Պրոտամին սուլֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոտամին սուլֆատ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9009-65-8
EINECS համար618-450-7
ЕС618-450-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պրոտամին սուլֆատ, դեղորայք, կիրառվող հեպարինի ազդեցությունը նվազեցնելու համար[1]։ Այն հիմնականում կիրառվում է ցածր մոլեկուլյար հեպարինի գերդոզավորման դեպքում, ինչպես նաև հեպարինի ազդեցությունը վերացնելու համար սրտի վիրահատությունների և ծննդաբերության ընթացքում[1][2]։ Այն տրվում է ներերակային ընդունման ձևով[1]։ Ազդեցությունները սովորաբար արտահայտվում են հինգ րոպեի ընթացքում[3]։

Կողմնակի ազդեցություններն են՝ ցածր զարկերակային ճնշում, սրտի դանդաղ ռիթմ, ալերգիկ ռեակցիաներ և փսխում[1]։ Ալերգիկ ռեակցիաները կարող են ծանր ընթանալ, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա[1]։ Վտանգն ավելի մեծ է այն տղամարդականց շրջանում, ովքեր ունեցել են վազէկտոմիա[4]։ Դեռևս չկան ապացույցներ հղիության ընթացքում նրա օգտագործման վնասակարության վերաբերյալ, քանի որ այն լավ չէ ուսումնասիրված այս խմբի շրջանում[5]։ Պրոտամինն աշխատում է կապվելով հեպարինի հետ[1]։

Պրոտամին սուլֆատը հաստատվել է բժշկական օգտագործման համար ԱՄՆ-ում 1969թ․-ին[1]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական դեղերի ցանկում է, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց՝ անհրաժեշտ առողջապահական համակարգում[6]։ Մեծաքանակ գնման դեպքում դեղորայքի արժեքը մեկ սրվակի համար կազմում է 2.82-12.20$[7]։ Այն ի սկզբանե պատրաստվում էր սաղմոնի սերմնահեղուկից[1]։ Իսկ այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ բիոտեխնոլոգիայով[8]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտամին սուլֆատը սովորաբար կիրառվում է որոշ վիրահատությունների ընթացքում հեպարինի մեծ դոզաներին հակադարձելու համար։ Օրինակ՝ սրտի վիրահատությունների ընթացքում,երբ անհրաժեշտ են հակամակարդիչներ արյան արհեստական շրջանառության սարքի խցանումը կանխարգելելու համար։ Պրոտամինի մի դեղաչափը տրվում է հիվանդին սարքը անջատելուց հետո,երբ նա այլևս կարիք չունի հակամակարդիչների կամ արյան արհետական շրջանառության։

Այն նաև օգտագործվում է որպես խաչմերուկ մի կողմից վիրուսային տրանսդուկցիաների, մյուս կողմից՝ գենային փոխակերպումների,սպիտակուցների մաքրման համար, ինչպես նաև հյուսվածքային կուլտուրաներում։ Գենային թերապիայում պրոտամին սուլֆատը ուսումնասիրվել է որպես տրանսդուկցիայի տեմպերը արագացնող միջոց, ինչպես վիրուսային, այնպես էլ ոչ վիրուսային միջնորդավորված փոխանցման մեխանիզմներում (օրինակ՝ օգտագործելով կատիոնային լիպոսոմներ)[9][10]։

Պրոտամինը օգտագործվում է նաև ինսուլին-ասպարտ-պրոտամին և NPH-ինսուլին կոմպլեքսների ձևով։

Դեղաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպարինի չեզոքացման համար անհրաժեշտ դեղաչափը 1-1,5 մգ պրոտամին սուլֆատ յուրաքանչյուր 100ԱՄ ակտիվ հեպարինի հաշվարկով։ Մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը պետք է վերահսկվի դեղաչափը ընդունելուց հետո 5-15րոպեյվա ընթացքում,այնուհետև 2-8 ժամվա ընթացքում։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում է,որ պրոտամինը առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ որոշ հիվանդների մոտ․

