Ջահակիր (թերթ, Կահիրե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջահակիր (շաբաթաթերթ)ից)
Ջահակիր
Tchahagir
Տեսակթերթ
Հիմնադրվել է1948
Հրատարակման վայրԿահիրե

«Ջահակիր», գրական, հասարակական շաբաթաթերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1948 թվականին, Կահիրեում[1]։ 1963 թվականից՝ հնչակյան կուսակցության հրատարակություն։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիրներ՝ Հ․ ժամկոչյան, Ա․ Տատրյան, Ս․Պալայան (1963), Ա Մովսեսյան։ Ներկայումս թերթի խմբագիրն եւ տնօրենն ` Մարտիրոս Պալայանը, իսկ խմբագրական խորհրդատուն` Հայկ Ավագյանը։

Թերթը նկատելի ավանդ ունի Հայաստանի գիտության ու մշակույթի ձեռքբերումները լուսաբանելու գործում[փա՞ստ]։ Ծանոթացնում է սփյուռքի հայ կենտրոնների հասարակական-մշակութային կյանքին, մեծ տեղ հատկացնում նշանավոր արվեստագետներին, երգիչներին ու գրողներին։ Լուսաբանում է նաև միջազգային իրադարձությունները։

Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, սփյուռքի և հայրենիքի ու դասական գրողների գործեր։ Ունեցել է «Մարզական-երիտասարդական» և «Անահիտ» (կանանց համար) ամսօրյա հավելվածներ, "Ծիծեռնակ" երաժշտական հավելվածը (2001-2008 թթ., խմբագիր՝ Հայկ Ավագյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 471