Ջագգի Վասուդև (Սադգուրու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջագգի Վասուդև
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1957(1957-09-03) (63 տարեկան)
ԾննդավայրՄայսուր, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունUniversity of Mysore?
Մասնագիտությունգրող, Յոգեր, բարեգործ և բնապահպան
ԱմուսինVijaykumari?
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Վիբխուշան[1] և Indira Gandhi Paryavaran Puraskar?
ԵրեխաներRadhe Jaggi?
Կայքisha.sadhguru.org
Jaggi Vasudev Վիքիպահեստում

Ջագգի Վասուդև (անգլ.՝ Jaggi Vasudev, թամ.՝ சத்குரு ஜக்கி வாசுதேவ், հինդի՝ सदगुरु जग्गी वासुदेव, կան. ಸಧ್ಗುರು ಜಗ್ಗಿ ವಾಸುದೇವ್, տելուգու՝ సద్గురు జగ్గి వాసుదేవ్), հայտնի է նաև որպես Սադգուրու (անգլ.՝ Sadhguru, սեպտեմբերի 3, 1957(1957-09-03), Մայսուր, Հնդկաստան), հնդիկ յոգ և միստիկ։ Նա հիմնել է «Իշա» հիմնադրամը՝ բարեգործական կազմակերպություն, որն իրականացնում է յոգայի ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Լիբանանում, Սինգապուրում, Կանադայում, Մալայզիայում, Ուգանդայում և Ավստրալիայում: Հիմնադրամը ներգրավված է նաև սոցիալական և հասարակական տարբեր նախաձեռնություններում, որի արդյունքում նրան տրվել է հատուկ խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջագգի Վասուդևը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 3-ին Մայսուր քաղաքում (Կառնատակայի նահանգ, Հնդկաստան)։ Եղել է ընտանիքի 4 երեխաներից ամենակրտսերը։ Նրա հայրը «Հնդկական երկաթուղիներ»-ում ակնաբույժ էր, ուստի նրա ընտանիքը հաճախ տեղափոխվում էր: 12 տարեկանում Ջագգին սկսեց յոգայով զբաղվել, մասնավորապես ասաներով և պրանայամայով, Ռագավանդրա Ռաոյի խնամակալության ներքո, ով ավելի շատ հայտնի է որպես Մալլադիհալլի Սվամի: Մահադիհալլի Սվամին իրեն սովորեցրեց այն պարզ ասանների հաջորդականությունը, որով ինքն էր պարբերաբար զբաղվում։

Սադգուրուն շատ հաճախ բաց էր թողնում դպրոցը՝ մի քանի օր վազելով ջունգլիներում և երբեք հետաքրքրություն չէր ցուցաբերում սովորելու համար: Մայսուրիի համալսարանում ստացել է անգլերեն գրականության բակալավրի աստիճան: Ուսման տարիներին Սադգուրուն հետաքրքրություն է ցուցաբերել ճանապարհորդության և մոտոցիկլետների նկատմամբ:

Լուսավորչական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանհինգ տարեկան հասակում, 1982 թվականի սեպտեմբերի 23-ին, Ջագգիին հասավ խորը հոգևոր փորձ, որը վիճակված էր փոխել նրա հետագա կյանքը: Սադգուրուն նկարագրում է, թե ինչպես է նա մի անգամ մեկնել Մայսուրում գտնվող Չամունդի բլուրներ և բաց աչքերով նստել ժայռի վրա: Հանկարծ նա դադարեց զգալ մարմնի սահմանները և միասնություն զգաց իրեն շրջապատող ամեն ինչի հետ: Ըստ նրա, նա չի կարողացել տարբերակել, թե որտեղ է եղել, և որտեղ՝ ոչ: Նրա շուրջ գտնվող ամեն ինչը՝ ժայռերը, ծառերը, հողերը նա ընկալում էր որպես ինքն իր մի մասը: Նա կարծում էր, որ անցել է 10-15 րոպե, բայց երբ նա վերադառնում է իր բնականոն վիճակին, անցել էր մոտ 4-5 ժամ և արդեն մութ էր: Նա չգիտեր, թե արդյո՞ք սա հալածանք էր, բայց հաջորդ օրերին այս վիճակը կրկնվում էր՝ թողնում էին աննկարագրելի երանության մեջ: Այս դրվագը ամբողջովին փոխեց նրա կյանքը: Ջագգին որոշեց իր ողջ կյանքը նվիրել այս փորձի փոխանակմանը՝ փորձելով մարդկանց հնարավորություն տալ մոտենալ իրենց աստվածային բնույթին:

1983 թվականին նա Մայսուրում անցկացրեց յոգայի իր առաջին դասը 7 հոգու համար: Ժամանակի ընթացքում նա սկսեց անցկացնել յոգայի դասընթացներ՝ դասընթացից դասընթաց իր մոտոցիկլետով շարժվելով: Նա ապրում էր թռչնաբուծական ֆերմայում և հրաժարվեց վճարվել դասերի համար: Նրա համար սովորական պրակտիկա էր ուսանողների կողմից հավաքված գումարները տեղական բարեգործությանը նվիրաբերելը:

Հոգևոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ջագգի Վասուդևն առաջին ծրագիրը վարեց նոր հիմնադրված «Իշա Յոգա» կենտրոնում, որտեղ նկարագրեց Դայանալինգամը: Դայանալինգամը յոգական տաճար է և մեդիտացիայի տեղ, և նվիրվելով դրա ստեղծմանը Սադգուրուն դա իր կյանքի առաքելությունն էր համարում, որ իրեն վստահել էր իր գուրուն: 1996-ին սկսեց նախագծվել քարե շենքը: 3 տարի հետո՝ 1999 թվականի հունիսի 23-ին, Դայանալինգման կառուցվեց, իսկ հասարակության համար բացվեց նոյեմբերի 23-ին:

Դայանալինգման մեդիտացիայի վայր է, և չի պատկանում որևէ կոնկրետ հավատքի: 23 մետր գմբեթը, որը կառուցված է առանց պողպատի և բետոնի, ծածկում է սրբարանը: Լինգամը ավելի քան 4 մետր բարձրություն ունի և պատրաստված է սև գրանիտից: Առջևի մուտքի մոտ կանգնած է Սառվա Դարմա Ստհամբան` քանդակագործական ռելիեֆով և հինդուիզմի, իսլամի, քրիստոնեության, սիխիզմի, ջայնիզմի, դաոսականության, զրադաշտականության, հուդայականության, բուդդիզմի և շինտոիզմի խորհրդանիշներով:

Եղել է ամուսնացած (1984): Կինը մահացել է 1996 թվականին։ Ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]