Պրուդենս Հյուվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրուդենս Հյուվարդ
Ծնվել էհուլիսի 2, 1896(1896-07-02)[1][2]
ԾննդավայրՄոնրեալ
Վախճանվել էմարտի 19, 1947(1947-03-19)[1][2][3] (50 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություներգչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՇառլ Գերեն
Պարգևներ
Անդամակցություն«Բիվեր Հոլլ» նկարիչների խումբ և ‎Նկարիչների կանադական խումբ
 Prudence Heward Վիքիպահեստում

Պրուդենս Հյուվարդ (անգլ.՝ Efa Prudence Heward, հուլիսի 2, 1896(1896-07-02)[1][2], Մոնրեալ - մարտի 19, 1947(1947-03-19)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5], կանադացի նկարչուհի, «Բիվեր Հոլլ» նկարիչների խմբի անդամ, ժամանակակից արվեստի կանադական նկարիչների խմբի համահիմնադիր[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուդենս Հյուվարդը ծնվել է Մոնրեալում, բարեկեցիկ ընտանիքում։ Հյուվարդը ընտանիքի ութ երեխաներից վեցերորդն էր։ Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցում։ Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ, տասներկու տարեկանից հաճախել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանում նկարիչ մանկավարժներ Ուիլյամ Բրիմների (1855-1925 թվականներ) և Մորիս Կալլենի (1866-1934 թվականներ) կողմից անցկացվող դասախոսություններին[7][8]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուվարդը բնակվում էր Անգլիայում, այնտեղ նրա եղբայրները ծառայում էին կանադական բանակում, իսկ Պրուդենսը Կարմիր խաչի կամավորական էր։ Պատերազմի վերջում վերադառնալով Կանադա, նա շարունակում է զբաղվել գեղանկարչությամբ և միանում է կանադացի նկարիչների «Բիվեր Հոլլ» խմբին։ 1924 թվականին նրա աշխատանքները ցուցադրվեցին Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Տորոնտոյում, Օնտարիո։ Այդ ժամանակ կին նկարիչների ստեղծագործություններին անվստահությամբ էին վերաբերվում, սակայն 1932 թվականին Մոնրեալում Սքոթի պատկերասրահում (Scott Gallery) կայացավ նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը։

Իր գեղարվեստական վարպետության կատարելագործման նպատակով 1925-1926 թվականները նկարչուհին անցկացրեց Փարիզում, ծանոթանալով տեղացի նկարիչների, Մոնպառնասի բնակիչների ստեղծագործություններին։ Փարիզում նա սովորում է Կոլարոսի ակադեմիայում, այցելում է Մոնպառնասի «Le Dome Café» սրճարան, որը հյուսիսամերիկացի գրողների և նկարիչների հանդիպման սիրելի վայրն էր, որտեղ կանադացի գրող Մորլի Կալլագանը (Morley Callaghan) անցկացնում էր իր ժամանակը, ընկերների` Էռնեստ Հեմինգուեյի և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հետ։

Փարիզում Հյուվարդը ծանոթացավ Օնտարիոյից նկարիչ Իզաբել Մակլաֆլինի (Isabel McLaughlin) հետ, որի հետ ընկերացավ և հետագայում նկարելու նպատակով ճամփորդեց բաց երկնքում։ 1929 թվականին Կանադայի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպված Կանադայի գլխավոր նահանգապետ Ֆրիմեն Ֆրիմեն-Թոմաս Ուիլլինգտոնի անվան մրցույթում նկարչուհու Աղջիկը բլրի վրա նկարը ստացավ գլխավոր մրցանակը[9]։

Հետագայում Պրուդենս Հյուվարդը հրավիրվեց մասնակցելու Յոթի խմբի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ էլ մտերմացավ նկարիչ Ալեքսանդր Ջեքսոնի հետ և ավելի ուշ նրա հետ ճամփորդեց Սուրբ Լավրենտիոսի գետով։

