում խփել է 182 գոլ։ 40 տարի շարունակ նա եղել է «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն, իսկ 2006 թվականից ի վեր՝ երկրորդ լավագույն ռմբարկուն՝ Ալեսանդրո Դել Պիերոյից հետո[15]։

Պելեն ընդգրկվել է FIFA 100-ի 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում։

«Յուվենտուս»

  • Իտալիայի չեմպիոն (5): 1949/50, 1951/52, 1957/58, 1959/60, 1960/61
  • Իտալիայի գավաթակիր (2): 1958/59, 1959/60
  • Լատինական գավաթի բրոնզե մեդալակիր՝ 1952
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1947/48
  • Լատինական գավաթի լավագույն ռմբարկու՝ 1952
  • Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի փառքի սրահում՝ 2012
  • ՖԻՖԱ 100 ցուցակ
  • Ընդգրկվել է Յուվենտուսի ֆուտբոլային ակումբի փառքի սրահում[16]
  • Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանի մեծ սպա (սեպտեմբերի 30, 1991)[17]
  • Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանի հրամանատար (2 հունիսի, 1975 թվական)[18]

Արդյունավետության վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Клубная карьера
Ակումբ Մրցաշար Լիգա Իտալիայի գավաթ Եվրոպական գավաթներ[19] Մյուսները[20] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 1946/47 6 5 - - - - 0 0 6 5
1947/48 40 27 - - - - 0 0 40 27
1948/49 32 15 - - - - 0 0 32 15
1949/50 35 21 - - - - 0 0 35 21
1950/51 37 22 - - - - 6 6 43 28
1951/52 33 19 - - - - 2 3 35 22
1952/53 29 7 - - - - 0 0 29 7
1953/54 30 14 - - - - 0 0 30 14
1954/55 27 9 - - - - 0 0 27 9
1955/56 31 6 - - 0 0 0 0 31 6
1956/57 24 4 - - 0 0 0 0 24 4
1957/58 34 8 6 1 0 0 0 0 40 9
1958/59 26 8 3 0 2 0 2 0 33 8
1959/60 31 7 3 0 0 0 2 0 36 7
1960/61 28 6 1 0 1 0 0 0 30 6
Ընդհանուր կարիերա44317813130129471188

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Olympedia — 2006.
  2. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 1 2 http://www.world-football-legends.co.uk/index.php/ita/101-boniperti-giampiero
  4. 1 2 https://www.transfermarkt.it/giampiero-boniperti/profil/spieler/247858
  5. 1 2 https://www.ilgiorno.it/cronaca/giampiero-boniperti-morto-1.6497249
  6. ↑ «Giampiero Boniperti Obituary». The Times. 2021 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  7. ↑ Gigi Garanzini. «BONIPERTI, Giampiero» (իտալերեն). Treccani: Enciclopedia dello Sport (2002). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. ↑ «Gli eroi in bianconero: Giampiero BONIPERTI» (իտալերեն). Tutto Juve. 2014 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  9. ↑ «Riva il migliore per i lettori di CM. Sconcerti: 'Ma Rivera era al suo livello'» (իտալերեն). calciomercato.com. 2016 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  10. ↑ «Nicolè, il bel centrattacco che pesava troppo: "Il calcio? Dimenticato"» (իտալերեն). La Repubblica. 2014 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  11. ↑ «Del Piero supera Bonipertiwebsite=juventus.com» (իտալերեն). 2006 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  12. ↑ «Del Piero, vittoria e record: "Punti pesantissimi"» (իտալերեն). Sky. 2010 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  13. ↑ «Presenze Giocatori Campionato Serie A». myjuve.it (իտալերեն). My Juve.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. ↑ «After 39,681 Serie A minutes, Buffon smashes yet another Juventus record». fourfourtwo.com. 2017 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  15. ↑ Дель Пьеро обогнал Бониперти, Роберто Карлос — Ди Стефано(չաշխատող հղում)
  16. ↑ «Juventus creates its Hall of Fame - Juventus». Juventus.com (անգլերեն). 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
  17. ↑ Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana Geom. Giampiero Boniperti(իտալ.)
  18. ↑ Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana Geom. Giampiero Boniperti(իտալ.)
  19. ↑ Кубок европейских чемпионов.
  20. ↑ Кубок Рио, Латинский кубок, Кубок итало-французской дружбы.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]