Ջալիլ Զանդի
Արտաքին տեսք
| Ջալիլ Զանդի | |
|---|---|
| جلیل زندی | |
| ապրիլի 1, 2001 (տարիքը 49) | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | Թեհրան, Իրան |
| Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | |
| Ծառայության տարիներ | 1970–2001 |
| Կոչում | |
| Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ |
| Պարգևներ | |
Ջալիլ Զանդի (պարս.՝ جلیل زندی, մայիսի 2, 1951, Գարմսար, Սեմնան, Իրան - ապրիլի 1, 2001, Թեհրան, Իրան), իրանցի օդուժային զինվորական, օդաչու-աս, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ։ Մասնակցել է Իրան-իրաքյան պատերազմում՝ օդային մարտերում արձանգրած ցուցանիշների շնորհիվ համարվելով տվյալ ռազմական հակամարտության ամենահաջող օդաչուն[1][2][3]։
Պատերազմի ընթացքում «F-14 Tomcat» կործանիչով հաղթանակ է տարել 11 օդային մարտում (8-ը հաստատված, 3-ը՝ հավանական)՝ շարքից հանելով չորս «МиГ-23»-ի, երկու «Су-22»-ի, երկու «МиГ-21»-ի և երեք «Mirage F1»-ի։
Համարվում է նաև «F-14 Tomcat» կործանիչի պատմության ամենաբարձր ցուցանիշը վայելող օդաչուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Imperial Iranian Air Force: Samurai in the skies
- ↑ «Fire in the Hills: Iranian and Iraqi Battles of Autumn 1982, by Tom Cooper & Farzad Bishop, Sept. 9, 2003». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Iranian F-14 Tomcat Units in Combat by Tom Cooper & Farzad Bishop, 2004, Oxford: Osprey Publishing, p. 79, ISBN 1 84176 787 5