Ջահակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ջահակիր», գրական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1948 թվականից, Կահիրեում։ 1963 թվականից՝ հնչակյան կուսակցության հրատարակություն։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիրներ՝ Հ․ ժամկոչյան, Ա․ Տատրյան, Ս․Պալայան (1963), Ա Մովսեսյան։ Նկատելի ավանդ ունի Հայաստանի գիտության ու մշակույթի ձեռքբերումները լուսաբանելու գործում։ Ծանոթացնում է սփյուռքի հայ կենտրոնների հասարակական-մշակութային կյանքին, մեծ տեղ հատկացնում նշանավոր արվեստագետներին, երգիչներին ու գրողներին։ Լուսաբանում է նաև միջազգային իրադարձությունները։

Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, սփյուռքի և հայրենիքի ու դասական գրողների գործեր։ Ունեցել է «Մարզական-երիտասարդական» և «Անահիտ» (կանանց համար) ամսօրյա հավելվածներ, "Ծիծեռնակ" երաժշտական հավելվածը (2001-2008 թթ., խմբագիր՝ Հայկ Ավագյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png