Ջամալ Մուսիալա
Ջամալ Մուսիալա անգլ.՝ Jamal Musiala | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Ջամալ Մուսիալա | ||||||||
Քաղաքացիությունը | |||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 2003[1] (20 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Շտուտգարտ, Գերմանիա | ||||||||
Հասակ | 180սմ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 42 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջամալ Մուսիալա (անգլ.՝ Jamal Musiala, փետրվարի 26, 2003, Շտուտգարտ, Գերմանիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։
Ծնվելով Գերմանիայում, ունենալով անգլիացի հայր ու գերմանուհի մայր՝ Ջամալը հանդես է եկել և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների տարբեր տարիքային խմբերում։ Ի վերջո ֆուտբոլիստը ընտրել է Գերմանիայի ազգային հավաքականը, որի կազմում մասնակցել է Եվրո 2020-ին։
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսիալան ծնվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, այնուհետև մինչև յոթ տարեկան հասակը ապրել Ֆուլդայում[2]։ Դրանից հետո ընթանիքի հետ տեղափոխվել է Անգլիա, որտեղ անցկացրել է իր մանկության մեծ մասը[3][4]։ Անգլիայում ապրելու տարիներին նա մարզվել է «Չելսիի» մանկապատանեկան ակադեմիայում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսին Մուսիալան միացել է «Բավարիայի» ակադեմիային[5][6]։ 2020 թվականի հուլիսի 3-ին նա իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Բավարիա II»-ի կազմում՝ մասնակցելով Լիգա 3-ի շրջանակներում կայացած «Պրոյսենի» դեմ խաղին[7]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Նույն թվականի հունիսի 20-ին Ջամալը իր առաջին հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Ֆրայբուրգի» դեմ խաղին[8][9]։ Այդպիսով նա դարձավ «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(17 տարեկան, 115 օրական)։ 2020 թվականի սեպտմեբրի 18-ին Ջամալ Մուսիալան իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 8-0 հաշվով[3][10]։
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումը անցկացրել է նոյեմբերի 3-ին, երբ գերմանական թիմը մրցում էր «Զալսբուրգի» դեմ[11]։ Ջամալը այդ հանդիպման ընթացքում փոխարինել է Թոմաս Մյուլերին։ 2021 թվականի փետրվարի 23-ին նա նաև իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայում՝ «Լացիոյի» դեմ կայացած խաղում(4-1)[12][13]։
Մարտի 5-ին Ջամալ Մուսիալան թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2026 թվականը[14]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի նոյեմբերին Մուսիալան հրավիրվել է Անգլիայի Մ21՝ մասնակցել է Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի հանդիպումներին[15]։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է «Մոլինեուքս» մարզադաշտում տեղի ունեցած Անդորրայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ անգլիացիների հաղթանակով[16]։ Իսկ առաջին գոլը խփել է նոյեմբերի 17-ին նույն մարզադաշտում տեղի ունեցած Ալբանիայի հավաքականի դեմ խաղում(5-0)[17]։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի փետրվարի 24-ին Ջամալ Մուսիալան հայտարարեց, որ որոշել է հանդես գալ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նա հրավիրվեց մասնակցելու ԱԱ 2020-ի որակավորման փուլի հանդիպումներին[18] և իր առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 25-ին՝ մասնակցելով Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին[19]։ Նա դաշտ մտավ 79-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով։ Մայիսի 19-ին ֆուտբոլիստը հայտնվեց Եվրո 2020-ին մասնակցող Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների շարքում[20]։ Հունիսի 23-ին նա մասնակցեց Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Հունգարիայի հավաքականի դեմ խաղին, այդպիսով դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարի(18 տարեկան, 117 օրական)[21]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բավարիա II | 2019–20 | Լիգա 3 | 8 | 2 | — | — | — | 8 | 2 | |||
