Ջաբեր ամրոց (արաբ․՝ قلعة جعبر, թուրքերեն՝ Caber Kalesi), ամրոց Սիրիայի հյուսիսային մասում Ալ-Ռակկայի մարզիԷլ Ասադ ջրամբարի ափին։ Ամրոցը բոլոր կողմերից շրջափակված է ջրամբարի ջրերով և ափի հետ կապված է նեղ անցումով։
Ներկայումս գոյություն ունեցող պաշտպանական ամրությունները կառուցվել են 1168 թվականին, չնայած որ ամրոցը կառուցվել է շատ ավելի վաղ[1][2]։ Ամրոցը գրավվել է Խաչակիրների կողմից՝ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ։ Խաչակիրները տիրել են ամրոցի մոտ կես դար, երբ 1149 թվականին ամրոցը անցավ Նուր ադ Դին Մահմուդի վերահսկողությանը։ 1921- 1973 թվականներին ամրոցը եղել է թուրքական էքսկլավ։
Նշվում է, որ Սուլեյման Շահը, օսմանյան սուլթան Օսման I-ի պապը, խեղդվել է Եփրատում և թաղվել է ամրոցի մոտ[1]։ Սրա հետ կապված 1921 թվականին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով որոշվեց, որ Սուլեյման Շահի դամբարանը, ինչպես նաև ամրոցը, համարվում են թուրքական տարածք, և Թուրքիան իրավունք ունի այստեղ ունենալու պատվո պահակախումբ[3][4]։ 1973 թվականին ջրամբարի կառուցման ժամանակ դամբարանը տեղափոխվեց մեկ այլ վայր (ամրոցից դեպի հյուսիս), իսկ ամրոցը փոխանցվեց սիրիական կողմին[2]։ Ներկայումս այնտեղ տեղակայված է թանգարան։ Թուրքական զորքերի պատվո պահակախումբը, ովքեր հսկում են Սուլեյման Շահի դամբարանը, մնաց ամրոցում[4]։
↑ 1,01,1Sourdel D. (2010)։ «ḎJabar or Ḳalat ḎJabar»։ in Bearman W.P., Bianquis Th., Bosworth C.E., van Donzel E., Heinrichs։ Encyclopaedia of Islam, Second Edition։ Leiden: Brill Online։ OCLC624382576More than one of |editor1-first= և |editor-first= specified (օգնություն)
Tonghini Cristina (1998)։ Qal'at Ja'bar pottery: a study of a Syrian fortified site of the late 11th-14th centuries։ British Academy Monographs in Archaeology 11։ Oxford: Oxford University Press։ ISBN0-19-727010-7
Dussaud René (1931)։ La Syrie antique et médiévale illustrée։ Bibliothèque archéologique et historique 17։ Paris: P. Geuthner։ OCLC610530151