Պրուդենսիա Այալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրուդենսիա Այալա
իսպ.՝ Prudencia Ayala
Prudencia Ayala Chief.jpg
Ծնվել էապրիլի 28, 1885(1885-04-28)
ԾննդավայրՍոնսակատե, Սալվադոր
Վախճանվել էհուլիսի 11, 1936(1936-07-11) (51 տարեկանում)
Վախճանի վայրՍան Սալվադոր, Սալվադոր
Մասնագիտությունգրող, լրագրող և սուֆրաժիստ
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունFlag of El Salvador.svg Սալվադոր
Ժանրերարձակ
Prudencia Ayala signature.svg
Prudencia Ayala Վիքիպահեստում

Պրուդենսիա Այալա (իսպ.՝ Prudencia Ayala, ապրիլի 28, 1885(1885-04-28), Սոնսակատե, Սալվադոր - հուլիսի 11, 1936(1936-07-11), Սան Սալվադոր, Սալվադոր), սալվադորցի լրագրող, բանաստեղծ, էքստրասենս և հասարակական գործիչ, Սալվադորում կանանց իրավունքների ակտիվ պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուդենսիա Այալան ծնվել է Սալվադորի Սոնսակատե քաղաքում 1885 թվականի ապրիլի 28-ին: Ծնվել է Սալվադորի բնիկ հնդկացիների` Աուրելիա Այալայի և Վիսենտե Չիեֆի ընտանիքում: Տաս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Սանտա Անա քաղաք, որտեղ ընդունվել է պրոֆեսոր Մարի Լուիզա Կրիստոֆինի տարրական դպրոց: Ընտանիքում միջոցների բացակայության պատճառով, ստիպված է լինում դադարեցնել ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ: Սովորում է դերձակուհու մասնագիտություն, ունեցել է էքստրասենսորային ընդունակություններ, «խորհրդավոր ձայները» նրա միջոցով գուշակում էին ապագան: Այս ընդունակությունների շնորհիվ նա ճանաչում և հռչակ ունեցավ Սալվադորի մշտական բնակչության շրջանում: Սակայն երկրի բնակչության մյուս մասի մոտ նրա ճանաչումը հակառակ փոխազդեցություն ունեցավ:

Պրուդենսիա Այալայի կանխատեսումները հրապարակվում էին Սանտա Անայի թերթերում, որտեղ նրան անվանում էին «Սանտաանյան սիբիլա»: 1914 թվականին նա կանխատեսեց Գերմանիայի կայսեր անկումը և ԱՄՆ-ի Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելը: 1913 թվականից նրա հոդվածները սկսեցին երևալ «Դիարիո դե Օսսիդենտե» թերթում, որը հրատարակվում էր Սալվադորի արևմտյան մասերում: Պրուդենսիա Այալան իր հոդվածներով հանդես էր գալիս որպես հակաիմպերիալիզմի, ֆեմինիզմի և կենտրոնաամերիկյան սինդիկալիզմի կողմնակից[1], իր անհամաձայնությունն էր հայտնում ԱՄՆ-ի Նիկարագուա ներխուժման հարցում:

Այդ ժամանակաշրջանում տարբեր պարբերական հրատարակչություններում հրապարակվում են նրա մի քանի բանաստեղծություններ: 1919 թվականին բանտարկվում է իր հոդվածներից մեկում սալվադորյան քաղաքի քաղաքապետին քննադատելու համար: Մի քանի ամիս բանտարկվել և անցկացրել է Գվատեմալայում, հեղաշրջման կազմակերպիչների հետ համագործակցելու մեղադրանքով: 1921 թվականին հրատարակել է «Էսսիբլե. Արկածներ Գվատեմալա ուղևորության ժամանակ» գիրքը, որում մանրամասն նկարագրվում է դիկտատոր Մանուելյա Էստրադա-Կաբրերի կառավարման վերջին ամիսները: Հրատարակվում են նաև նրա «Անմահ, խելահեղ սեր» (1925) և «Ծխացող բծիկ» (1928) գրքերը:

1920-ական թվականների վերջին հիմնադրում և ղեկավարում է «Կանացի քավություն» թերթը, որի էջերում ակտիվորեն ելույթ էր ունենում և պաշտպանում Սալվադորի կանանց քաղաքացիական իրավունքները: 1930 թվականին իր թեկնածությունն է առաջադրում հանրապետության նախագահի պաշտոնի համար, չնայած սալվադորյան օրենքներով, կանայք իրավունք չունեին մասնակցելու քվեարկությանը: Նրա ծրագիրը ներառում էր արհմիություններին պետական աջակցություն, պետական կառավարման համակարգում ազնվություն և թափանցիկություն, ալկոհոլային խմիչքների բաշխման և սպառման սահմանափակում, հավատի դավանության նկատմամբ հարգանք ու ազատություն և արտաամուսնական երեխաների ճանաչում: Պրուդենսիա Այալայի կողմնակիցներից մեկը եղել է փիլիսոփա, մանկավարժ, գրող և պատգամավոր Ալբերտո Մասֆերերը: Սակայն Գերագույն դատարանը մերժում է նրա թեկնածությունը, բայց այդ առիթով ծավալված քննարկումները 1939 թվականին բերում են կանանց` քվեարկության մասնակցելու իրավունքի հաստատմանը: 1950 թվականին այդ իրավունքը ամրագրվեց Սահմանադրությամբ` արժանանալով նախագահ Օսկար Օսորիոյի հավանությանը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուդենսիա Այալան մահացել է 1936 թվականի հուլիսի 11-ին Սան Սալվադորում: Տեղեկություններ չկան 1932 թվականի գյուղացիական ապստամբությանը նրա մասնակցության վերաբերյալ, բայց կարծիք կա, որ նա համագործակցել է ապստամբների հետ:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Սալվադորի կենտրոնում` մայր տաճարի կողքին, տեղադրված է նրա հուշատախտակը: 2009 թվականի մարտին կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Պրուդենսիա Այալայի պատվին բեմադրվում է «Պրուդենսիայի ժամանակների կախարդանքները» պիեսը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ministerio de Educación de la República de El Salvador (1994). Historia de El Salvador, tomo II. San Salvador: MINED..

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]