Պրևիձա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Պրևիձա | |||||
| սլովակ.՝ Prievidza | |||||
| |||||
| 48°46′17″N 18°37′27″E / 48.77139°N 18.62417°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Պրևիդցա | ||||
| Հիմնադրված է | 1113 թ. | ||||
| Առաջին հիշատակում | 1113 | ||||
| Մակերես | 43,063003 կմ² | ||||
| ԲԾՄ | 280 մետր | ||||
| Բնակչություն | ▼41 959 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 046 | ||||
| Փոստային դասիչ | 971 01 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | PD | ||||
| Պաշտոնական կայք | prievidza.sk(սլովակ.) | ||||
|
| |||||
Պրևիձա (սլովակ.՝ Prievidza, հունգ.՝ Privigye, գերմ.՝ Priwitz), քաղաք Արևմտյան Սլովակիայում, Նիտրա գետի վրա, Վտաչնիկ լեռնային զանգվածի ստորոտին։ Բնակչությունը մոտ 51 հազար է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրևիձան առաջին անգամ հիշատակվել է 1113 թվականին «Preuigan» անվանումով լատնական մի նամակում։ 1276 թվականին Լասլո Կուն IV-ը այստեղ սկսում է ամրոց կառուցել(«castrum Preuge»)… 1308-1321 թվականներին Պրևիձան ղեկավարել է հզոր Մատուշ Չակը։ 1325 թվականից Պրևիձան արդեն քաղաքի կարգավիճակ ուներ, իսկ 1383 թվականից Մարիա թագուհին քաղաքին տալիս է ազատ թագավորական քաղաք կարգավիճակ և կնիք՝ հետևյալ մակագրությամբ. «SIGILLUM CIVITATIS PRIVIDIAE 1383».
XVI-ից մինչև XVII դարի առաջին երրորդը քաղաքը ղեկավարում էր Տուրզոյի ընտանիքը։ 1431—1433 Պրևիձան ավերվել է հուսիտների (չեխ.՝ husité) կողմից։ 1599 թվականին քաղաքը այրել են Նիտրայի հովիտը դատարկած թուրքերը։ 1673 թվականի ապստամբության ժամանակ Պրևիձան կրկին այրվել է, կրակի մեջ կորել է քաղաքային արխիվի մի մասը։ 1678-ին քաղաքը մեծապես տուժել է Տրանսիլվանիայի իշխան Իմրե Տեկելիի (Իմրե Տեկեա) և ավստրիական զորքերի Կուրուցներ ճակատամարտում։
1709—1711 թվականներ — ժանտախտի համաճարակ. 1831 թվական — խոլերայի համաճարակ։
1870 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2719 մարդ։ 19 -րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին սկսվում է քաղաքի ինդուստրացումը, կառուցվում է մինչև Պրևիձա հասող երկաթգիծը։ Սկսում է աշխատել «Կարպատիա» գործարանը։
1939 թվականի մարտի 14-ին Պրևիձան մտնում է Սլովակիայի հանրապետության կազմի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դառնում է Սլովակյան ապստամբության կոմունիստական պարտիզանների կենտրոններից մեկը։ Ապստամբության թեմային է նվիրված նկարիչ Վլադիմիր Վեստենիցկու (Vladimír Vestenický, 1919-1979) աշխատանքների զգալի մասը, որը 1941-1943 թվականներին եղել է պրեվիդզյան վարժարանի աշակերտը։ Ապստամբության թեմային է նվիրված նկարիչ Վլադիմիր Վեստենիցկու (Vladimír Vestenický, 1919-1979) աշխատանքների զգալի մասը, որը 1941-1943 թվականներին եղել է պրևիձյան վարժարանի աշակերտ։
1945 թվականից հետո Պրևիձայում բազմաթիվ հանքեր են բացվում և ածխի արտադրություն է սկսվում։ Պատերազմի ավարտից հետո քաղաքի բնակչությունը կտրուկ աճում է՝ 5000-ից հասնելով 53000-ի։
1993 թվականից Պրևիձան Սլովակիայի երկրորդ հանրապետության կազմում է։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրևիձան բաղկացած է 5 շրջանից երեք նախկին գյուղից, որոնք միավորված են թաղամասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրևիձան գտնվում է ծովի մակերևույթից 280 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 43,06 քառակուսի կիլոմետր տարածք։ Քաղաքը շատ մոտ է գտնվում է փոքր, բայց հայտնի Բոյնիցե քաղաքին։ Քաղաքներ ունեն ընդհանուր տրանսպորտային համակարգ։ Նիտրա գետի հովիտը, որտեղ գտնվում է քաղաքը, շրջապատված է լեռնաշղթաներով։
էկոնոմիկա.
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Bevex – Banský výskum s.r.o, Prievidza»
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում եղել է 53097 բնակիչ. 96,65% - ը սլովակներ, 0,95 % - չեխեր, 0,48% և 0,29 % - ը հունգարական գնչուներ և գերմանացիներ։ Կրոնական կազմ՝ 61,91 % - հռոմեական կաթոլիկներ, 29,01% — ը կրոնական պատկանելություն չունեցող մարդկիկ և 2,29%-ը լյութերականներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիտրա (մարզ)
- Բոյնիցե
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատկեր:Mariánsky_kostol-Prievidza_-_panoramio.jpgՄարիոնական կաթոլիկ եկեղեցի
- Պատկեր:Prievidza_Trinity_Monument.jpgՊրևիձայի Երրորդության հուշարձան
- Պատկեր:Prievidza_pamatnik_SNP1.jpgՀուշարձան
- Պատկեր:Prievidza_railway_station.jpgԵրկաթուղի
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա Իբենբուրեն
Չեխիա Շումպերկ
ԻտալիաԼուզերնա-Սան-Ջավաննի
Սերբիա Վալևո,
Ռուսաստան Նովոմոսկովսկ Տուլսկի մարզ
Նիկարագուա Մասայա,
Նիդերլանդներ Նեյմեյխեն
Լեհաստան Կրասնիկ
Լեհաստան Յասշեմբե Զդրույ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Počet obyvateľov podľa pohlavia - obce (ročne) [om7101rr] (словацк.) — Bratislava: ŠÚ SR, 2026.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրևիձա» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
