Ջալիլ Լեսպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալիլ Լեսպեր
ֆր.՝ Jalil Lespert
Ծնվել էմայիսի 11, 1976(1976-05-11)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Jean Lespert?
Համատեղ ապրող(ներ)Սոնյա Ռոլան[3], Laeticia Smet?[4] և Bérangère Allaux?[5][6]
Պարգևներ և մրցանակներ

Ջալիլ Լեսպեր (ֆր.՝ Jalil Lespert, մայիսի 11, 1976(1976-05-11)[1], Փարիզ[2]), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալիլ Լեսպերը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, դերասան Ժան Լեպսերի ընտանիքում։ Մայրը փաստաբն է։ Նախքան դերասան դառնալը, մոր հորդորով նա սովորել է իրավագիտություն։ 1995 թվականին Լեպսերը իր դեբյուտը կատարեց Լորան Կանտի «Լողափնյա խաղեր» կարճամետրաժ կինոնկարում։ Այստեղ նա աշխատում էր իր հայրիկի հետ։ 1999 թվականին առաջին անգամ գլխավոր դերում խաղաց Ժակ Մեյլոտի «Մեր երջանիկ օրերը» մելոդրամայում։ Արտիստը մեծ ճանաչում ստացավ Լորեն Կանտի «Մարդկային ռեսուրսներ» (1999) ֆիլմի ցուցադրումից հետո, որտեղ նա հանդես եկավ գլխավոր դերում։ Այս դերակատարման համար Ջալիլ Լեսպերը «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Առավել հեռանկարային կինոդերասան» նոմինացիային և պարգևատրվեց Լյումերի մրցանակով։ 2000 թվականից նա հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Ամենահայտնի ռեժիսորական աշխատանքը 2007 թվականին նկարահանված «24 միջոցառումներ» ֆիլմն է։ 2011 թվականին ներկայացրեց դետեկտիվ ժանրի դրամա՝ «Հանդիպման քամի», որտեղ գլխավոր դերերում էին Մաժիմելն ու Իզաբել Կարը։ 2013 թվականին կայացավ «Իվ Սեն Լորան» կենսագրական դրամայի պրեմիերան, որը պատմում է հայտնի դիզայներ Պիեռ Նինայի կյանքի մասին։ Այս ֆիլմի համար 2015 թ. «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ Ջալիլ Լեսպեր արժանացավ Լավագույն դերասան պարգևի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալիլ Լեսպեր» հոդվածին։