Պրոշուտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարմայական խոզապուխտ կամ պրոշուտո
Բրուսկետա պրոշուտոյով

Պրոշուտո (իտալ.՝ prosciutto, թարգմանաբար նշանակում է խոզապուխտ), խոզի թիակից կամ ազդրամսից պատրաստված իտալական ապուխտ: Ամենից հայտնի տարատեսակը պարմայական պրոշուտոն է, որը չի պարունակում ոչ մի այլ լրացուցիչ բաղադրամաս, բացի ծովի աղից: Իտալիայի ուրիշ շրջաններում պրոշուտոյին ավելացնում են զանազան համեմունքներ (պղպեղ, սխտոր և այլն): Պրոշուտոն բարձրակարգ խոզապուխտ է: Այն պատրաստելու համար հատուկ բտում են խոզերին՝ կերակրելով դրանց եգիպտացորենով և մրգերով: Պարմայի շրջաններում խոզերին տալիս են նաև պարմեզան պանրի արտադրությունից հետո գոյացած շիճուկը: Խոզի ազդրամիսը աղ է արվում և չորացվում ոչ պակաս քան տասը ամիս; դրանից հետո միսը դառնում է կոշտ և չոր և ձեռք է բերում հիանալի բույր: Պրոշուտոն ջերմային մշակման ենթարկելու կարիք չկա, քանի որ այն շարունակում է մնալ չոր և կոշտ: Թույլ վարդագույն, թեթև փայլով պրոշուտոյի բարակ շերտերը ավելացնում են կերակրատեսակներին՝ դրանց պատրաստման վերջում, հաճախ պրոշուտոյի հետ մատուցում են սեխ կամ թուզ: Շատ հաճախ պրոշուտոն ավելացնում են ապուրների մեջ կամ դրանցով պատրաստում անտիպաստո: Պրոշուտո պատրաստում են Իտալիայի մի շարք մարզերում: Դրանցից լավագույններն են պրոշուտո դի պարման (պարմայական խոզապուխտ), ինչպես նաև Սան Դանիելե դել Ֆրիուլիի պրոշուտոն (իտալ.՝ Prosciutto di San Daniele). Իտալական խոհանոցից ուտեստը մուտք է գործել բալկանյան երկրների խոհանոցներ, որտեղ այն հայտնի է պրշուտ անվամբ: Պրշուտը Չերնոգորիայի ազգային գլխավոր ուտեստներից մեկն է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]