Պրոպիլիտայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրոպիլիտայում, մետամորֆիզմի տեսակ՝ դրսեորված հիմնականում անդեզիտային կազմի հրաբխածին ապարներում։ Պրոպիլիտայում արտահայտվում է սկզբնական միներալների՝ քլորիտով, ադուլյարով, էպիդոտով, կարբոնատով, քվարցով և սերիցիտով տեղակալմամբ։ Պրոպիլիտայում կապված է ներփակող ապարների վրա մանր ճեղքերով և ծակոտիներով նրանց մեջ թափանցող ետմագմատիկ (երբեմն՝ հանքաբեր) լուծույթների ազդեցության հետ։ Պրոպիլիտաման ենթարկված ապարների հայտնաբերումը հանքորոնման լավ նշան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png