Jump to content

Ջալալ Աբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալալ Աբադի մուտքը

Ջալալ Աբադ, քաղաք Ղրղզստանի Ջալալաբադի մարզում։ Գտնվում է Կուգարտ գետի հովտում, Բիշքեկ–Օշ ավտոճանապարհին։ Բնակչությունը 129 400 մարդ է (ըստ 2025 թվականի հունվարի 1-ի տվյալների)։ Բացի ղրղզներից (64,7 %) և ուզբեկներից (28 %), Ջալալ Աբադում բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, ույղուրներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Կան երկաթուղային կայարան, թեթև, սննդի արդյունաբերություն, շինանյութերի կոմբինատ, ասֆալտ–բիտումի գործարան, մետաղամշակություն, անասնաբուծական–անասնաբուժական, կոոպերատիվ տեխնիկումներ, բժշկական, մանկավարժական ուսումնարաններ։ Ջալալ Աբադի մոտ կա բալնեոլոգիական առողջարան։ Հիմնադրվել է 1877-ին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալալ Աբադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 468