Ջակարտայի արվեստի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ջակարտայի արվեստի տուն
Gedung Kesenian Jakarta.JPG
Տեսակհամերգասրահ
ԵրկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
Գտնվելու վայրըԿենտրոնական Ջակարտա
Կոորդինատներ: 6°9′59.544000100001″ հվ. լ. 106°50′3.9012001000071″ ավ. ե. / 6.16654000002777813° հս․. լ. 106.834417000027784184° ավ. ե. / 6.16654000002777813; 106.834417000027784184
Կայքgedungkesenianjakarta.co.id
Gedung Kesenian Jakarta Վիքիպահեստում

Ջակարտայի արվեստի տուն (ինդոն.՝ Gedung Kesenian Jakarta), պատմականորեն հայտնի է Վելտեվրեդեն թատրոն (Schouwburg Weltevreden) անվանումով, համերգասրահ Ջակարտայում, Ինդոնեզիայում, կառուցվել է Հոլանդական Օստ Ինդիայի գաղութացման տարիներին: Գտնվում է Ջակարտայում Իստիկլյալ մզկիթի և Ջակարտայի տաճարի մոտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատավիայում (գաղութացման տարիներին այդպես էր կոչվում Ջակարտան) թատրոն կառուցելու միտքն առաջացել է քաղաքի գեներալ նահանգապետի մոտ, ով այդ ժամանակ Հերման Դանդելսն էր: Այն իրականցվել է Ստէմֆորդ Ռաֆֆլզի օգնությամբ, ով հայտնի էր տեղական մշակույթն ուսումնասիրելու և պահպանելու իր մեծ ցանկությամբ: 1814 թվականին Ռաֆֆլզը պատվիրում է «Venue զինվորական թատրոն» անունով բամբուկից շենք կառուցել Վաթերլոյի մոտ (Ջակարտայի հրապարակի մոտ, այժմ հայտնի է որպես Lapangan Banteng անունով)[1]. Այն կառուցվել է անգլիացի զինվորների կողմից և նախատեսված էր 250 հոգու համար[2]: Բատավիայի առաջին թատրոնն աշխատել է 1881-1816 թվականներին և զվարճացրել է բրիտանացի զինվորներին: 1816 թվականի օգոստոսին այստեղ է վերադառնում Հոլանդական Օստ Ինդիայի տիրապետությունը և Բատավիան նորից ընկնում է Նիդերլանդների նահանգապետների տիրապետության տակ: 1817 թվականի ապրիլի 21-ին հոլանդացի կատարողների սիրողական ելույթները նորից վերադառնում են շենք: 1820 թվականին բամբուկե շենքի դրությունն սկսում է վատթարանալ, իսկ 1821 թվականի հոլանդական գաղութային իշխանությունների օգնությամբ այն փոխարինվում է առավել հաստատուն կառույցով: Կապալառուն Լի Ատիխեն էր, ով քաղաքի հին հատվածից շինանյութ էր բերում` նոր թատրոն կառուցելու համար: Թատրոնի շենքի շինարարությունը տևել է 14 ամիս: Նոր թատրոնը կառուցվել է նեոդասական ոճով և կոչվել է Վելտեվրեդեն Թատրոն (Schouwburg Weltevreden), ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Կատակերգությունների տուն» (Gedung Komedi) անվանումով: Թատրոնում առաջին բեմադրված առաջին ներկայացումը եղել է Վիլյամ Շեքսպիրի Օթելլո ներկայացումը:

Շենքը 19-րդ դարի վերջին

19-րդ դարի կեսերին Վելտեվրեդեն Թատրոնի զարգացումը դանդաղ էր առաջ ընթանում, դժվար էր շահույթ ստանալ, քանի որ Բատավիայում քիչ էին եվրոպացի օպերային երգչուհիները, իսկ նվագախումբն ամբողջական չէր: Պետությունը 1848-1892 թվականներին հովանավորել է թատրոնը: Ի սկզբանե թատրոնի շենքի ներսի լուսավորությունն իրականացվում էր մոմերի ու կերոսինային լամպի միջոցով: Շենքում էլեկտրականությունն առաջին անգամ օգտագործվել է 1882 թվականին, սակայն գազի լամպերն օգտագործվել են մինչև 1910 թվականը: 1926 թվականին, Ինդոնեզիայի ազգային վերածննդի ժամանաշրջանում, շենքն օգտագործվել է Երիտասարդության առաջին կոնգրեսի ժամանակ: Ճապոնական շրջափակման տարիներին, 1942-1945 թվականներին շենքը ժամանակավոր օգտագործվել է որպես զինվորական շտաբ: 1943 թվականին թատրոնն օգտագործվել է Սին Սեկիզու (Sin’tsu Cekizyoo) անվամբ: Անկախության ձեռքբերման ժանանակ շենքն օգտագործվել է որպես Սենիման Մերդեկա («Անկախ նկարիչներ») անվանումով հայտնի երիտասարդ նկարիչների հանդիպման վայր, որոնց մեջ էին Ռոսիխան Անվարը, Ուսմարյա Իսմայիլը, Էլ-Հաքիմն ու Հասսինը: 1945 թվականի օգոստոսի 29-ին, Ինդոնեզիայի անկախության հռչակումից 12 օր անց Ինդոնեզիայի առաջին նախագահ Սուկարնոյի երդմնակալությունն անց է կացվել այս շենքում: 1951 թվականին թատրոնի շենքն օգտագործվել է որպես Ինդոնեզիայի համալսարանի իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետ: 1957-1961 թվականներին շենքն օգտագործվել է Ինդոնեզիայի ազգային թատերական ակադեմիայի կողմից: 1970 թվականին շենքը վերաձևափոխվել է և դարձել է կինոթատրոն, որը ցուցադրում էր չինական ֆիլմեր: Այդ ընթացքում այն նաև հայտնի էր Քաղաքային թատրոն անունով[3]: 1984 թվականին որոշում է կայացվել շենքը վերադարձնել իր սկզբնական նշանակությանը: Դրա վերակառուցումն արժեցել է 3 միլիարդ ռուպի: 1987 թվականի սեպտեմբերի 5-ին այն վերանվանվել է Ջակարտային Գեդունգ Կեսենիան:

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր շենքը կազմված է նեոդասական ոճի բաց դահլիճներից, 475 մարդ տեղավորող գլխավոր համերգասրահն ունի պատշգամբ: Նախասրահը կառուցված է 19X79 ֆուտ չափսերով: Նախասրահով է անցնում դեպի հանդիսասրահ գնացող ճանապարհը, որտեղ, ըստ անհրաժեշտության, կարող է ավելացվել 5 նստատեղ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jakarta.go.id • Detail | Encyclopedia»։ jakarta.go.id։ Վերցված է 2017-01-06 
  2. «Wisata sejarah di Jakarta»։ indotravelers.com։ Վերցված է 2017-01-06 
  3. Tempo. — Badan Usaha Jaya Press Jajasan Jaya Raya, 1973. — 948 с.