Ջամբլ
| Ենթատեսակ | սննդամթերք |
|---|---|
| Առաջացման երկիր | |
Ջամբլ (անգլերեն՝ Jumble), կարագային հասարակ թխվածքաբլիթ, որի հիմնական բաղադրամասերն են ալյուրը, շաքարավազը, ձուն ու կարագը: Դրանք կարելի է համեմել վանիլով, անիսոնով, նուշով կամ նման այլ համեղիչներով: Այս թխվածքաբլիթները նախկինում հաճախ պատրաստում էին օղակների կամ ոլորուկների տեսքով։
Ջամբլները տարածված էին հատկապես այն պատճառով, որ դրանք իրենց շատ պինդ, կոշտ բնույթի շնորհիվ հարմար էին որպես ճանապարհորդական ուտեստ: Դրանք կարող են պահվել մինչև մեկ տարի՝ առանց չափազանց հնանալու: Իրենց խտության պատճառով դրանք թխվելուց առաջ երբեմն ոլորվում էին հանգույցների մեջ, որպեսզի հեշտացվի դրանց ուտելը: Այստեղից էլ՝ դրանց ևս մեկ՝ հանգույցներ անվանումը:
Ջամբլները ձևավորելիս ավանդաբար փաթույթավոր խմորին տալիս էին տարատեսակ օղակների կամ հանգույցների տեսք: Վաղ շրջանում որպես լրացուցիչ համ պարգևող նյութեր օգտագործում էին անիսոնը, համեմը, վարդաջուրը: Ավելի ուշ ժամանակներում, հատկապես Միացյալ Նահանգներում, ջամբլները ստացել են բարակ, խրթխրթան թխվածքին կամ թխվածքաբլիթին հատուկ բնույթ, և դրանց պատրաստման ժամանակ որպես համեղիչ միջոց օգտագործել են կիտրոնի կեղևը։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջամբլներն ու թխվածքաբլիթները շատ նման են, և երբեմն ջամբլը կարող է թխվածքաբլիթ անվանվել, բայց թխվածքաբլիթն ավելի լայն ընդգրկում ունի. այդպես կարող է անվանվել ցանկացած փոքրաչափ, հարթ թխվածք, մինչդեռ ջամբլներ սովորաբար անվանվում են խրթխրթան թխվածքաբլիթները[1]:
1907 թվականի մի բաղադրատոմսում ջամբլը բնորոշվում է որպես «ակնթարթորեն փխրվող»: Խմորը պետք է «գրտնակելուց և կտրելուց հետո այնքան բարակ լինի, որ դառնա գրեթե թափանցիկ»։ Բաղադրության մեջ խոնավության միակ ապահովողը սերուցքային կարագն է և «մի փոքր բաժակ կաթը, այնքան, որ կարկանդակի կեղևի նման պինդ խմոր ստացվի»[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեզ է հասել «նուշի ջեմբոլի» բաղադրատոմս, որը գրվել է 1694 թվականին: Ըստ այդ բաղադրատոմսի՝ պատրաստվում էր աղացած նուշը նարնջի ծաղկաջրի կամ վարդաջրի հետ համատեղելով, այնուհետև ավելացնելով շաքարի օշարակ, չոր շաքար և ձվի սպիտակուց: Բաղադրիչները հարելով մածուկ էին ստանում, որը կարելի էր ներկել շոկոլադով կամ կոշինեալով: Կտրտելուց հետո քսում էին կիտրոնի հյութ կամ վարդաջուր, որպեսզի ավելի համեղ լինի, և թխում էին շատ քնքշորեն ու զգուշությամբ, ինչպես նշված է այդ պատմական բաղադրատոմսում՝ «ամենից լավ կլինի խմորակտորները դնել մի բանի վրա, որ դրանք չդիպչեն ջեռոցի հատակին»[3]:
Ջամբլները Եվրոպայում լայն տարածում են գտել 17-րդ դարում: Հնարավոր է, որ դրանք առաջին անգամ պատրաստվել են Իտալիայում որպես cimabetta :[փա՞ստ][ <span title="This claim needs references to reliable sources. (September 2020)">անհրաժեշտ է մեջբերում</span> ] Ճանապարհորդների շրջանում շատ տարածված թխվածքաբլիթ լինելով՝ դրանք հավանաբար Ամերիկա են բերվել Մեյֆլաուեր նավով,[փա՞ստ] թերևս նույնիսկ ավելի վաղ՝ Ջեյմսթաուն նավով: Մինչև անգամ գոյություն ունի այս տեսակի թխվածքաբլիթի շատ հայտնի մի բաղադրատոմս, որը վերագրվում է Մարթա Վաշինգտոնին:
