Պրոսմուշկինների փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոսմուշկինների փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն280 մետր
Փոստային ինդեքս298624

Պրոսմուշկինների փողոց (ռուս.՝ Улица Просмушкиных), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի Վասիլևկա միկրոշրջանում։ Անվանվել է Եվպատորիայի բոլշևիկյան ընդհատակի մարտիկներ Սոլոմոն և Միխայիլ Պրոսմուշկին եղբայրների պատվին։ Սկիզբ է առնում Դմիտրի Ուլյանովի փողոցից և ավարտվում Վինոգրադնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 280 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Պրոսմուշկինների փողոցը գտնվում է Վասիլևկա միկրոշրջանում։ Այն սկսվում է Դմիտրի Ուլյանովի փողոցից, հատում Դաչնայա փողոցը և ավարտվում Վինոգրադնայա փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 54 շինություն։ Երկարությունը 280 մետր է։

Պրոսմուշկինների փողոցի փոստային դասիչն է՝ 298624։

Փողոցն անվանվել է Եվպատորիայի բոլշևիկյան ընդհատակի մարտիկներ Սոլոմոն և Միխայիլ Պրոսմուշկին եղբայրների պատվին։ 1917 թվականին Սոլոմոն Պրոսմուշկինը բնակություն է հաստատել Եվպատորիայում և շուտով մտել է տեղի բոլշևիկյան խումբ։ Նրա շնորհիվ քաղաքի բոլշևիկներն անցակցրել են բազմաթիվ հաջողված գործողություններ սպիտակգվարդիականների դեմ։ 1919 թվականին նա տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ օգնականի հետ զբաղվել է փաստաթղթերի կեղծմամբ։ Նրա եղբայր Միխայիլը Սոլոմոնի կազմակերպած անօրինական տպարանում գրաշար էր։ 1920 թվականին սպիտակգվարդիականները ձերբակալել են եղբայրներին։ Ռազմադաշտային դատարանը Սոլոմոնին դատապարտել է մահապատժի կախաղան հանելու միջոցով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «В.С. Драчук. «Евпатория». Никто не забыт, ничто не забыто». Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]