Ջամալ Միրսադեղի
Ջամալ Միրսադեղի պարսկերեն՝ جمال میرصادقی | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1933 (89 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | վիպասան, վիպասան և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Ամուսին | Maymanat Mir-Sadiqi? |
Ջամալ Միրսադեղի (մայիսի 9, 1933, Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր, գրականագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել 1933 թվականին Թեհրանում։ Պարսկերեն գրականություն է դասավանդել Թեհրանի համալսարանում։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հմուտ վիպասան է ու մի քանի գրականագիտական ուսումնասիրությունների հեղինակ։ Նրա պատմվածքների ժողովածուներից են՝ «Կանաչաչյա իշխանուհին», «Իմ հոգնած աչքերը», «Պատկերների գիշերները և դեղին ծաղիկը», «Ավազե հողաթմբերից անդին», «Սարսափ», «Ո՛չ մարդ, ո՛չ ձայն», «Մոծակներ», «Պատմվածքների ընտրանի» և այլն։ Ջամալ Միրսադեղիի վեպերից են՝ «Գիշերվա միջով», «Գիշերաճրագ»,«Կրակ կրակից» և այլն։ Գրել է նաև մանուկների համար։ Ապրում ն ստեղծագործում է Թեհրանում։ Նրա «Անձնասպանությունը» պատմվածն առաջին անգամ լույս է տեսել «Շիրակ» ամսագրի 1991 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր միացյալ համարում[1]։
Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնասպանություն։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 122-124։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 121:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|