2020–21 | Լիգա 3 | 2 | 0 | — | — | — | 2 | 0 | ||||
Արդյունք | 10 | 2 | — | — | — | 10 | 2 | |||||
Բավարիա | 2019–20 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2020–21 | Բունդեսլիգա | 26 | 6 | 2 | 0 | 6 | 0 | 37 | 7 | |||
2021–22 | Բունդեսլիգա | 6 | 2 | 1 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 10 | 4 | |
Արդյունք | 33 | 8 | 3 | 2 | 8 | 1 | 4 | 0 | 48 | 11 | ||
Կարիերայի արդյունք | 43 | 10 | 3 | 2 | 8 | 1 | 4 | 0 | 58 | 13 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Գերմանիա | |||
2021 | 8 | 0 | |
Արդյունք | 8 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բավարիա II»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգա 3-ի չեմպիոն - 2019-20
«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բունդեսլիագայի չեմպիոն - 2020-21
- Գերմանիայի սուպերգավաթակիր - 2020, 2021
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2020
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Jamal Musiala: Bayern Munich youngster picks Germany over England at international level»։ BBC Sport։ 24 February 2021։ Վերցված է 25 February 2021
- ↑ 3,0 3,1 «Jamal Musiala: Who is Bayern Munich's half-English, half-German star of the future?»։ Bundesliga։ Վերցված է 19 July 2020
- ↑ «Bayern wonderkid Musiala 'sees his future' with England amid international tussle with Germany»։ Goal.com (Perform Group)։ 12 November 2020։ Վերցված է 25 February 2021
- ↑ «Bayern Munich sign 16-year-old Chelsea talents Jamal Musiala and Bright Arrey-Mbi»։ Bundesliga։ 2 July 2019։ Վերցված է 5 June 2020
- ↑ Kollmann Steffen (29 February 2020)։ «Der Ex-Lehnerzer Jamal Musiala startet beim FC Bayern München durch»։ Fuldaer Zeitung (գերմաներեն)։ Վերցված է 13 December 2020
- ↑ «Bayern München II vs. Preußen Münster 3–2: Summary»։ Soccerway։ Perform Group։ Վերցված է 25 February 2021
- ↑ «Jamal Musiala: Jüngster Bundesliga-Debütant des FC Bayern» (գերմաներեն)։ FC Bayern Munich։ 20 June 2020։ Վերցված է 8 August 2020
- ↑ «Fünf Bayern-Talente feierten diese Saison ihr Bundesliga-Debüt» (գերմաներեն)։ FC Bayern Munich։ 21 June 2020։ Վերցված է 8 August 2020
- ↑ «Bayern Munich 8–0 FC Schalke 04»։ BBC Sport։ 18 September 2020։ Վերցված է 18 September 2020
- ↑ «Resolute Reds down battling Salzburg»։ FC Bayern Munich։ 3 November 2020
- ↑ «Lazio 1-4 Bayern Munich: Jamal Musiala becomes youngest English scorer»։ BBC Sport։ 23 February 2021։ Վերցված է 23 February 2021
- ↑ «Musiala toppt alle: Die jüngsten deutschen CL-Torschützen»։ kicker (Olympia-Verlag)։ 24 February 2021։ Վերցված է 24 February 2021
- ↑ «Musiala signs until 2026»։ Bayern Munich։ 5 March 2021
- ↑ «Two new faces included in the England MU21s squad for games with Andorra and Albania»։ The Football Association։ 6 November 2020։ Վերցված է 6 November 2020
- ↑ «England U21 3-1 Andorra U21»։ BBC Sport։ 13 November 2020։ Վերցված է 13 November 2020
- ↑ «England U21 5-0 Albania U21»։ BBC Sport։ 17 November 2020։ Վերցված է 17 November 2020
- ↑ «Start ins EM-Jahr: Musiala und Wirtz erstmals im DFB-Team»։ dfb.de (գերմաներեն)։ 19 March 2021։ Վերցված է 25 March 2021
- ↑ «Germany vs. Iceland 3–0»։ Soccerway։ Վերցված է 28 March 2021
- ↑ «EM-Kader offiziell: Löw beruft Müller, Hummels und Volland»։ kicker.de (գերմաներեն)։ 19 May 2021։ Վերցված է 19 May 2021
- ↑ «Germany 2-2 Hungary: Leon Goretzka's late equaliser sees Germany survive Euro 2020 scare»։ Sky Sports։ 23 June 2021