  • ալերգիկ են ձկների նկատմամբ,
  • դիաբետիկներ,ովքեր օգտագործում են պրոտամին պարունակող ինսուլինային պրեպարատներ,
  • անամնեզում ունեցել են վազէկտոմիա,
  • անպտուղ են[11][12]։

Դրանք տեղի են ունենում 0,28-6%-ի դեպքերում[12][13][14]։ Այս ռեակցիաները կարելի է նվազագույնի հասցնել՝ խուսափելով պրոտամին սուլֆատի արագ ինֆուզիայից,ինչպես նաև ռիսկի խմբում գտնվող հիվանդներին նախապես տալ հիստամինային ռեցեպտորների հակազդիչներ (H1 և H2) և ստերոիդներ։ Խորհուրդ է տրվում կիրառել փորձնական 5-10մգ, նախքան ամբողջական դեղաչափի ներարկումը[12]։

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն խիտ կատիոնային պեպտիդ է, որը կապվում է հեպարինի կամ ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինի հետ՝ կայուն իոնային զույգ ձևավորելու համար, որը չունի հակամակարդիչ ակտիվություն։ Իոնային միացությունը այնուհետև հեռանում և քանդվում է ռետիկուլոէնդոթելիալ համակարգի կողմից։ Մեծ դեղաչափերի դեպքում պրոտամին սուլֆատը կարող է նաև ունենալ անկախ,բայց թույլ հակամակարդիչ ազդեցություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտամինը ի սկզբանե անջատվել է սաղմոնի սերմնահեղուկից, բայց այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ կենսատեխնոլոգիայով[2][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Protamine Sulfate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Protamine sulfate». www.drugbank.ca. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Prosulf 10mg/ml Solution for Injection - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 255. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Protamine Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Protamine Sulfate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 Kern, Morton J. (2012). The Interventional Cardiac Catheterization Handbook E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 131. ISBN 9781455740420.
  9. Sorgi, FL; Bhattacharya, S; Huang, L (Sep 1997). «Protamine sulfate enhances lipid-mediated gene transfer». Gene Therapy. 4 (9): 961–8. doi:10.1038/sj.gt.3300484. PMID 9349433.
  10. Kenneth Cornetta; W.French Anderson (1989). «Protamine sulfate as an effective alternative to polybrene in retroviral-mediated gene-transfer: implications for human gene therapy». Journal of Virological Methods. 23 (2): 187–194. doi:10.1016/0166-0934(89)90132-8. PMID 2786000.
  11. Walker, WS; Reid, KG; Hider, CF; Davidson, IA; Boulton, FE. (1984). «Successful cardiopulmonary bypass in diabetics with anaphylactoid reactions to protamine». Br Heart J. 52 (1): 112–114. doi:10.1136/hrt.52.1.112. PMC 481594. PMID 6743419.
  12. 12,0 12,1 12,2 Campbell, FW; Goldstein, MF; Atkins, PC. (1984). «Management of the patient with protamine hypersensitivity for cardiac surgery». Anesthesiology. 61 (6): 761–764. doi:10.1097/00000542-198412000-00021. PMID 6334459.
  13. Welsby, IJ; Newman, MF; Phillips-Bute, B; Messier, RH; Kakkis, ED. (2005). «Hemodynamic changes after protamine administration: association with mortality after coronary artery bypass surgery». Anesthesiology. 102 (2): 308–314. doi:10.1097/00000542-200502000-00011. PMID 15681944.
  14. Sokolowska, E; Kalaska, B; Miklosz, J; Mogielnicki, A. (2016). «The toxicology of heparin reversal with protamine: past, present and future». Expert Opinion on Drug Metabolism & Toxicology. 6 (8): 897–909. doi:10.1080/17425255.2016.1194395. PMID 27223896.