1931 թվականին նկարչուհին մտավ A School of Drawing Painting Sculpture նկարիչների խմբի կազմի մեջ[10]։ 1939 թվականի ավտովթարից հետո, նա երկար ժամակակ վերականգնում էր խարխլված առողջությունը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա նկարում է զինվորական պլակատներ[11]։ 1933 թվականին Պրուդենս Հյուվարդը դարձավ «Canadian Group of Painters» կանադական նկարիչների խմբի կազմակերպիչներից մեկը[12]։

Պատերազմից հետո նրա բրոնխային ասթմա հիվանդությունը սրացավ, ինչը թույլ չէր տալիս նկարչուհուն լիովին զբաղվել ստեղծագործական աշխատանքներով[13]։ Ի վերջո, Պրուդենս Հյուվարդի առողջությունը այնքան վատացավ, որ նա ստիպված հրաժարվեց զբաղվել գեղանկարչությամբ։ Նկարչուհին մահացել է 1947 թվականին Լոս Անջելեսում, բուժման ընթացքում։

«Ներգաղթականներ», Պրուդենս Հյուվարդ, 1929 թ., մասնավոր հավաքածու, Տորոնտո

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուդենս Հյուվարդը նկարել է բնապատկերներ, նատյուրմորտներ, բայց առաջին հերթին մարդկանց[14]։ Նրա ստեղծագործություններում բնությունն է, դիմանկարներ, մարդիկ, այդ թվում նյու սյուժեյի պատկերներ։ 1930-ական թվականներին, վերջին սյուժեն քննադատության է ենթարկվել Միշել Նելսոնի կողմից, որին դուր չէին գալիս սևամորթ կանանց պատկերներով նկարները[15]։

Նկարչուհու կտավները ներկայումս գտնվում են մի շարք կանադական արվեստի պատկերասրահներում, Վինիպեգի պատկերասրահում, Մոնրեալի գեղարվեստի թանգարանում և Կանադայի ազգային պատկերասրահում։

1996 թվականին Պրուդենս Հյուվարդի հորեղբոր որդին, քաղաքագետ Heward Grafftey-ը, իր Դիմանկարներ կյանքից գրքում նրա մասին գրել է «Chapter Four: Prudence Heward» գլխում։ 2010 թվականի հուլիսի 2-ին Կանադայի փոստային ծառայությունը հիշատակի նամականիշ և փոստային փաթեթ է թողարկել Հյուվարդի պատվին։ Այդ նամականիշերը մտել են «Կանադայի արվեստը» շարքի մեջ[16]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julia Skelly. Prudence Heward: Life & Work. Toronto: Art Canada Institute, 2015. ISBN 9781487100698

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Prudence Efa HewardOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luckyj N. Heward, (Efa) Prudence // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T037972
  3. 3,0 3,1 3,2 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. https://www.gallery.ca/collection/artist/prudence-heward
  5. Ferrari, Prudence.
  6. Canadian Women Artists History Initiative
  7. «National Gallery of Canada». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. Library and Archives Canada
  9. Walters, Evelyn (2005). The women of Beaver Hall : Canadian modernist painters. Toronto: Dundurn Press. էջեր 124. ISBN 9781282810853.
  10. Skelly, Julia. Prudence Heward: life & work (PDF). Toronto, ON: Art Canada Institute. էջ 45. ISBN 9781487100698. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 15-ին.
  11. Skelly, Julia. Prudence Heward: life & work (PDF). Toronto, ON: Art Canada Institute. էջ 9. ISBN 9781487100698. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 15-ին.
  12. Walters, Evelyn. The women of Beaver Hall Canadian modernist painters. Toronto [Ont.]: Dundurn Press. էջ 18. ISBN 1282810855.
  13. Powell, Grace (2008). Challenging the status quo: Prudence Heward's portrayals of Canadian women from the 1920s to the 1940s. Montreal: Concordia University. էջ 105.
  14. Skelly, Julia. «Prudence Heward: Life & Work». Technique and Style. Art Canada Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  15. Walters, Evelyn. The women of Beaver Hall Canadian modernist painters. Toronto [Ont.]: Dundurn Press. էջ 17. ISBN 1282810855.
  16. Canada Post, Details/en détail, vol. 19, no. 3 (July to September 2010), p. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուդենս Հյուվարդ» հոդվածին։