Ըստ 18-րդ դարում հրատարակված The Compleat Housewife- ի բաղադրատոմսի՝ ջամբլը պատրաստվում է երեք ձվի սպիտակուցը կաթի, ալյուրի, շաքարավազի և վարունգի սերմերի հետ հարելով ու պինդ մածուկ ստանալով: Պատրաստի խմորը կարելի է կտրտել ցանկացած ձևով և թխել մագաղաթի վրա:
Սկզբնապես ջամբլները ոլորվել են բրեցելի նման տարբեր ձևերով և եփվել: 18-րդ դարի վերջին ջամբլները վերածվել ենոլորուն թխվածքաբլիթների, որոնք շատ նման էին ժամանակակից շաքարային թխվածքաբլիթներին: Վերջիններից տարբերվել են նրանով, որ թխման փոշի / baking powder կամ այլ խմորիչ նյութեր չեն օգտագործվել[4]:
Վիկտորյական դարաշրջանի խոհարարական գրքերը պարունակում են հիմնական բաղադրատոմսի բազմաթիվ տարբերակներ՝ որպես հավելուկ օգտագործվող շաքարած մրգերով, կոկոսով, կիտրոնով և այլ համեղիչներով:
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջամբլ պատրաստելու համար կարագն ու շաքարավազը հարում են, հետո ավելացնում են ձվերը կամ դրանց դեղնուցները, երբեմն՝ նաև կաթ՝ կախված պատրաստվող ջամբլի տեսակից։ Այնուհետև ավելացվում են չոր բաղադրիչները՝ ալյուր և ցանկացած այլ բաղադրիչ, օրինակ՝ քերած կոկոսը, համային էքստրակտները և համեմունքները, ինչպիսիք են մեխակը, դարչինը կամ բուրավետ պղպեղը: Կարելի է ավելացնել սոդա կամ փխրեցուցիչ, չամիչ։ Երբեմն ձվի սպիտակուցները առանձին հարում-փրփրեցնում են և ավելացնում չոր բաղադրիչներից հետո: Թխելուց առաջ խմորը կարելի է գրտնակել շաքարավազի կամ դարչինի մեջ։ Գոյություն ունեն ջամբլների շատ տեսակներ՝ շաքարային, կոկոսային, մրգային (ճգնավորների), դարչինով ջամբլև այլն[5]: Ըստ 1907 թվականի բաղադրատոմսի՝ «կոկոսային ջամբլը» պատրաստվում է կարագի և շաքարավազի 1:3 հարաբերակցությամբ[6]:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Jummble» բառը ծագել է ֆրանսերեն jumelle- ից, որը նշանակում է « երկվորյակ ». թերևս նկատի է առնվել թխվածքաբլիթի ձևը[7][8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «All kinds of cookies». Chillicothe Gazette. 1907 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «All kinds of cookies». Chillicothe Gazette. 1907 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Sax, Richard (1999). Classic Home Desserts:A Treasury of Heirloom and Contemporary Recipes from Around the World. Houghton Mifflin Harcourt. էջ 275. ISBN 9780618003914.
- ↑ «historic recipe for jumbles, Fort York». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Small cakes». The Saint Paul Globe. 1896 թ․ ապրիլի 27.
- ↑ «All kinds of cookies». Chillicothe Gazette. 1907 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «historic recipe for jumbles, Fort York». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին."historic recipe for jumbles, Fort York". Archived from the original on 26 May 2009. Retrieved 8 June 2009.
- ↑ «Jumble». Reference.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաքարային թխվածքաբլիթներ @ The Food Timeline