Պրուժանյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրուժանյան պալատ
Երկիր` Բելառուս
Ճարտարապետական ոճ`նեոռենեսանս
Հիմնող`Q6472847?
Քարտեզ
Քարտեզ

Պրուժանյան պալատ (բելառուս․՝ Пружанскі палацык)-թանգարան-առանձնատուն, որը գտնվում է Բելառուսի Հանրապետության Պրուժան քաղաքում։ Հանրապետական նշանակությամբ ճարտարապետական կառույց[1]։

Կառուցվել է XIX-րդ դարի կեսերին իտալացի ճարտարապետ Ֆրանցիսկո Մարիա Լանցի կողմից, վերածննդի ոճով։ Առանձնատունը բաղկացած է քարե տնից, երկու քարե կողաշենք և պարկ, որի տարածքը կազմում է մոտ 33 հեկտար։ Կա նաև լիճ և մի քանի կանալներ[1]։

XIX-րդ դարում առանձնատունը դարձավ Շվիկովսկյան ընտանիքի սեփականություն (որտեղից առաջացել է առանձնատան մյուս անվանումը-Շվիկովսկյան առանձնատուն)։ Այժմյան տեսքը առանձնատունը ստացել է Վալենտին Շվիկովսկու կառավարման ընթացքում, ով Պրուժանյան սովետի կողմից ստացավ Մարշալի կոչում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առանձնատունը բռնագրավվել է սովետական իշխանությունների կողմից[2]։

1998 թվականին առանձնատանը վերականգնողական աշխատանքներ են կատարվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Пружанский палацык - усадьба Швыковских»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին։ Վերցված է 2016 թ․ մայիսի 23 
  2. «Легенды родом из Пружан»։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 27 

Հավելյալ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Первышин, Владимир Николаевич. Пружанский палацик. — Минск: Полымя, 1992. — 78 с.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]