Պրոտոկոկային ջրիմուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chlorophyceae
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Chlorophyta
Դաս Chlorophyceae
Լատիներեն անվանում
Chlorococcophyceae



Պրոտոկոկային ջրիմուռներ (լատ.՝ Protococcophyceae կամ Chlorococcophyceae), քլորակոկային ջրիմուռներ, կանաչ ջրիմուռների դաս։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբջիջ կամ գաղութային ձևեր են, վեգետատիվ վիճակում զուրկ են մտրակիկներից։ Գաղութները լինում են տարբեր ձևի ու մեծության, երբեմն լորձային։ Վեգետատիվ վիճակում անշարժ են, երբեմն թույլ շարժվում են լորձ արտադրելու շնորհիվ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսեռ բազմացումը կատարվում է զոոսպորներով։ Սեռական պրոցեսը սովորաբար իզոգամիան է։ Տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրամբարներում, հողում և նրա մակերեսին, հազվադեպ՝ ծովերում։ Որոշ պրոտոկոկային ջրիմուռներ ապրում են բազմաբջիջ ջրիմուռների շերտերում, ցամաքային բույսերի տերևներում, մյուս տեսակները համակեցության մեջ են մտնում սնկերի հեա և ապրում քարաքոսերում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում տարածված է պրոտոկոկային ջրիմուռների մոտ 400 տեսակ։ Առանձին պրոտոկոկային ջրիմուռներկեր են ծառայում ջրային կենդանիների համար, երբեմն առաջացնում են ջրի ծաղկում։ Հիմնական զանգվածը կազմում են պլանկտոնային ձևերը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտոկոկային ջրիմուռների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ջրամբարների ջրի սանիտարակենսաբանական գնահատման համար։ Կարևորագույն ներկայացուցիչներից է քլորելան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guiry, M.D. & Guiry, G.M. (2007)։ «Class: Chlorophyceae taxonomy browser»։ AlgaeBase version 4.2 World-wide electronic publication, National University of Ireland, Galway։ Վերցված է 2007-09-23 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 447 CC BY-SA icon 80x15.png